ՀՀ քաղաքացին իր մտքով, աշխատանքով, տաղանդով ծաղկեցնելու է իր հայրենիքը. Ն. Փաշինյանը՝ Արարատում (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում մասնակցել է «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին ու տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին, որին մասնակցում են նաև փոքր, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, ներդրողներ, օտարերկրացի գործարարներ, ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ և այլք:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի հյուրեր, կառավարության անդամներ, պատգամավորներ, լրագրողներ, ներկաներ,

Իսկապես տնտեսական փոփոխությունները, որ տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում և դեռ պետք է տեղի ունենան, մեզ համար բացարձակ առաջնահերթություն է: Ցանկանում եմ ընդգծել, որ տնտեսական փոփոխությունների ամենակարևոր նախադրյալն այն գաղափարախոսությունն է, որ դրված է դրանց հիմքում: Այսօր ներդրումային համաժողովի բացման արարողության ժամանակ հարկ եմ համարում ևս մեկ անգամ խոսել այն փիլիսոփայության և գաղափարի մասին, որ պետք է գործնականում դրվի տնտեսական հեղափոխության հիմքում:

Այդ գաղափարը մենք անվանում ենք անհատական ջանք, անհատի վերափոխում: Շատ կարևոր է հասկանալ, որ սա ուղիղ շարունակությունն է քաղաքական փոփոխությունների, որոնք տեղի ունեցան մեր երկրում: Ո՞րն է քաղաքական փոփոխության առանցքային իմաստը, ինչպիսի՞ն էր իրավիճակն այդ հեղափոխությունից առաջ և հետո: Հեղափոխությունից առաջ փիլիսոփայությունը և գաղափարախոսությունը հետևյալն էր. իսկ ի՞նչ կարող է անել Հայասատանի Հանրապետության քաղաքացին: Այս հարցի պատասխանը բոլորիս հայտնի է. Հայասատանի Հանրապետության քաղաքացին, ըստ էության, ոչ մի բան չի կարող անել, կամ եթե կարող է անել, շատ սահմանափակ կերպով, այն էլ` որոշակի թույլտվությամբ, թողտվությամբ, հովանավորությամբ: Իսկ այդ համակարգում ո՞վքեր էին արել ինչ-որ բան. դրանք էլիտայի ներկայացուցիչներն էին, համարյա` կիսաաստվածներ, ովքեր կարող էին որոշել ճակատագրեր, ովքեր սահմանափակված չէին ոչնչով, նրանք, այո, կիսաաստվածային կարգավիճակ ունեին Հայաստանի Հանրապետությունում:

Ի՞նչ է հեղափոխությունից հետո փոխվել է և ի՞նչ կարող է անել Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Պատասխանը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է անել ամեն ինչ, քաղաքացու ոչ մի հնարավորություն սահմանափակված չէ՝ պայմանով, որ մենք խոսում ենք ստեղծարար, օրինական փոփոխությունների և գործողությունների մասին, ովքեր օգտվում են սեփական ազատություններից և իրացնում դրանք: Այդ փիլիսոփայական փոփոխությունն այսօր Հայաաստանի Հանրապետությունը դարձրել է աշխարհի առաջատար ժողովրդավարական երկրներից մեկը, այս փիլիսոփայական փոփոխությունը Հայաստանը հիմա դարձնում է և պիտի դարձնի աշխարհի տնտեսական զարգացած երկրներից մեկը:

Այսօր Հայաստանի Հանրապետությունում որևէ քաղաքացի որևէ բանով սահմանափակված չէ: Սակայն, նախկինից եկած շատ իներցիոն գործընթացներ խանգարում են. մարդիկ երբեմն չեն ուզում հավատալ իրենց տեսածին, լսածին, մարդիկ շարունակում են երբեմն ունենալ համաձայնեցումների կարիք և տնտեսական որևէ ներդրման ցանկություն ունեցող մարդկանց մեծ մասն ուզում է անձամբ հանդիպել և համաձայնեցնել երկրի ղեկավարության հետ: Իհարկե, մենք պատրաստ ենք հանդիպումների, բայց այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ օրն ունի քսանչորս ժամ, շաբաթը` յոթ օր: Սա այն իներցիան է, որը մեզ այսօր խանգարում է:Հարգելի գործարարներ, այն, ինչ տեսնում և լսում եք, իրականություն է: Կառավարության հիմնական խնդրրն է այնպես անել, որ որևէ մեկը տնտեսական գործունեության համար չունենա կառավարության կարիքը: Մեր առաքելությունն է, որ մարդիկ ամենօրյա կյանքում հնարավորինս ավելի քիչ ունենան կառավարության կարիքը, պետական մարմինների հետ շփվելու կարիքը:

Կառավարության հիմնական խնդիրը ոչ թե մարդկանց ղեկավարելն է, այլ մարդկանց չխանգարելը, ոչ թե մարդկանց կամքը ձևավորելն է, այլ մարդկանց քաջալերելը, նրանց ստեղծարար ընդունակությունները և հմտությունները զարգացնելը: Այսօր արդեն տասնյակ օրինակներ կան, երեկ՝ օրինակ, բոլորս մասնակցում էինք Երևանի գինու փառատոնին, որը երեք տարվա ընթացքում իր մասշտաբներով եռապատկվել, քառապատկվել է: Ի՞նչ է արել կառավարությունը, ընդամենը հնարավորություն է տվել, որ մարդիկ իրենց ստեղծարար հմտություններն իրականացնեն: Սա երևույթ է, որը փոխում է երկրի իմիջը, տնտեսական հնարավորությունները:

Կառավարության ուղերձը քաղաքացիներին հետևյալն է. դուք ուժեղ եք և դուք կարող եք, դուք կարող եք զարգացնել և իրացնել ձեր ստեղծարար հմտությունները: Կառավարության հիմնական խնդիրն է քաջալերել ձեր բոլոր նախաձեռնությունները, և մենք այսօր ամենօրյա ռեժիմով հենց այս խնդիրն ենք լուծում: 

Մայիսի 8-ին ես հանդես կգամ մամուլի ասուլիսով և կետ առ կետ կներկայացնեմ այն բոլոր փոփոխությունները, որ մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Կարևոր է արձանագրել, որ Հայաաստանի Հանրապետությունում շատ բան է փոխվել, փոխվել է ամենակարևորը. Հայաստանի Հանրապետությունն այլևս երբեք չի լինի հուսահատ, չի լինի այնպիսին, ինչպիսին եղել է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ամենակարող է, ամենազոր և Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր մտքով, աշխատանքով, տաղանդով ծաղկեցնելու է իր հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը»: 

Համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում ու արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների: Ներկայացվում են մարզում գյուղատնտեսության, արդյունաբերության, տուրիզմի և մի շարք այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրեր, որոնք կարող են դառնալ շահութաբեր բիզնեսի հավակնոտ առաջարկներ՝ ներդրողների համար։ Համաժողովի շրջանակում կազմակերպվում են ոլորտային քննարկումներ:

Բացվել է նաև տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես։ Վարչապետ Փաշինյանը շրջել է ցուցահանդեսով` ծանոթացել ներկայացված արտադրանքին:

Արարատում անցկացվող բիզնես համաժողովը ՀՀ ՏԿԶ նախարարության և մարզպետարանների նախաձեռնությամբ, ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող այս տարվա հաջորդ մարզային բիզնես ֆորումն է։ 2019թ. կիրականացվեն մարզերի տնտեսության ու համայնքների զարգացմանն ուղղված ևս 7 համաժողովներ հանրապետության մյուս մարզերում։

Տպել
1879 դիտում

Վարորդները հրում են աղբամանները ճանապարհից դուրս` վերականգնելով երթևեկությունը (տեսանյութ)

Մայրաքաղաքի մի շարք փողոցներում ակցիաներ են, աղբամաններով փակվում են փողոցներ

Հրդեհի հետևանքով մեքենան վերածվել է մոխրակույտի

Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

Մենք հանրահավաքներ, որպես այդպիսին, չենք ունենալու. Բագրատ Գալստանյան

Պուտինն ազատել է Շոյգուին ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնից

Մայր Աթոռը կարմիր գծից շատ վտանգավոր հեռավորության վրա է, անելիքը այժմ եկեղեցու դաշտում է. Խալաթյան

Բագրատ Գալստանյանի ելույթի ժամանակ մարդիկ խմբերով լքել են հրապարակը

Կղերական առաջնորդը հայտարարեց, որ իրեն Աստված է ուղարկել ընդդիմությանն առաջնորդելու. Ջուլհակյան

Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՆԳՆ

Ալբանացին ցանկանում է ճամպրուկով վերցնել իշխանությունը, ախորժակներիդ քացախ. Տարոն Չախոյան

Երբ սին ես էությամբ, մարդկանց պետք է զբաղեցնել վարչապետի՝ տարբեր ժամանակների և իրավիճակների մասին ելույթներով. Դավոյան

Խոսում են մարդիկ, որոնք Ադրբեջանի առաջին ագրեսիայի ժամանակ թողեցին ու փախան դիվանագիտական խրամատից. Թորոսյան

Հանրապետության հրապարակը՝ 19:00-ի դրությամբ

Հանրապետության հրապարակը՝ 18:45-ի դրությամբ

39 համարի ավտոբուսում քաղաքացի է հանկարծամահ եղել

Հանրապետության հրապարակը՝ 18:30-ի դրությամբ

Ինչ է կատարվել Արարատի մարզում. ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակել (լուսանկարներ)

Ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք այնտեղից դուրս բերվի նրա մարմինը. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Կոսովոն ամբողջությամբ կանցնի եվրոյով գործարքների

Հիտլերը նրան կնախանձեր. Էրդողանը՝ Նեթանյահուի մասին

Լոռիում ուժգին կարկուտ է տեղացել

Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ամբողջ ՀՀ տարածքում

Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ)

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր (տեսանյութ)

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանը՝ բուժքույրերին

Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցին․ Բաբկեն Թունյան

Եթե կարծում եք, թե դաշնակ Նաիրի Հունանյանի կողմից «գործն» անելուց հետո նրան «պերեդաչի» են տարել, սխալվում եք. Ալեքսանյան