Երևան
12 °C
Սպորտը եղել է Օսմանյան կայսրության այն բազմաթիվ ոլորտներից մեկը, որը ծաղկել է հայերի շնորհիվ: Կայսրությունում սպորտով զբաղվելն արգելված է եղել եւ խստորեն պատժվել է սուլթան Համիդի կողմից: Հայերը, սակայն, դեռ 19-րդ դարի վերջից գիտակցել են դրա կարեւորությունն ու մեծ ուշադրություն են դարձրել սպորտին: Այդ ժամանակ առաջացել են առաջին հայկական մարմնամարզական ակումբներն ու խմբակները:
20-րդ դարում Օսմանյան կասրության հայերի շրջանում սպորտի մասսայականացման հարցում մեծ դեր են ունեցել պրոֆեսիոնալ մարզական կրթություն ստացած Շավարշ Քրիսյանը, Մկրտիչ Մկրյանը եւ ուրիշներ: 20-րդ դարի սկզբում Կոստանդնուպոլսում եւ Զմյուռնիայում բացվել են հայկական առաջին ֆուտբոլային ակումբները: Հետագա տարիներին գործընթացը շարունակվել է, ու Առաջին համաշխարհային պատերազմից առաջ միայն Կոստանդնոըպոլսում եղել են մոտ 40 հայկական մարմնամարզական ակումբներ:
Հայկական ֆուտբոլային թիմերը մասնակցել կայսրության մայրաքաղաքում գործող մի քանի լիգաներում ընդգրկված թիմային ու միջազգային մրցաշարերի: Հատկապես հայտնի են եղել «Բալթա Լիման», «Արաքս», «Տորք» ֆուտբոլային թիմերը: Զմյուռնիան ներկայացնող ամենահայտնի թիմը եղել է «Հայ որսորդաց ակումբը»: Հայկական մարզական ակումբներ են ստեղծվել նաեւ Վանում, Ադանայում, Կարինում, Տրապիզոնում եւ այլն: Նույնիսկ հայկական լիգայի ստեղծման գաղափար է եղել, որը կյանքի չի կոչվել Առաջին համաշխարհային պատերազմի, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության պատճառով, որին զոհ են գնացել բազմաթիվ հայ մարզիկներ եւ հայկական շատ ակումբներ էլ փակվել են:
Արծաթե մեդալ, որով պարգևատրվել են Հայկական 2-րդ օլիմպիական խաղերի հաղթողները 1912 թ.
1911-14 թթ. Կոստանդնուպոլսում անցկացվել են հայկական օլիմպիական խաղեր: Դրանց մասնակցել են բազմաթիվ ակումբներ: Սահմանվել են ռեկորդներ, իսկ հաղթողները ստացել են արծաթե մեդալներ: 1913թ. Ադանայում անցկացվել են նաեւ առաջին «Կիլիկյան օլիմպիական խաղերը»: Հայերը ելույթ են ունեցել նաեւ միջազգային ամենախոշոր մրցաշարում՝ օլիմպիական խաղերում: Առաջին անգամ Օսմանյան կայսրությունն օլիմպիական խաղերում ներկայացված է եղել ընդամենը 2 մարզիկով, եւ 2-ն էլ հայեր են եղել: Նրանք են Վահրամ Փափազյանը եւ Մկրտիչ Մկրյանը: 1912 թ. Ստոկհոլմում կայացած 5-րդ օլիմպիական խաղերում Փափազյանը ելույթ է ունեցել վազքի մրցումներում, իսկ Մկրտիչ Մկրյանը՝ աջ ու ձախ ձեռքերով գնդի, սկավառակի նետում մարզաձեւերում, հնգամարտում, տասնամարտում:
5-րդ օլիմպիական խաղերը Ստոկհոլմում, աջից երկրորդը Օսմանյան կայսրության թեթև ատլետիկայի թիմի անդամ վազորդ Վահրամ Փափազյանն է, «Մարմնամարզ», հուլիսի 5, 1912
Մկրտիչ Մկրյան, Ստոկհոլմի 5-րդ օլիմպիական խաղերի մասնակից, Ռոբերտ քոլեջ, «Մարմնամարզ», 5 հուլիսի, 1912
Հայ մարզիկներին երկրի կառավարությունը չի ֆինանսավորել: Նրանց մասնակցության ու կեցության ծախսերը հոգացել է երկրի հայկական համայնքը: Սա, սակայն, Փափազյանին չի խանգարել մրցավայրում պայքարել Օսմանյան կայսրության խորհդրանիշի համար: Նա իր հուշերում գրել է՝ ինչպես է հասել նրան, որ թուրքական դրոշը բարձրացվի Ստոկհոլմում: Մարզիկը նշել է, որ, երբ հասել է Ստոկհոլմ, տեսել է, որ ողջ քաղաքով տարածված են մասնակից երկրների դրոշները, սակայն Օսմանյան կայսրության խորհրդանիշը չկա:
«Ի վերջո ես Օսմանյան կայսրության պաշտոնական ներկայացուցիչն էի, եւ նման վերաբերմունքն իմ երկրի նկատմամբ վիրավորում էր ինձ»,- գրել է նա:
Մարզիկն իր գրառումներում պատմել է, որ ճամպրուկներով անմիջապես գնացել է թուրքական դեսպանատուն ու դեսպանից պահանջել է շտկել իրավիճակը, այլապես ինքը չի մասնակցի մրցումներին: Դեսպանը շատ է զարմացել, որ հայը կարող է նման քայլ անել: Ընդամենը ժամեր անց Ստոկհոլմի բոլոր անկյուններում թուրքական դրոշը ծածանվել է այն հայ երիտասարդի շնորհիվ, որը մոտ ապագայում պետք է ողբար հենց թուրքերի կողմից ցեղասպանված իր հայրենակիցների համար:
Մյուս կողմից կամ մի պատմություն, ըստ որի, վազքի ժամանակ Փափազյանը վերջնագծին մոտ հատվածում առաջ է եղել բոլոր մրցակիցներից, սակայն դիտավորյալ դանդաղեցրել է վազքւ ու առաջ թողել մյուսներին: Նա չի ցանկացել, որ Օսմանյան կայսրությունը մեդալակիր ունենա:
Օսմանյան կայսրությունում մարզական լրագրության հիմքերը նույնպես դրվել են հայերի շնորհիվ: Հայերն են այնտեղ ստեղծել առաջին մարզական պարբերականը՝ «Մարմնամարզը», որի խմբագիրը եղել է Շավարշ Քրիսյանը: Այն հրապարակվել է հայերենով: Լուսաբանել է տարբեր մարզական միջոցառումներ, տեղեկացրել է արդյունքների մասին, հրապարակել է ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի մարզիկների լուսանկարներ: «Մարմնամարզը» մեծ դեր է ունեցել հայերի շրջանում սպորտը մասսայականացնելու հարցում: Լույս է տեսել 1911-14 թթ.: Դադարել է լույս տեսնել այն բանից հետո, երբ Շավարշ Քրիսյանը ցեղասպանության զոհ է դարձել:
Վաղարշակ Վարժապետյան, Հայկական օլիմպիական խաղերի ու միջազգային մրցույթների հաղթող Կոստանդնուպոլսում, հեծանվորդ, «Մարմնամարզ», 1911
Վահրամ Փափազյան, 5-րդ օլիմպիական խաղեր Ստոկհոլմում, «Մարմնամարզ», 1912
«Արծիվ» մարմնամարզական ակումբը Տրապիզոնում, «Մարմնամարզ», 1912
Իզմիրի հայ որսորդաց ակումբի ֆուտբոլային թիմը, «Մարմնամարզ», 1910
Մարզվանի ամերիկյան դպրոցի «Շավարշան» ֆուտբոլային թիմը, «Մարմնամարզ», 1911
Նիկոմեդիայի «Ատլաս» մարմնամարզական ակումբն ու ֆուտբոլային թիմը, «Մարմնամարզ», 1913
Պերպերյան վարժարանի սպորտային թիմը, «Մարմնամարզ», 1912
Թեթև ատլետիկայի «Պարթև» ակումբի անդամները, Սեբաստիա, 1900-ականներ (այս մարզիկների մեծ մասը զոհ դարձավ Հայոց ցեղասպանության)
Հաճնի «Միացյալ ակումբի» ֆուտբոլային թիմը, «Մարմնամարզ», 1911
Հայկական պատանեկան «Ծիծեռնակ» ֆուտբոլային թիմը, Կ. Պոլիս, 1910-ականներ
Սամաթիայի «Վահագն» մարմնամարզական թիմը, «Մարմնամարզ», 1912
Տարսոնի Ս. Պողոս վարժարանի ֆուտբոլային թիմը, 1914
Տեղեկությունները վերցված են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» արխիվից
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում7 տարի անց սառույցը հալվու՞մ է. պատժամիջոցների ու սպառնալիքների ներքո Իրանը ուղիղ բանակցել է ԱՄՆ-ի հետ
Արցախցիների դժգոհությունների վրա «ձեռքերն են տաքացնում». Կառավարության հետ վերջնագրերով թող չխոսեն. Ստեփանյան
Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտին չի մասնակցի
Քաթարում կկայանա սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի 5-րդ փուլը. հայտնի է ՀՀ-ն ներկայացնող կազմը
Մասիսում բախվել են մեքենաներ․ կա 3 վիրավnր
32 զոհ և ավելի քան 100 վիրավոր. Ռուսաստանը հրետակոծել է Ուկրաինայի Սումի քաղաքի կենտրոնը. ինչ է հայտնի
Արարատ Միրզոյանը հարցազրույցներ է տվել Թուրքիայում գործող լրատվամիջոցներին. տեսանյութ
Վարդենյաց լեռնանցքում ձյան տեղումներ են. տեսանյութ
Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր
Օրհնություն և խաղաղություն մեր երկրին. Սարիկ Մինասյանը շնորհավորել է Ծաղկազարդը
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Հերիք է սորտավորեք համազգային աղետն ու դժբախտությունը, «ավելի քիչ տուժած» ու «շատ տուժած» ներմուծեք. Մկրտչյան
Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մասնակի ավերվել է 17 տուն և դպրոց, երեխա է զոհվել
Ավտովթար Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ
Մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի 2025 թ. առաջնությունը. երբ սպասել հայ ծանրորդների ելույթներին
Կայացել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները
Մինսկի ձևաչափը կարող ենք լուծարել նույն պահին, երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Միրզոյանը՝ Բայրամովին
Հայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտությանը և սահմանին, այլև առևտրին. Միրզոյան
Լեռնային շրջաններում մի քանի օր ձյուն կտեղա, Երևանում ու մյուս մարզերում՝ անձրև
Վրաստանը չի ծրագրում միանալ Հարավային Կովկասի հարցերով «3+3» հարթակին և ունի դրա համար պատճառներ. Բոճորիշվիլի
Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ աղբ. ինչ պատկեր է մյուս գետերում
Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է
Ըմբշամարտի ԵԱ վերջին օր. Արթուր Ալեքսանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
Ավտովթար Ճամբարակ-Ծովագյուղ ճանապարհին․ կան տուժածներ
Արարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Երևանի ծաղկող ծառերն ու գարնանային գույները. լուսանկարներ
Մեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար
Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը
Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը
Դավիթ Դանիելյանն այցելել է Վերին Խոտանան, հանդիպել տեղաբնակների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ. տեսանյութ
Ուժգին երկրաշարժ Տաջիկստանում
Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել. տեսանյութ
Երևանում վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը
Վարչապետն ու Աննա Հակոբյանն այցելել են Մեղրիի սբ. Աստվածածին և սբ. Հովհաննես եկեղեցիներ. տեսանյութ
Ապրիլի 14-ի կգրանցվեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիները
«Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը՝ մանուկների օրհնության օրը
Մալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն
Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Դեմ ըլլալով կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը. ովքեր կլինեն Գյումրու նորընտիր ավագանու կազմում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT