Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ընդգծում է, որ եթե անհրաժեշտություն լինի, Արմեն Գյուլբուդաղյանցը կհեռացվի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Մյուս կողմից նա առաջարկում է շանս տալ մասնագետին: Շեշտում է, որ եղել են հայտնի մարզիչներ, որոնց հետ ֆեդերացիան բանակցել է, սակայն հենց իրենք են հրաժարվել ստանձնել աշխատանքը՝ համարելով, որ չեն կարող արդյունքի հասնել: Այս ու հայկական ֆուտբոլի վերաբերյալ այլ հարցերի շուրջ Վանեցյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրուցեց անցած հանգստյան օրերին տեղի ունեցած «Բանանց» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզադաշտի վերաբացմանը նվիրված միջոցառումից հետո: Նա նախ անդրադարձավ մարզադաշտի վերակառուցմանը, ընդգծեց դրա կարեւորությունը, այնուհետեւ խոսեց մյուս հարցերի շուրջ:

-Շատ բարձր եմ գնահատում այս մարզադաշտի վերակառուցումը եւ նորովի ներկայացնելը, որովհետեւ Հայաստանում պետք է որքան հնարավոր է շատ լինեն նման մարզադաշտեր: Կոչով նաեւ դիմել եմ բոլոր ֆուտբոլային ակումբներին, որպեսզի ընդօրինակեն «Բանանցին» եւ իրենք էլ կառուցեն մարզադաշտեր: Հասկանում եմ, որ ֆինանսական մեծ ներդրումների հետ է կապված, բայց պետք է բոլորս մեր ուժերը ներդնենք, որպեզի ֆուտբոլային զարգացած ենթակառուցվածքներ ունենանք, որովհետեւ բոլորը պահանջում են որակյալ ֆուտբոլ, հաղթանակներ, բայց առանց զարգագած ենթակառուցվածքների մենք երբեք չենք ունենա բարձր որակի ֆուտբոլիստներ եւ չենք ունենա լավ ֆուտբոլ:

-Այս մարզադաշտն ընդունելու է Երեւանում կայանալիք մինչեւ 19 Եվրոպայի 2019 թ. առաջնության խաղեր: Այդ մրցաշարի նշանակության մասին ի՞նչ կասեք:

-Շատ կարեւոր միջոցառում է մեր երկրում, որովհետեւ Եվրոպայի 8 երկրներից մասնակիցներ են գալու Հայաստան: Երեւանն այդ օրերին լինելու է եվրոպական ֆուտբոլի մայրաքաղաքը, եւ նման մրցաշարերը կարծում եմ, որ պետք է շատ աջակցեն հայկական ֆուտոբլին:

-Մեր ընտրանու առջեւ ի՞նչ խնդիր է դրված:

-Հաղթանակ, միայն հաղթանակ: Մեր հավաքականի առջեւ մենք դնում ենք միայն հաղթանակ:

-Ունե՞նք այդ պոտենցիալը:

-Որ չունենանք էլ, պետք է ստեղծենք: Ես, քանի որ նաեւ զինվորական եմ, գտնում եմ, որ պետք է ունենանք միայն հաղթանակ: Մենք նահանջելու, պարտվելու տրամադրություններ երբեք չպետք է ունենանք: Հաղթանակները դժվար են, բայց մենք ձգտում ենք միայն հաղթանակների:

-Հաղթանակների առումով... խոսենք նաեւ մեծահասակների հավաքականի մասին: Որքան էլ ասենք՝ ժամանակ է պետք, երկրպագուները միեւնույն է անհամբեր են, ուզում են անընդհատ հաղթանակներ տեսնել:

-Ես էլ եմ շատ անհամբեր: Ես էլ եմ շատ ուզում հաղթանակներ տեսնել: Եթե երկրպագուներն էմոցիոնալ այդ պահին ուրախանում են կամ տխրում, ես այդ հաղթանակներով եւ պարտություններով ապրում եմ ու անում եմ ամեն ինչ, որպեսզի ունենանք հաղթանակներ: Համոզված եմ, որ ունենալու ենք այդ հաղթանակները: Խնդրում եմ զինվել համբերությամբ, աջակցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային. ոչ թե չքննադատել, այլ քննադատել տեղին, կառուցողական քննադատություն լինի, որպեսզի մենք էլ լսենք եւ կարողանանք ինչ-որ քայլեր ձեռնարկել: Ամեն ինչ անում ենք այդ ուղղությամբ: Հավաստիացնում եմ՝ մեր ողջ ժողովրդին, որ Հայաստանի ֆուտբոլն առաջիկայում ունենալու է շատ լուրջ արդյունքներ: Ամեն դեպքում, ես՝ որպես ֆեդերացիայի նախագահ, ամեն ինչ անում եմ այդ ուղղությամբ եւ անելու եմ:

-Ամենամեծ քննադատությունն այսօր ուղղված է գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին: Դա կառուցողակա՞ն քննադատություն է:

-Չեմ ուզում գնահատական տալ՝ օբյեկտիվ է, թե օբյեկտիվ չէ: Եթե ունենք պարտություններ, հասարակությունն իրավունք ունի դժգոհելու: Բայց կա նաեւ մի բան, որը պետք է հաշվի առնել. մարզիչը նշանակվել է ոչ հասարակ պայմաններում, մարզիչը նշանակվել է ոչ պլանավորված: Երբ ես ընտրվեցի ֆուտռբոլի ֆեդերացիայի նախագահ, անսպասելի բոլորիս համար հրաժարականի դիմում ներկայացրեց նախկին գլխավոր մարզիչը (խմբ. Վարդան Մինասյան): Արտասահմանցի մարզիչ հրավիերլու աշխատանքներ տարանք: Հայաստան ժամանեցին մի քանի անվանի, աշխարհահռչակ մարզիչներ:

-Օրինակ....

-Ջանի դե Բիազին.... չեմ ուզում անուններ ասել: Ցավոք սրտի, նրանք գալիս են, ծանոթանում են պոտենցիալին եւ հրաժարվում են: Այսինքն՝ ոչ թե ֆեդերացիան գումարներ է խնայել կամ այլ պատճառներ ունի, այլ մարզչները գալիս են, ծանոթանում են եւ ասում, որ չենք կարող այս թիմում արդյունք ունենալ: Բայց դա չի նշանակում, որ մեր թիմը վատն է: Թող ոչ մեկ չմտածի, որ ես քննադատում եմ մեր թիմի խաղացողներին: Ուղղակի այդ մարդիկ չեն ճանաչում թիմը, չեն ուզում պոտենցիալը վերականգնել, ուզում են ավելի հեշտ ճանապարհ՝ գնալ այլ երկրներում զբաղվել իրենց մարզչական գործունեությամբ: Այսօր ունենք Արմեն Գյուլբուդաղյանց, որը ֆուտբոլի նվիրյալ է, որն այսօր փորձում է ամեն ինչ անել մեր հայկական ֆուտբոլի զարգացման համար: Եկեք տանք այդ շանսը: Որեւէ կաշկանդվածություն չունենք ցանկացած պահի փոխելու Արմեն Գյուլբուդաղյանցին, բայց այդ պահը պետք է հասունանա: Կամ կհասունանա նրան փոխելու պահը, եւ նա կփոխվի, կամ նա ցույց կտա այնպիսի արդյունքներ, որոնք կգոհացնեն թե՛ ֆեդերացիային, թե՛ հասարկությանը:

-Ֆուտբոլային քննարկումների օրակարգում է նաեւ «Ազգային» մարզադաշտի կառուցումը: Ի՞նչ փուլում են աշխատանքները:

-Շատ մեծ ներդրում է: Աշխատում ենք ներդրողների հետ: Կան այսօր ռեալ մարդիկ, որոնք պատրաստակամություն հայտնում են: Բանակցում ենք Երեւանի քաղաքապետարանի հետ հողի հատկացման հետ կապված: Կարծում եմ՝ առաջիկա 1-2 տարիներին պետք է որ ունենանք «Ազգային» ստադիոն:

-Տեղ կա՞ հատկացված

-Տեղ չկա: Ամենացավալին տեղի հարցն է: Տեղը չենք կարողնանում այս պահին ընտրել: Իսկ ներդրողներ շատ կան:

Տպել
2729 դիտում

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան