Ամփոփողներն ովքե՞ր են, կամ՝ երբ հորիզոնում ուրվագծվում է աշխարհին ճաղավանդակների ետեւից նայելու հեռանկարը

Այս օրերին ով չի ալարում՝ ամփոփում է թավշյա հեղափոխության մեկ տարին, եւ լրատվամիջոցներն ու սոցկայքերը հեղեղված են քաղաքական գործիչների ու տարատեսակ վերլուծաբանների խայտաբղետ գնահատականներով։ Նրանք, ում համար 2018-ի ապրիլն ու Սերժ Սարգսյանի հրաժարականն անձնական ողբերգություն էր (դեպի իշխանություն տանող ճանապարհն այլեւս չէր անցնելու Մելիք-Ադամյանով, բիզնես-արտոնությունները վերացվում էին, իսկ հորիզոնում ուրվագծվում էր աշխարհին ճաղավանդակների ետեւից նայելու հեռանկարը), անգամ ցուցակներ են կազմում, թե ինչ խոստումներ էր տվել Նիկոլ Փաշինյանը, որ չի կատարել, քանի տոկոսով պիտի աճեր այս կամ այն ոլորտը, որ չի աճել, եւ այլն, ու համապատասխան «եզրակացություններ» են անում՝ այս մեկ տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել, կամ եթե փոխվել է՝ միայն դեպի վատը։

Թվերի մեջ «խորանալու» եւ հակափաստարկներ կամ պարզաբանումներ ներկայացնելու գայթակղությունն, իհարկե, մեծ է, բայց նախ պետք է հասկանալ՝ իսկ «ամփոփողնե՞րն» ովքեր են։ Վերջին հաշվով՝ հեղափոխությունն իրականացրել է ժողովուրդը, հետեւաբար՝ հեղափոխության արդյունքներն էլ պիտի ժողովուրդը գնահատի, եւ ոչ թե հեղափոխությունից տուժածներն ու նրանց ֆինանսական աջակցությամբ ծաղկող լրատվամիջոցներն ու ֆեյքերը։

Ի՞նչ է տեղի ունեցել մեկ տարի առաջ Հայաստանում։ Հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց եւ պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Նա էլ, նախապես փորձելով այդ ալիքի դեմն առնելու բոլոր «փորձված մեթոդները» (ձերբակալություններ, ահաբեկումներ, թաղային խուժանի օգտագործում, «թշնամու ջրաղացին ջուր լցնելու» մեղադրանքներ եւ այլն), ի վերջո հասկացել է, որ հետագա դիմադրությունն անիմաստ է, եւ հրաժարական է տվել։ Այսինքն՝ առաջին անգամ ժողովուրդը կարողացել է իր կամքը պարտադրել իշխանություններին։ Եվ հեղափոխության արդյունքում Հայաստանը դարձել է ժողովրդավարական երկիր։ Սա է մեր կարեւորագույն նվաճումը։

Այստեղ անհրաժեշտ է մի կարեւոր դիտարկում անել։ Իրականում ժողովրդավարությունն այն չէ, երբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովրդավարությունն այն է, երբ ժողովուրդն է որոշում, թե ում պիտի պատկանի իշխանությունը։ Հայաստանում հենց այս իրողությունն է հաստատվել, եւ որեւէ կասկած չկա, որ եթե հետագայում հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս գան փողոց ու պահանջեն այսօրվա իշխանությունների հրաժարականը, նրանք սուսուփուս հեռանալու են, նոր իշխանություններն էլ ձեւավորվելու են ազատ-արդար ընտրությունների միջոցով։

Հիմա՝ հեղափոխության կոնկրետ արդյունքների մասին։ Խնդիրը թվերը չեն։ Խնդիրն այն է, որ որեւէ հեղափոխություն ապրիորի դրական երեւույթ չէ, էվոլյուցիոն զարգացումը հաճախ ավելի նախընտրելի է։ Պարզապես հեղափոխությունները տեղի են ունենում այն դեպքում, երբ այլ ելք պարզապես չի մնում։ Հայաստանում հենց այդ վիճակն էր՝ էվոլյուցիոն զարգացման մասին խոսք լինել չէր կարող, վիճակն օրեցօր վատանում էր։ Ընդ որում՝ հեղափոխությունն ինքնին դրական զարգացումներ չի երաշխավորում, հեղափոխությունը պարզապես դրական զարգացումների հնարավորություն է տալիս, որից օգտվել կամ կստացվի, կամ չի ստացվի։ Եթե չի ստացվում՝ երկիրը հայտնվում է ցնցումների մեջ ու հետընթաց է արձանագրում, եթե ստացվում է՝ երկիրը սկսում է զարգանալ (ինչ տեմպերով՝ այլ հարց է եւ կախված է բազմաթիվ գործոններից)։

Հիմա եթե թավշյա հեղափոխության արդյունքներն ամփոփում ենք այս տեսանկյունից, պետք է արձանագրել, որ անցած մեկ տարում Հայաստանը ոչ միայն ցնցումներից է խուսափել, այլեւ մտել է հաջորդ փուլը, որտեղ արդեն ժողովրդավարությունը պիտի տնտեսական արդյունքներ տա։ Այսինքն՝ մեր դեպքում հեղափոխությունը ստացվել է, երկիրը ճիշտ ուղղությամբ է զարգանում։ Տեմպերը, հասկանալի է, գոհացուցիչ չեն, ակնկալիքները շատ ավելի մեծ են, բայց դա որպես հեղափոխության ձախողում ներկայացնելը, համաձայնվեք, ազնիվ չէ։

Առավել եւս՝ նրանց կողմից, ովքեր իրենց խայտառակ ձախողումներով երկիրը հասցրել էին մի վիճակի, որ ինչ-որ բան փոխելու միակ ձեւը մնացել էր հեղափոխությունը։

Տպել
5050 դիտում

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան