Չնչին թոշակ, որի վրա ԴԱՀԿ-ն կալանք է դնում, թանկարժեք դեղորայք, գործազրկություն. զինհաշմանդամն օգնություն է խնդրում

42-ամյա Հարություն Թովմասյանը զինհաշմանդամ է, երկու ոտքերն էլ պրոթեզավորված են: Հարությունը բոլորովին վերջերս է ազատվել անվասայլակից, սակայն դրանից իր կյանքի դժվարությունները չեն թեթեւացել՝ ընդհակառակը՝ գնալով կուտակված պարտքերն ավելի են շատանում, իսկ այդ վիճակից դուրս գալու ոչ մի ելք չի տեսնում:

Զինհաշմանդամին խնամում է 70-ամյա մայրը: Ասում է՝ 15 տարի անվասայլակին գամված լինելուց կինը հոգնեց, թողեց գնաց, երկու անչափահաս դուստր ունի, որոնց օգնությանը թերեւս ապավինել չի կարող: Հարություն Թովմասյանն այս տարիներին փոքրիկ վարկեր է կուտակել, եւ ինչպես ինքն է պատմում՝ ժամանակ առ ժամանակ ԴԱՀԿ-ն թոշակի վրա կալանք է դնում, ապա բազաթիվ բողոք խնդրանքներից հետո կալանքը հանվում է, սակայն խնդիրը չի լուծվում:

Հարություն Թովմասյանը չի աշխատում, 91 հազար դրամ զինհաշմանդամի թոշակ է ստանում, որից ամսական 35 հազար դրամը հատկացնում է դեղորայքին, ինչը պետպատվերի շրջանակներում չի տրամադրվում: «Բացի տեղաշարժման խնդրից, հազար ու մի այլ հիվանդություններ ունեմ եւ հաճախ հիվանդանոց պառկելու անհրաժեշտություն եմ ունենում: Պետպատվերով եթե հիվանդանոց եմ պառկում, բժիշկներին բերանացի շնորհակալությունը քիչ է, հաջորդ անգամ նրանք չեն էլ ուզում, որ դու գնաս այդ հիվանդանոց, սա դառը իրականություն է»,-ասում է Հարություն Թովմասյանը:

Քաղաքացի Թովմասյանը բազմիցս դիմել է թե՛ առողջապահության նախարարություն, նաեւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն, սակայն ապարդյուն, վերջինիս աշխատատեղի կամ բուժօգնության հարցը կարգավորելը չի ստացվել:

Այսօր նա պետությունից կամ անհատ ձեռներեցներից է աջակցություն խնդրում, որպեսզի կարողանա առողջությունը մի փոքր վերականգնել. ինչը սեփական ուժերով անհնար է:

Ասում ՝ պատրաստ է աշխատել, սակայն Հայաստանում այդ հարցը չափազանց դժվար է լուծվում, առավելեւս որ հասարակական տրանսպորտից էլ չի կարողանում օգտվել: «Մի անգամ աշխատանք առաջարկեցին ռոբոտաշինական գործարանում, նստակյաց աշխատանք էր, բայց, եթե տաքսիով գնայի գայի, աշխատավարձիցս շատ էի ծախսելու: Այնտեղի տնօրենն էլ ասեց՝ օրը 2 հազար դրամ միայն տաքսու գումար ես ծախսելու, ես քեզ ինչքան աշխատավարձ եմ տալու, որ գնաս-գաս»,-պատմեց Հարությունը:

Ասում է՝ մեկ տարի առաջ 911-ում էլ էին աշխատանք առաջարկել, սակայն նորից փոշմանել էին: «911-ում պետք է հեռախոսազանգերի պատասխանեի, գնալ-գալն էլ իրենք էին ապահովելու: Սկզբում առաջարկեցին, հետո ասեցին՝ անվասալյակի վրա պետք է լինես, ցանկալի չէ նման մարդ. 15 տարի անվասալյակին եմ եղել, հիմա էլ պրոթեզավորված եմ, դանդաղ քայլում եմ, ո՞րն էր տարբերությունը»,-սրտնեղում է Հարությունը:

Տպել
2250 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել