«Իրազեկ քաղաքացի» թեմայով հանրային քննարկում Մաշտոցի պուրակում՝ պաշտոնյաների ու քաղհասարակության ներկայացուցիչների միջեւ

Քաղաքացու օրվա շրջանակներում Միսաք Մանուշյանի անվան պուրակում, որն ավելի հայտնի է որպես Մաշտոցի պուրակ, «Իրազեկ քաղաքացի» խորագրով հանրային քննարկում է ընթանում։ Սա այն պուրակն է, որտեղից 2013 թվականին ինքնորոշված քաղաքացին սկսեց իր պայքարը՝ ընդդեմ նախկին իշխանությունների ապօրինությունների։

Հանրային քննարկմանը մասնակցում են մասնակցում են ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը եւ քաղհասարակության ներկայացուցիչներ, այդ թվում՝ Վարդգես Գասպարին: 

Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ անցնող տարին իր համար եղել է ծանոթությունների, ուսումնասիրությունների տարի. «Որքան էլ տեղյակ ենք խնդիրներին, միեւնույն է կան խնդիրներ, դետալներ, որոնց կարելի է ծանոթանալ միայն ներսից: Ինձ համար ուսումնասիրությունների, ծանոթանալու փուլ էր: Եթե մենք նույնիսկ շատ արագ չենք կարող խնդիրները լուծել, նվազագույնը, որ կարող ենք անել, քաղաքացուց լսելն է. սա գոնե որեւէ լուրջ ռեսուրս, դրամանական միջոց չի պահանջում»,-ասաց Բաթոյանը եւ միանշանակ կարեւորեց քաղհասարակության դերը հարցերին լուծում տալու գործում։

Հայկ Կոնջորյանն էլ խոսեց քաղաքացիների եւ պաշտոնյաների միջեւ կապի մասին՝ նշելով, որ դրա կարեւոր օղակն ԱԺ պատգամավորներն են, որովհետեւ պատգամավորը քաղաքացիների ներկայացուցիչն է ԱԺ-ում:

«Նախկինում այդ անջրպետը կար, որովհետեւ պատգամավորն իր գործառույթը չէր իրականացնում կամ իրականացնում էր բացթողումներով: Այսօր մենք ունենք այլ իրավիճակ: Այսօր կարեւորագույն տեղ ենք հատկացնում քաղաքացու հետ ամենօրյա շփումներին: Ինչ վերաբերում է Կառավարություն անսխալ լինելուն կամ Կառավարություն-ԱԺ հարաբերություններին, ապա մենք մշտապես շեշտել ենք, որ եթե մենք ցանկանում ենք կայուն, զարգացած ինստիտուտներով պետություն ստեղծել, ապա պետք է ստեղծենք զսպումների ու հակակշիռների մեխանիզմ»,-ասաց Հայկ Կոնջորյանը: 

Քաղհասարակության ներկայացուցիչ Վարդգես Գասպարին Կոնջորյանի խոսքից հետո ասաց, որ նախկին իշխանությունները չեն պրծել, ներկաներն էլ չեն պրծնի իր ձեռից․

«Պարո՛ն Կոնջորյան, ձեր՝ իշխող քաղաքականության ուժի կարծիքը քաղաքացու հետ կապի մասին իրականությանը չեն համապատասխանում: Ես ԱԺ տարբեր հանձնաժողովների հարցեր եմ ուղղել, ինձ չեն էլ պատասխանել: Չեն էլ ասում՝ ստացել են նամակս, չեն ստացել: Ասում եմ՝ լավ, մարդ են, կարող է՝ նոր են եկել, հնարավոր է՝ սովոր չեն, որ իրենց էլեկտրոնային հասցեն պետք է ստուգեն, մի հատ էլ «Ֆեյսբուքով» եմ գրում, ինչ-որ հումորների ֆեյսբուքով արձագանքում են, բայց իմ հարցերին չեն պատասխանում: Պետաիրավական հանձնաժողովին, տնտեսական հանձնաժողովին կոնկրետ նամակ ու հարցեր եմ գրել, բայց չեն պատասխանել»,-ասաց Գասպարին:

Կոնջորյանն ասաց, որ Գասպարին պահանջատեր քաղաքացու մաստեր կլասս արեց եւ պահանջեց ու ստացավ իր իրավունքը՝ հարցադրում անելու։ Պատգամավորը հավաստիացրեց, որ Գասպարիին կհրավիրի Ազգային ժողով եւ կհանդիպի հանձնաժողովների ներկայացուցիչների հետ, բոլոր հարցերը կփոխանցի նրանց, կբանավիճի հանձնաժողովների ներկայացուցիչների հետ։

Տպել
2474 դիտում

Կործանված ուղղաթիռի վթարի վայրից հայտնաբերվել է Էբրահիմ Ռայիսիի մատանին (տեսանյութ)

Համացանցում տարածվել են Իրանի նախագահի ուղղաթիռի հայտնաբերման առաջին կադրերը (տեսանյութ)

Հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ ի հայտ եկած թերությունների շտկման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել․ ՊՆ

Թուրքիան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին․ Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ով դուրս է գալիս, ուզում է դիմացինի գլխին քարով խփել. Վահագն Հայրապետյանը՝ ներքաղաքական զարգացումների մասին

Վիեննայում համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ․ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի ներկայացուցչին

Կիրանցում հիմնական խնդիրը կապված է ճանապարհի հետ․ Գնել Սանոսյանն ասել է՝ ինչ լուծում է նախատեսված

Երկաթուղային գծանցի վրա բեռնատարը բախվել է գնացքին

Տեխնիկական անսարքությո՞ւն, թե՞ ծրագրած գործողություն. ինչպես կանդրադառնա Ռաիսիի մահը հայ-իրանական հարաբերությունների վրա

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարել է մանրամասն հետաքննել Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառները

Պուտինն իր խորհրդականին ազատել է պաշտոնից

Փրկարարները ջրատարից կնոջ դի են դուրս բերել․ համայնքի ղեկավարը գտել է հողաթափերն ու ձեռնափայտը

Պաշտպանության նախարարն այցելել է գումարտակներից մեկի նոր շահագործված մշտական տեղակայման վայր (լուսանկարներ)

Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն․ օրը հայտնի է

Ամեն ոք պատասխան է տալու Աստծո մոտ. երկար տարիներ եկեղեցում ծառայած Արթուր Մանուկյանին ապշեցնում է Գալստանյանի վարքագիծը

Իրանի նախագահի կործանված ուղղաթիռում գտնված իմամը աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել

Կիրանցից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահի, արտգործնախարարի և մյուս զոհերի հիշատակը

Ուժ եմ մաղթում այս դժվարին պահին․ Անահիտ Ավանեսյանը ցավակցել է Իրանի գործընկերոջը

Տրվում է վերջին նախազգուշացումը․ Շիրազի պատանեկության երկու թաքնված էջ է բացահայտվել, գտնվել՝ երկու կարևոր փաստաթուղթ

Կուտակային կենսաթոշակի մասնակիցը ֆոնդի գումարն օգտագործելուց հետո կրկին կկարողանա միանալ համակարգին․ ինչ պայմանով

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը․ ԱԳ նախարարի ելույթը Վիեննայում

Կրակել են հենց եկեղեցու բակում՝ հոգեհանգստի արարողության ժամանակ․ մանրամասներ Հրազդանի «վենդետայից»

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի նախագահի և նրան ուղեկցած պատվիրակության

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի, հետևել դիրքեր տանող ճանապարհների կառուցմանը

Կոտայքում հեղուկ գազալցակայանի գործունեություն է դադարեցվել

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը կարևոր է․ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Էլիսո Բոլքվաձեին

Հայաստանում Իրանի դեսպանությունում սգո մատյան կբացվի

Ինչի հետևանքով է կործանվել Ռաիսիի ուղղաթիռը․ Բելառուսում Իրանի դեսպանը մանրամասներ է հայտնել

Հայաստանի հետ հարաբերությունները զարգանալու և ամրապնդվելու են․ ԱԺ է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը

Խաղաղության օրակարգը խթանելու համար կան լավ և բարենպաստ հնարավորություններ․ Ալիևը՝ Լատվիայի Սեյմի նախագահին

Կիրանցում բողոքի ակցիայի վայրից 14 հոգի է բերման ենթարկվել

Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի գործընկերներին

Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է պահանջել

Կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում․ Նիկոլ Փաշինյան

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Սուտ է, նման բան չկա, Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի. Ղալումյան

Կիրանցում հավաքված Գալստանյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին