Հեծանիվ հորինեք եւ ձեր հեղինակային իրավունքը կպաշտպանվի. վարչապետի երկու ուղերձները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել Երեւանում անցկացվող երկու տարբեր համաժողովների, որոնցից մեկում կարեւորվում էին միտքն ու մտավոր սեփականության պաշտպանությունը, երկրորդում՝ կանանց ակտիվ ներգրավվածությունը ձեռներեցության ոլորտում:

«Գոյություն չունի որեւէ բան, որը նախ մարդու մտքում չի ձեւավորվում, կառուցվում, ապա նոր իրականություն դառնում: Որեւէ ստեղծագործող չի կարող նախ չպլանավորել, թե ինչ է ինքն ուզում ստանալ քարից, կտավի վրա, բեմի վրա: Որեւէ ճարտարապետ չի կարող նախ չմտածել, թե ինչ է ինքն ուզում ստանալ իրականում` առանց մտքում այդ կառուցման պրոցեսը սկզբից մինչեւ վերջ իրականացնելու: Եվ նաեւ սա է պատճառը, որ ես ինքս բազմիցս ասում եմ, որ բոլոր լուծումները մեր գլխում են, բոլոր լուծումները մեր մտքում են, մեր բոլոր պրոբլեմները մտավոր ոլորտի պրոբլեմներ են: Մեր տնտեսական հեղափոխության իրականացման համար չափազանց կարեւոր է նաեւ մտավոր սեփականության պաշտպանությունը»,- մասնավորապես ասաց Նիկոլ Փաշինյանը՝ «Մտավոր սեփականության ոլորտի կարեւորությունը երկրի տնտեսությունում հեղափոխություն կատարելու գործում» խորագրով համաժողովի ընթացքում:

Մտավոր սեփականության պաշտպանությունը վարչապետը համարում է կառավարության առաջնահրթություններից մեկը: Նա արձանագրեց, որ այսօր արդեն կարեւոր չէ՝ մենք նավթ ունե՞նք, թե չունենք, գազ ունե՞նք, թե չունենք, ոսկի ու մոլիբդեն ունե՞նք, թե չունենք: «Այսօրվա հարցը հետեւյալն է՝ մենք միտք ունե՞նք, թե՞ չունենք, մենք գաղափար ունե՞նք, թե՞ չունենք, մենք մտավոր աշխատանքի ընդունակություն ունե՞նք, թե չունենք: Մենք արձանագրում ենք, որ չկա ավելի մեծ ռեսուրս, քան մարդկային միտքը, չկա ավելի մեծ ուժ, քան մարդկային ստեղծագործությունը, չկա ավելի մեծ պոտենցիալ, քան մարդկային համարձակությունը, որը նույնպես մտավոր շատ կարեւոր գործիք է: Որովհետեւ մեզ այսօր մեծ մարդկային համարձակություն է պետք, եւ մենք այդ համարձակության առաջին քայլերն արել ենք` մարտահրավեր նետելու այն խեղճությանը, հուսահատությանը, փակուղու զգացողությանը, որում, ցավոք, մեր երկիրը բավական երկար ժամանակ գտնվել է: Մենք ունենք այդ միտքը, մենք ունենք այդ կամքը, մենք ունենք այդ համարձակությունը»,- ընդգծեց Փաշինյանը:

Մտավոր սեփականության միջազգային օրվան նվիրված համաժողովին մասնակցում էին կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, ստեղծագործողներ, գիտնականներ, դատավորներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

Քննարկումների ընթացքում անդրադարձ եղավ մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներին: Մտավոր սեփականությունը գողացվում է, դրանց հեղինակները հաճախ չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները, առկա են օրենսդրական բացեր եւ այլն: Պատգամավոր Սուրեն Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ ստեղծված իրավիճակը սխալ մտածողության հետեւանք է, երբ  մտավոր սեփականությունը պաշտպանելու փորձերն ընկալվում են որպես անլուրջ զբաղմունք ու «թիթիզություն» եւ հետեւաբար պետք է աշխատել մտածողությունը փոխելու ուղղությամբ՝ գուցե վերանայելով ուղերձները: Երաժիշտ, գրող, ռեժիսոր Քրիստ Մանարյանը առաջարկեց շատ խիստ օրենքներ սահմանել: Բանաստեղծ, երգահան, սցենարիստ Էդուարդ Զորիկյանը կարեւորեց, որ նորագույն տեխնոլոգիաների զարգաման այս դարում հեղինակների ստեղծագործությունների հեռարձակումների քանակը, ինչից կախված է հոնորարի չափը, որոշվեն հենց նորագույն սարքերի միջոցով եւ ոչ թե մարդը ստիպված լինի հետեւել ու հաշվարկել:

«Հայհեղինակ» հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանը կարեւոր համարեց, որ ստեղծագործողը հոնորար ստանա եւ գրի իր հաջորդ ստեղծագործությունը: Նա, ի դեպ, արձանագրեց, որ այսօր աշխարհում հեղինակային իրավունքն ամենաշատը խախտվում է նորագույն տեխնոլոգիաների միջոցով:

Բայց չնայած ոլորտում առկա հիմնավոր խնդիրներին, շատերի մոտ նկատելի էր լավատեսությունը, որ պետությունն իսկապես գնալու է հեղինակային իրավունքի պաշտպանության ուղով:

«Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն» (IPRC) հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Կնյազյանը փաստեց, որ պետական տարբեր մարմինների, կառավարության անդամների հետ անցկացվում են ինտենսիվ հանդիպումներ ու քննարկումներ՝ Հայաստանում մտավոր սեփականության պաշտպանության գործուն մեխանիզմներ ներդնելու նպատակով: Ի դեպ, ըստ նրա, այնքան քննարկումներ, որքան անցկացվել են այս տարվա չորս ամիսների ընթացքում, չեն եղել նախորդ քսան տարիներին միասին վերցրած:

Անդրադառնալով Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM) միջազգային համաժողովին, նշենք, որ այն կտեւի մինչեւ ապրիլի 28-ը: Միջոցառմանը մասնակցում են 21 երկրի ներկայացուցիչներ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ մեր երկրի բնակչության մեծամասնությունը կանայք են: Կանայք նաեւ կազմում են տնտեսապես ակտիվ բնակչության շուրջ կեսը: Հետեւաբար, ըստ նրա, դժվար է պատկերացնել, որ Հայաստանում հռչակված տնտեսական հեղափոխությունը կհասնի հաջողության, եթե մենք իսկապես ի վիճակի չլինենք խթանել կանանց ձեռներեցությունը:

Փաշինյանը քանիցս ընդգծել է թավշյա հեղափոխության գործում կանանց վճռորոշ դերակատարման մասին: Վստահ է, որ տնտեսական հեղափոխության դեպքում էլ նրանց դերը լինելու է նույնքան կարեւոր: «Մենք ասում ենք՝ քաջալերում ենք տնտեսական գործունեությունը, մեր կառավարության համար առաջնահերթություն է տնտեսական գործունեության քաջալերումը եւ հատկապես կանանց շրջանում: Այս համատեքստում ես ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ ցանկացած տնտեսական գործունեության հիմքում պետք է դրվի մի առանձնահատուկ գաղափար, պետք է դրվի մի այնպիսի հեղինակային գաղափար, որն այդ նախաձեռնությունը դուրս կբերի սովորական շարքից, սովորական տրամաբանությունից»,- իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Օրինակ՝ թվում է, թե ամեն ինչ մտածված է, բայց Հայաստանի Հանրապետությունում կարող են լինել մարդիկ, ովքեր մտածեն` ստեղծել թեյ եւ ունենան հաջողություն: Թվում է, թե թեյը վաղուց արդեն ստեղծված է, մի քանի հազարամյակ գոյություն ունի: Վերջերս մի տեղ մի շատ տարօրինակ միտք արտահայտեցի: Չգիտեմ` ինչքանով է ճիշտ այդ միտքը բարձրաձայնելը՝ հաշվի առնելով, թե դա ինչ քննարկումների տեղիք կտա: Վերջերս տեղի ունեցած մի ընկերական քննարկման ժամանակ ես ասացի, որ, օրինակ, այն արտահայտությունը, որ պետք չէ հեծանիվ հորինել, համարում եմ շատ վնասակար, որովհետեւ, ինչպես թեյի օրինակով ասացի, թվում է, թե թեյը վաղուց ստեղծված, ավարտված է, բայց մարդիկ կան, որ այսօր թեյ են ստեղծում, ու այդ թեյը նոր ստեղծված թեյ է: Եթե հեռախոսի հեղինակը առաջնորդվեր «պետք չէ հեռախոս ստեղծել» տրամաբանությամբ, այս հեռախոսը չէր ստեղծվի»,- գրպանից հանելով բջջային հեռախոսը՝ շարունակեց վարչապետը:

Հայաստանի բոլոր կանանց նա կոչ արեց ունենալ հեծանիվ ստեղծելու համարձակությունը: Նաեւ համոզմունք հայտնեց, որ կանանց ակտիվությունը տնտեսության մեջ, քաղաքականության մեջ, հանրային կյանքում ու պետական կառավարման համակարգում որեւէ կերպ չի հակասում ու չպիտի հակասի ավանդական ընտանիքի մասին մեր ազգային պատկերացումներին:

Տպել
5334 դիտում

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

Ինչպես են ցուցարարները հանրահավաքի ժամանակ հարվածում «Կամազ»-ին (տեսանյութ)

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Տղամարդը «Կամազ»-ը վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները․ նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ձերբակալվել է

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է