Փաստերի ստուգման անվան տակ գործող խաբուսիկ խմբերն արշավ են սկսել ՀՀ-ի եւ վարչապետի դեմ. Atlantic Council

Հայաստանի վարչապետի ու կառավարության դեմ սոցիալական ցանցերում համակարգված արշավ է իրականացվում, որի հետքերը տանում են դեպի Ռուսաստան․ այս մասին գրում է ամերիկյան հեղինակավոր վերլուծական կենտրոնը՝ Atlantic Council-ը՝ այսօր հրապարակած հետաքննության մեջ:

Կազմակերպության փորձագետները փաստում են՝ անցած մայիսին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը մի կողմից վերականգնել է հասարակության հավատը կառավարության հանդեպ, մյուս կողմից՝ համախմբել նրանց, որոնք դեմ էին քաղաքական փոփոխություններին: 

Անցած ամիսներին, փաստում է հետաքննությունը, ընդդիմախոսներից մի քանիսը համախմբվել են #SutNikol հեշթեգի տակ ու խճճված օնլայն արշավ սկսել, որի նպատակն է վարկաբեկել Նիկոլ Փաշինյանին ու նրա աջակիցներին՝ ապատեղեկատվություն ու կողմնակալ լրատվություն տարածելու միջոցով:

Ըստ փորձագետների, այս խմբերը հասարակությանը մոլորեցնելու հատուկ մեթոդ են կիրառում. ներկայանում են իբրև  փաստերը ստուգող կազմակերպություն՝  հետևորդներ հավաքելու համար, հետո միակողմանի եւ  պառակտող հայտարարություններ տարածում քաղաքական զարգացումների մասին:Հրապարակման մեջ նշվում է, որ այս գործողություններն անկեղծ չեն, և գնալով ավելի են ակտիվանում:

Ուսումնասիրելով #SutNikol հեշթեգի սկզբնաղբյուրը՝ Atlantic Council-ի մասնագետները առանձնացրել են դրա հետ կապվող 4 անձանց, որոնք էլ հիմնականում պատասխանատու են բովանդակության և այն տարածելու համար. նրանք են AntiFake.am-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը, «Ադեկվադի» հիմնադիրներ Արթուր Դանիելյանը եւ Նարեկ Մալյանը, ինչպես նաեւ  Blognews-ի հիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը (նկարում):«Ադեկվադը» ներկայանում է կարգախոսով, իբրեւ ներկայացնում են այն, ինչի մասին լռում են մյուսները: Էջը ստեղծվել է հեղափոխությունից հետո՝ անցած տարվա հունիսին, և տարածում է պատկառելի թվով տեսանյութեր՝ Արթուր Դանիելյանի մասնակցությամբ, որտեղ վերջինս իբրև թե ներկայացնում է Փաշինյանի կառավարության անօրինական քայլերը կամ կեղծ հայտարարությունները:

Օրինակ հոլովակներից մեկում Դանիելյանը մեղադրում է Փաշինյանին «ֆեյքերի բանակ» ունենալու մեջ, մյուսում՝ կասկածի տակ դնում բյուջեի վերաբերյալ վարչապետի ներկայացրած վիճակագրությունը կամ մեղադրում խոստումներ տալու եւ դրանք չկատարելու մեջ: Ընդ որում, տեսանյութերում հնչող մտքերը փաստերով չեն ներկայացվում, այլ մի շարք լրատվամիջոցների այս կամ այն լուրով:Մյուս էջը՝ AntiFake.am-ը,  հայտարարում է, թե իր նպատակն է բացահայտել չկատարված խոստումները, կեղծ լուրերը, մանիպուլյացիաները, պրոպագանդան, հրապարակել օդում կախված լուրերը և ստուգել դրանց հավաստիությունը։

AntiFake.am-ի ուսումնասիրմամբ պարզ է դառնում, որ բովանդակությունը մեծապես կենտրոնացած է Փաշինյանին վարկաբեկելու վրա:

Atlantic Council-ի փորձագետները մանրամասնում են, որ Էջի ամենաշատ քննարկված հոդվածներում հասարակությանը պառակտող քաղաքական մեկնաբանություններ են, չհիմնավորված հաղորդումներ, որոնք պնդում են, թե Փաշինյանն այցելել է գործարան, որը գոյություն չունի, կամ թե Փաշինյանն իրեն է վերագրում նախորդ կառավարության հաջողությունները:

Փորձագետները նկատել են նաեւ, որ  երկու էջերն էլ քաղաքական արշավից բացի կենտրոնանում են նաև պատվաստանյութերի դեմ պայքարի եւ կեղծ լրատվության վրա:Արևմտյան մամուլում կարծիքներ են հնչում, որ պատվաստումների դեմ արշավը սկիզբ է առել և հովանավորվում է Ռուսաստանից: Սա, սակայն, դրսից միջամտության մասին վկայող միակ փաստը չէ: Atlantic Council-ի պնդմամբ, հստակ ապացույցներ կան, որոնք վկայում են՝ առնվազն AntiFake.am-ը ամբողջությամբ Հայաստանից չի կառավարվում, դոմեյնի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ էջի ինտերնետային հասցեն գրանցված է Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում: Ավելին,  whois.net֊ում այդ դոմեյնի գրանցման և դրա պատասխանատու անձի մասին տվյալները փակ են՝ «անձնական տվյալների գաղտնիության նկատառումներով»: 

Փորձագետները նշում են, որ գտել են ապացույցներ, որոնք վկայում են, որ AntiFake.am-ը կարող է կապված լինել Ռուսաստանում գրանցված անձանց կամ կազմակերպությունների հետ:Անցած տարիներին արևմտյան բազմաթիվ պետություններ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան, հայտարարել են, թե Ռուսաստանը փորձում է միջամտել իրենց ներքաղաքական կյանքին՝ համացանցի ու օնլայն տեխնոլոգիաների միջոցով:  Կեղծ տեղեկություններ տարածող, հասարակություններին պառակտող ու Պուտինի վարչակազմը գովերգող այդ կառույցն, ի դեպ, ևս գրանցված է Սանկտ Պետերբուրգում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
17565 դիտում

Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծառայությունների ձեռքբերման մրցույթ. «ՔոնթուրԳլոբալ Հիդրո կասկադ»

Թրամփը չի խմել թագաժառանգ Բեն Սալմանի հյուրասիրած սուրճը. տեսախցիկները ֆիքսել են պահը. տեսանյութ

Բեռլինում հանդիպել են Սուրեն Պապիկյանն ու Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարարը. ի՞նչ է քննարկվել

Նյու Դելիում Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր են քննարկվել

ԵՄ-ն դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր. Գերտ Յան Կուպմանը՝ վարչապետին

Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել. ՊՆ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը

ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման մասնակիցները. Սուրեն Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել

Հնդիկ վաճառականները կրպակներից հեռացրել են թուրքական ապրանքները

Պողոս Պողոսյանը ասել է՝ «պրիվետ, Ռոբ», դրանից հետո Քոչարյանի թիկնապահները տարել են զուգարան, ծեծել․ Ալեքսանյան

Դոլարն ու եվրոն շարունակել են էժանանալ. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 13-ին

2-ամյա երեխայի անհետացման չճշտված հրապարակումներն էմոցիաներ են ստեղծում. ընտանիքը ծանր վիճակում է. ՆԳՆ խոսնակ

Սուրեն Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման արարողությանը

Թիթեղը հարվածել է հղի կնոջը, վնասել պտղին. չծնված երեխան փրկել է մոր կյանքը. մանրամասներ

Մարմարիկում որոնողական աշխատանքները կշարունակվեն մինչև կորած երեխայի գտնվելը. ջրում ցանցեր են տեղադրվել

AMIO Easy. ձեր բիզնեսի աճի արագ ուղին

7 տարի ինչ ասես չեք ասել ՀՀ ղեկավարին, ստոր լուտանքներ կպցրել ու չե՞ք մտածել պետության մասին. Հարությունյան

Ջրասուզակը հայտնաբերել է «Սմավերդի» լճակում ջրահեղձ եղած քաղաքացու դին և դուրս բերել ափ

Ո՞ր լրագրողական ծառայության համար է Թագուհի Թովմասյանը ձեռք բերել 3 բնակարան նախկին հոռի ժամանակում. Կոնջորյան

Ուկրաինայի նախագահը Ստամբուլում Պուտինից բացի ոչ ոքի հետ չի հանդիպի. Զելենսկիի գրասենյակ

16 հայցադիմում՝ Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքի հողամասերը վերադարձնելու պահանջով. մեկն արդեն բավարարվել է

Մհեր Գրիգորյանն ու Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանում ապաշրջափակմանը վերաբերող հարցեր

Պեսկովը չի հստակեցրել, թե ռուսական կողմից ով է մասնակցելու Ստամբուլի բանակցություններին

Վարչապետի դեպքում նման պոռթկումներ կարող են լինել հազարից մեկ անգամ. Եղոյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցածի մասին

Սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, կարկուտ և քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի

Դուք «Ժիգուլի» եք․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Ադրբեջանի կրակոցները նպատակ ունեն խաթարել հանրային անդորրը, հուսով եմ՝ ժողովուրդն ամուր նյարդեր ունի. Եղոյան

Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը խզվել է

Ծառայողը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյալներին փոխանցելու համար

Ucom-ի աշխատակիցները մասնակցել են Վայոց Ձորում անտառի վերականգնման աշխատանքին

Հայաստանին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,7 միլիոն դոլար արժեքով հողամասը

Հայր ու որդի գնացել են «Սմավերդի լիճ» կոչվող ջրամբար. տղան անզգուշաբար ընկել է ջուրը, ջրահեղձ եղել

Աստղերին արգելվել է չափազանց բաց հանդերձանքով հանդես գալ Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին

Թրամփը ժամանել է Սաուդյան Արաբիա

Կարվել են զինվորական համազգեստի նման հագուստներ. բացահայտվել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք

Մարտունու մարզադաշտը վերադարձվել է համայնքին. Գլխավոր դատախազություն

Վերահաստատում եմ Սուրբ Աթոռի հետ միջպետական հարաբերությունները խորացնելու Հայաստանի հանձնառությունը. վարչապետ

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

Վարդենիսի համայնքապետարանի՝ կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վերաբերյալ վարույթը դատարանում է

Մայիսի 13-ից Սեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն