Գ. Միսկարյանին ԱԱԾ-ից առաջարկել են հերքել գրառումը՝ որակելով այն որպես հոդված (լուսանկարներ)

01/05/2019 schedule09:42

Այսօր ԱԱԾ-ից (Երևան -0001, Նալբանդյան փ. 104) նամակ եմ ստացել։ Նամակում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Վանեցյանի ներկայացուցիչ Վահե Ենգիբարյանը առաջարկում է ինձ՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանիս, հերքել 19.04.2019 թ. կատարված գրառումը:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔՈ վարչության անդամ Գարեգին Միսկարյանը:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Վահե Ենգիբարյանը առաջարկում է ինձ՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանիս, հերքել 19.04.2019 թ. կատարված գրառումը ( https://web.facebook.com/gmiskaryan/posts/3173185209374173 ), որը պարոն Ենգիբարյանը որակում է որպես հոդված և նշում, որ այն չի համապատասխանում իրականությանը։

հերքում.
Ես Գարեգին Միսկարյանս, չնայած, որ չեմ հանդիսանում լրատվական գործունեություն իրականցնող, այնուամենայնիվ, ընդունում եմ պարոն Ենգիբարյանի առաջարկը, և որպես բարի կամքի դրսևորում, հերքում եմ, որ պարոն Վանցյանի վերաբերյալ մամուլում և հանրության մեջ շրջանառվող ու գրառման մեջ տեղ գտած լուրերին հավատում եմ, քանի որ, ինչպես նշել է պարոն Վանեցյանի ներկայացուցիչ պարոն Ենգիբարյանը, դրանք չեն համապատասխանում իրականությանը։ 
Սրանք էլ այն հղումները, որոնց այլևս չեմ հավատում։ 
https://hetq.am/hy/article/88755
https://hetq.am/hy/article/58612

Հիմա մի քանի նկատառում պարոն Վանեցյանի ներկայացուցիչ պարոն Ենգիբարյանի նամակի բովանդակության հետ կապված։

1.Գրառումը կատարվել է 18.04.2019 թվականին և ոչ թե 19.04.2019 թվականին #բայցոչինչ

2. Ինչու՞ է նամակը ուղղված «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին, և ոչ թե քաղաքացի Գարեգին Միսկարյանին։ Ի՞նչ ենթատեքստ/մեսիջ կա իմ քաղաքական գործունեությունը նշելու մեջ։

3.Եթե կուսակցական պատկանելությունը նշելը չունի որևէ ենթատեքստ ու պարզապես այն վերցված է իմ ֆեյսբուքյան պատից, արդյոք նամակը կուղղեիք «Բորոտների ազգային ասացիացիայի հիմնադիր նախագահ Գարեգին Միսկարյանին», եթե այնտեղ նման տեղեկություն լիներ հրապարակված։ (Ասածս ի՞նչ է, փոխանակ հնարավորինս խուսափեք քաղաքացուն կապել քաղաքական կողմորոշման, գործունեության հետ, բռնում անիմաստ տեղը «քաղաքականցնում» եք, #բայցպետչի)

4. «Տեղեկացնում ենք, որ հոդվածում տպագրված տեղեկությունները ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը...» 
Ձևակերպման մեջ «ամբողջությամբ» բառը թյուրըմբռնման տեղիք է տալիս։ Այն կարելի է մեկնաբանել որպես «մասնակի են համապատասխանում»։ Իսկ «մասնակի համապատասխանելու» պարագայում դատարանում հնարավոր է խնդիրներ լինեն, հերքում չտվող անձի մեղավորությունը ապացուցելու հարցում, եթե ոչ ՀՀ-ում, ապա առնվազն ՄԻԵԴ-ում։ Ճիշտ կլինի «ամբողջությամբ» բառը հանել նամակից։ Վիճելի է նաև «հոդվածում տպագրված» արտահայտությունը, բայց մասամբ։

5.Նշում եք.
«...առաջարկում եմ եռօրյա ժամկետում հերքել Ձեր վերոնշյալ գրառմամբ տարածված ապատեղեկատվությունը ֆեյսբուքյան համապատասխան գրառմամբ»։ 
Առաջարկում եմ այսուհետ նշեք ոչ թե պարզապես «գրառմամբ», այլ շեշտեք «հրապարակային գրառմամբ», որովհետև մարդը կարող է կարգավորումներով փակ՝ միայն իրեն հասանելի, գրառում կատարել, և ձեր դատարան դիմելուց հետո կարգավորումներից բացել այն, դարձնել «բոլորին հասանելի» և ներկայացնել դատարանում որպես ապացույց, որ գրառումը կատարվել է։ Ու դուք կպարտվեք, #բայցպետչի...

6.Ինչու՞ է պարոն Վանեցյանի շահերի պաշտպանը ԱԱԾ-ի հասցեից ուղարկում իր պաշտպանյալի նամակը։ Արդյոք դա չի կարող դիտարկվել որպես պաշտոնեական դիրքի չարաշահում, երբ անձը իր պաշտոնեական դիրքը օգտագործում է անմիջականորեն իր անձին վերաբերող իրավական գործընթացը իրականցնելու համար։ Արդյոք իրավաչափ է, եթե Ֆինանսների նախարարը նախարարության հասցեից ուղարկեր նման նամակ։

7.և վերջինը
իհարկե ես շատ շնորհակալ եմ, որ նվաստիս գրառմանը նման մեծ նշանակություն եք տվել, բայց կարծում եմ ֆեյբուքյան (այն էլ այս չափ «լղոզված») գրառումներն ավելի լավ կլինի անտեսեք։ Դա կարող է դիտվել որպես խոսքի ազատության ոտնահարման փորձ։

Ամենայն հարգանքով՝
Գարեգին Միսկարյան
ՀՀ քաղաքացի»,-գրել է Միսկարյանը՝ կից ներկայացնելով փաստաթղթի լուսանկարներ:

Տպել
5229 դիտում

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ամբողջ ՀՀ տարածքում

Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ)

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր (տեսանյութ)

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանը՝ բուժքույրերին

Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցին․ Բաբկեն Թունյան

Եթե կարծում եք, թե դաշնակ Նաիրի Հունանյանի կողմից «գործն» անելուց հետո նրան «պերեդաչի» են տարել, սխալվում եք. Ալեքսանյան

Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը

Հայ առաքելական եկեղեցին նշում է երկրորդ Ծաղկազարդը

Կոտայքում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում

Միշուստինը ներկայացրել է ՌԴ կառավարության նոր կազմը. ով է մնալու պաշտոնում և ում են հեռացնելու

Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա (լուսանկարներ)

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը ելույթի ժամանակ պատահաբար կոտրել է իր մրցանակը (տեսանյութ)

«Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Շվեյցարիան․ հայտնի է, թե որ հորիզոնականում է Հայաստանը

Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

«Լադանիվա»-ն ելույթ կունենա 19-րդ համարի ներքո. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի օգտին

«Լադանիվա» խմբի անդամ Ժակլին Բաղդասարյանը ուղերձով դիմել է երկրպագուներին (տեսանյութ)

Մենք քայլ-քայլ, հետևողական գնալու ենք բոլոր խնդիրները լուծելու ճանապարհով․ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի համայնքներ

Զերծ մնալ զինծառայողներին քաղաքական ակցիաներին ներգրավելու փորձերից, ԶՈՒ հեղինակությանը վնասելու գործելաոճից․ ՊՆ

Եվրոպան պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում զսպելու Ռուսաստանին, ԵՄ-ն կուժեղացնի աջակցությունը Կիևին. Մակրոն

Էջմիածնից բերման ենթարկված 6 անձինք ազատ են արձակվել

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են Սյունիքում

Երեխեք, ո՞նց եք․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Բամբակաշատում (տեսանյութ)

Կա՞ն հերթագրված երեխաներ․ վարչապետն այցելել է Մեծամորի Արևիկ բնակավայրի նորակառույց մոդուլային մանկապարտեզ (տեսանյութ)

Երևանի կենտրոնում բախվել են 4 ավտոմեքենա և թիվ 44 երթուղու ավտոբուսը. կա վիրավոր

Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագիրը հյուրընկալող երկիր

Եզրափակչից ժամեր առաջ Նիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլ 2024»-ից

Վրաստանում ժողովրդավարական ​​հետընթացն անհանգստացնում է ԱՄՆ-ին. Սալիվան

«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին