Ուրախ սպասում ենք, հենց բողոք լինի, կգնանք տեղում կստուգենք. Արմեն Կոտոլյան

Մայիսի 1-ից Հայաստանում ավտոմեքենաների գազի լիցքավորումը կատարվում է բացառապես կիլոգրամով: Ինչպես նշվում է ՀՀ կառավարության առաջարկած եւ խորհրդարանի ընդունած՝ «Հարկային օրենսգրքի» փոփոխություններում, նախաձեռնության նպատակն է՝ պաշտպանել վարորդների իրավունքները եւ ավտոգազի վաճառքը կազմակերպել այնպես, որ սպառողը վճարի այնքան, որքան լիցքավորում է: Սակայն այս ընթացքում սոցցանցերում որոշակի մեկնաբանություններ եղան, թե կիլոգրամով վաճառքին անցում կատարելը բերել է թանկացման:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը մեր զրույցում ասաց, որ կիլոգրամով վաճառքի փոխվելուց հետո որոշակի հակասական արձագանքներ է լսել. «Բայց հիմնականում, որպեսզի ավելի ճիշտ տեսնեմ իրավիճակը, շատ հաճախ հետեւում եմ ֆեյսբուքյան խմբերի մեկնաբանություններին, որտեղ կարող եմ հստակ ասել 80 տոկոս վարորդների արձագանքը դրական է: Բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ այս դրական արձագանքները պետք է ավելի շատանան, քանի որ կիլոգրամի վերափոխումը նոր է եղել ու տնտեսվարողները դեռ գնի մեջ էլ չեն կողմնորոշվել: Ու կան տնտեսվարողներ, ովքեր հնարավորություն ունեն ավելի մատչելի գնով վաճառելու, բայց դեռ գինը չեն իջեցրել: Ընթացքում բնականաբար կլինի մրցակցություն ու մի փոքր էլ կիլոգրամի գինը կիջնի եւ արդեն շատ հիանալի իրավիճակ կլինի»:

Մեր հարցին, թե հստակ հաշվարկներ կային, որ կիլոգրամով փոխելու դեպքում գնի բարձրացում չի կարող լինել, փաստորեն խորանարդ մետրով վաճառելիս խաբե՞լ են մարդկանց, Կոտոլյանը պատասխանեց. «Նախկինում կային տնտեսվարողներ, ովքեր որ ծրագրային չարաշահումներ էին արել: Այս անցումը արեցին հենց այդ պատճառով, որպեսզի ծրագրային խաբեություն չկարողանան անել: Հիմա սպառողները գազը լցնում են այնքան, որքան որ դրա դիմաց վճարում են, բայց քանի որ գնագոյացման հետ կապված տեսչական մարմինը որեւէ առնչություն չունի այդ առումով զուտ որպես ոչ մասնագետ կարող եմ ասել, որ ընթացքում էլի գինը իջնելու է, քանի որ մրցակցություն է լինելու տնտեսվարողների մեջ: Բնականաբար յուրաքանչյուր տնտեսվարող ցանկանալու է, ավելի շատ հաճախորդ ունենա ու գինը հնարավորինս իջեցնելու է, որպեսզի հնարավորինս գրավիչ լինի»:

Կոտոլյանը նշեց, որ մայիսի 1-ից հետո՝ ինչ անցում է կատարվել գազի կիլոգրամով վաճառքի դեռեւս բողոքներ չի ստացել տեսչական մարմինը. «Մենք զինված սպասում ենք, թե որտեղից բողոք կլինի, որ գնանք ստուգումների: Նախկինում, երբ որ խորանարդ մետրով էր վաճառքն իրականացվում եւ բողոքում էին մարդիկ, որ թելցում է իրականացվում, մենք հնարավորություն չունեինք ստուգելու, արդյոք այդ 10 խորանարդ մետրը, որ լցվել է իրոք 10 խորանարդ մետր է: Կիլոգրամի դեպքում ունենք այդ հնարավորությունը, դրա համար ուրախ սպասում ենք, հենց բողոք լինի կգնանք տեղում կստուգենք»:

Տպել
4098 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)