Գյումրու YIC-ի միջոցով Հայաստանում ներդրվում է UPSHIFT միջազգային մոդելը

02/05/2019 schedule17:00

UPSHIFT-ն աշխարհի տարբեր երկրներում իրականացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը: Այն Հայաստանում մեկնարկել է 2018 թ վերջին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» համատեղ ջանքերի շնորհիվ: Որպես պիլոտային մեր երկրում ներդրված միջազգային ծրագիրը իրականացվում է Շիրակի եւ Լոռու մարզերում: UPSHIFT-ը 12-ից 18 տարեկան երիտասարդներին եւ դեռահասներին կսովորեցնի բացահայտել իրենց համայնքների խնդիրները, մշակել դրանց արդյունավետ լուծուման տարբերակները՝ համայնքներում կյանքի որակն առավել բարեկեցիկ դարձնելու համար՝ ապահովելով հենց երիտասարդների մասնակցությունն ու նախաձեռնողականությունն այդ գործում:  Դեռ մարտից Շիրակի մարզի եւ Սպիտակ քաղաքի շուրջ 18 ուսումնական հաստատություններում անցկացվել են տեղեկատվական հանդիպումներ, հայտարարվել է համայնքային երիտասարդական գաղափարների մրցույթ: ԵՆԿ հկ նախագահ Արթուր Նաջարյանը ՀԺ-ի հետ զրույցում անկեղծացավ. ասաց՝ մտահոգություն կար, որ երիտասարդները հետաքրքրված չեն լինի համայնքային երիտասարդական գաղափարներով: Բայց արդյունքը սպասվածից ավելին է եղել: 43 ծրագրային գաղափար են ստացել, որից լավագույն 10-ը հաղթահարել է առաջին փուլը: 4 գաղափար Սպիտակն է  ներկայացրել, 39-ը ՝  Շիրակի մարզը, հիմնականում Գյումրին:

Հայտարարությունը նաեւ ոգեւորություն է առաջացրել գյուղական համայքների երիտասարդների մոտ: Օրինակ Շիրակի մարզի սահմանամերձ Ջրափիի երիտասարդներն առաջարկել են գյուղում smart  հնարավորություններով եւ գունավոր նորարարական կանգառ ունենալ:

Smart map. սա եւս մեկ գաղափար է, որը ներկայացվել է երիտասարդների կողմից: Հատկապես զբոսաշրջիկներին քաղաքն ավելի լավ ցույց տալու համար երիտասարդներն առաջարկում են Գյումրիում առնվազն երեք տեղ ունենալ տերմինալի տեսքով եռալեզու սենսորային «խելացի քարտեզ», որը հնարավորություն կտա ցանկացած մարդու ինքնուրույն հասկանալ, թե իր ուզած ուղղությամբ ինչ փոխադրամիջոցով եւ ինչպես է գնալու:Աղբի տեսակավորման հետաքրքիր գաղափար կա Սպիտակից: Երիտասարդները նախատեսում են հենց դպրոցի բակում տեղադրել հատուկ աղբամաններ՝ աղբը տեսակավորված հավաքելու և այն Ալավերդու վերամշակման գործարան ուղարկելու համար: Այս կերպ նպատակ ունեն վերացնել դպրոցի շրջակայքի գարշահոտությունն ու տգեղ աղբամանները: Մեկ այլ գաղափարով առաջարկվում է հավաքել սննդի մնացորդներն ու դրանցից օրգանական պարարտանյութ ստանալ:

Հատկապես բազմազան են եղել Գյումրիից ստացված գաղափարները՝ թռչունների համար պատրաստվելիք գունավոր բներից մինչեւ դասասենյակների, մարզադահլիճների, տանիքների վերանորոգում, ասֆալտապատում:  

«Երբ դիմումները սկսեցինք նայել, թվում էր, թե երիտասարդական գաղափարներն ավելի շատ համայնքային գաղափարների էին վերածվել: Այսինքն, երբ որ խոսել ենք երիտասարդի համար կարեւոր հետաքրքիր նախաձեռնության մասին, երիտասարդն ավելի գլոբալ է մտածել, որովհետեւ քաղաքի ենթակառուցվածքների բացակայությունն անմիջապես նա զգում է իր վրա եւ դա նաեւ երիտասարդի համար է դարձել հիմնախնդիր: Ծրագրերի մոտ 30 տոկոսն ինչ-որ դպրոցների տարածքների վերանորոգումներ են, բակերի բարեկարգում, մարզադահլիճի ու կտուրի վերանորոգում: Մենք կուզեինք ավելի շատ սոցիալական փոփոխությունների տանող, նորարար եւ կրեատիվ գաղափարներ ստանալ, սակայն փորձը ցույց տվեց, որ երեխաներն ավելի շատ բարձրացրեցին համայնքային լուրջ հիմնախնդիրներ, ինչպիսին, օրինակ Գյումրի գետակի մաքրումն է: Սա այս ծրագրի շրջանակներում հատկացվող գումարով անհնար է իրականացնել»,-ասաց Արթուր Նաջարյանը:

Ներկայացված 43 գաղափարից 10-ի հեղինակներն արդեն աշխատում են երկրորդ փուլի պահանջները եւս հաղթահարելու ուղղությամբ: Նրանք արդեն մասնակցել են ԵՆԿ հկ-ի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպված վերապատրաստման դասընթացին, պատահականության սկզբունքով ընտրել իրենց մենթորին եւ սովորել են, թե ինչպես գաղափարը վերածել բիզնես ծրագրի: Յուրաքանչյուր խումբ կազմված է 4-ից 5 երիտասարդից, չկան միայն աղջիկների կամ տղաների խմբեր, դրանք խառն են ձեւավորվել, ինչը ծրագրային պահանջներից մեկն է նաեւ: Խմբերը մինչեւ մայիսի 5-ը կմշակեն իրենց ծրագրային փաթեթներն ու կներկայացնեն ժյուրիին: 10 գաղափարից միայն 5-ն է ճանաչվելու հաղթող: Իրականացման համար թիմերից յուրաքանչյուրին տրվելու է ֆինանսական աջակցություն՝ 150.000 դրամի չափով: 

«Սիմվոլիկ գումար է սա, ծրագիրն էլ է պիլոտային: Դեռ պետք է հասկանալ, թե UPSHIFT–ը Հայաստանում ինչպես է աշխատում: Ծրագրի կողմից հատկացված գումարի շրջանակներում մենք պահանջում ենք հիմնականում իրականացնել այն, ինչը նախատեսել են: Միաժամանակ խրախուսում ենք համագործակցությունը ՏԻՄ-ի հետ: Սա մեզ համար նաեւ ուսուցողական էր, որ հասկանայինք, թե ծրագիրն ինչպես ենք շարունակելու»,-ասաց ԵՆԿ հկ նախագահ Արթուր Նաջարյանը:

Տպել
3116 դիտում

«Քանդակին ես տվեցի իմ դեմքը, իսկ քանդակը ինձ տվեց իր ուժը». 82-ամյա «Մայր Հայաստանը» (տեսանյութ)

Կայծակի հարվածից հետո Wizz Air-ի օդանավը վերադարձել է Քութայիսի

Թալանել են պատգամավոր Արեն Մկրտչյանի մեքենան

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները հայտարարում եմ կայացած, «Վրացական երազանք»-ն առաջատարն է․ ԿԸՀ նախագահ

Հայտնի են Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրության առաջին արդյունքները

Վրաստանի խորհրդարանի ընտրության քվեարկությունն ավարտվել է

COP29-ի հնարավոր դրական դերակատարությունը գերագնահատում են և՛ Հայաստանը, և՛ արևմտյան գործընկերները. Արմինե Մարգարյան

Վրաստանի կառավարության շենքի բակում հատուկ ջոկատայիններ են մոբիլիզացվել

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմական հատվածի տանիքաշերտն ամբողջությամբ փոխարինվել է (լուսանկարներ)

Ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Ժամը 17:00-ի տվյալներով ընտրությանը մասնակցել է 1 մլն 768 հազար 816 ընտրող. Վրաստանի ԿԸՀ

Ես այստեղ եմ որպես մայր. Բեյոնսեն պաշտոնապես աջակցել է Քամալա Հարիսին և ելույթ ունեցել հանրահավաքի ժամանակ

Իրանում ահաբեկիչների հետ փոխհրաձգության հետևանքով 10 սահմանապահ է զոհվել

Հանդամասերից մեկում մեքենա է այրվել

Զուրաբիշվիլին չի կարողանում կապ հաստատել Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ. կառավարական հեռախոսակապը ևս չի գործում

Կայարանում բախվել են թիվ 97 երթուղին սպասարկող «Ժոնգ-Տոնգ»-ն ու «Նիսսան»-ը. կա վիրավոր

Ի՞նչ է նշանակում Հայաստան՝ սահմանազատված սահմաններով. վարչապետը մանրամասնել է (տեսանյութ)

Մանվել Խնձրցյանը հաղթել է թուրք մրցակցին. հայ ըմբիշը աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում է (տեսանյութ)

Ժամը 15:00-ի դրությամբ Վրաստանում ընտրության մասնակցության ցուցանիշը 41,62 տոկոս է

Մառնեուլիի Կղիզիլաջլո գյուղի 74-րդ ընտրատարածքում գազ կամ «պղպեղ սփրեյ» են օգտագործել (տեսանյութ)

Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիային Ազգային օրվա առթիվ

ԱԺ պատգամավորներն ու խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչները պատվաստվել են գրիպի դեմ (տեսանյութ)

Մառնեուլիի թիվ 69 ընտրատեղամասի քվեներն անվավեր են ճանաչվել

Թբիլիսիի ընտրատեղամասերից մեկում ընտրողներն ու դիտորդները իրար են ծեծել (տեսանյութ)

Ծեծկռտուք թիվ 60 ընտրատեղամասի մոտ. Վրաստանում ընտրական գործընթացը լարված մթնոլորտում է անցնում (տեսանյութ)

Ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Թբիլիսիի ընտրատեղամասերից մեկի մոտ (տեսանյութ)

Բաքվին ուղղված հերթական զսպող բանաձևը եվրոպական քաղաքական հարթակից. ինչը նպաստեց դիվանագիտական այդ ձեռքբերմանը

Ամոթալի է էթնիկ փոքրամասնության օգտագործումն ընտրակեղծիքների նպատակով. Վրաստանի նախագահ

«Միս Տիեզերք Արմենիայի» կազմակերպիչը և ռուս մոդելը փորձել են օգտագործել ՀՀ-ն. հայ գեղեցկուհիները կանխել են նրանց ծրագիրը

Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասը փակվել է. ով է լցոնումների հեղինակը

Փոթիի ընտրատեղամասում հանձնաժողովի անդամը մահացել է

Լցոնումներ Վրաստանի ընտրատեղամասերից մեկում. քրեական գործ է հարուցվել (տեսանյութ)

Իսրայելական հարձակման հետևանքով Իրանում զինվորներ են զոհվել

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում. տուժածը հոսպիտալացվել է

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ-ում առանց թույլտվության բնակվող և ռեադմիսիայի սպասող ՀՀ քաղաքացիների հետ

Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 6 աստիճանով. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել գծերի մոտ հայտնված հետիոտնին. կնոջ կյանքը փրկել չի հաջողվել

Կա՛մ պետք է քվեարկեն ժողովրդի ու երկրի մասին հոգացողների, կա՛մ դրսից առաջադրանք կատարող գործակալների օգտին. Իվանիշվիլի

Շենքի պատին արված 44-օրյայի հերոսների դիմանկարները ներկած կինը զղջացել է, խափանման ինչ միջոց է ընտրվել. մանրամասներ

Լիպեցկի գաղութից վեց բանտարկյալ է փախել. ովքեր են նրանք և ինչի համար են դատապարտված