Երևան
12 °C
Հայաստանի մշտական բնակչության թիվը 2019 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 962,1 հազար մարդ, այդ թվում՝ քաղաքային բանկչությունը 1 մլն 893,4 հզր է, իսկ գյուղական բնակչությունը՝ 1 մլն 67,8 հզր մարդ։ Այս տվյալը հրապարակվել է այսօր ազգային վիճակագրական կոմիտեի կողմից։ 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ մեր երկրի բնակչության թիվը նվազել է 7,8 հազարով։ Տարվա սկզբի համեմատությամբ բնակչության թիվը նվազել է 3,2 հազարով։
Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։
«Վաղը լրանում է պատմական օրը, որը մեզ բոլորիս հուսադրեց, որ երկրում սկիզբ են դրվելու ֆունդամենտալ այնպիսի փոփոխություններ, որոնք հանգեցնելու են առնվազն արտագաղթի տեմպերի նվազման, եւ նույնիսկ հույս ունեինք, որ այն իսպառ կարող է դադարել։ Ավաղ, երկրում նախկինից մնում են խնդիրներ, որոնք այսօր էլ մարդկանց մղում են արտագաղթի»,- ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ նման դեպքերում հանրայնորեն ընդունված մեթոդաբանությամբ խորհուրդ է տրվում պատճառը քննարկել եւ ոչ հետեւանքը, որպեսզի հետեւանքի կրկնություն չլինի, սակայն, արտագաղթի պարագայում, ըստ պատգամավորի, իրավիճակը փոքր-ինչ այլ է, եւ կարելի է քննարկել հետեւանքը՝ պատճառներին հանգելու համար։
«Արտագաղթն անիրական պատերազմ է, որը հանգեցնելու է իրական պատերազմի, երբ մենք թուլանանք վերջնականապես։ Այդ դեպքում մեծ հաշվով արդեն բացարձակապես հետաքրքիր չէ, թե ինչ հետեւանքներ կարող է կրել մեր հակառակորդը կամ թշնամին, որովհետեւ դա մեզ համար չի կարող մխիթարություն լինել։ Թշնամու հետ ընկերովի կործանումը հարսանիք չէ, որովհետեւ մեզ համար թանկ է մեր պետության ճակատագիրը, մեր հայրենիքը, եւ մենք մտածում ենք ենք մեր պետության ու հայրենիքի անվտանգության մասին»,- նշեց Արման Բաբաջանյանն ու ավելացրեց,- «Հետեւաբար, չպետք է թույլ տանք, որ բանը հասնի պատերազմին, որ մեր թուլացումը հասցնի պատերազմի։ Ուրեմն՝ անհրաժեշտ է լրջագույնս ձեռնամուխ լինել այս հարցերի քննարկմանը»։
Ըստ ԼՀԿ-ական պատգամավորի՝ նվազագույն խնդիրն ու պատասխանատվությունը, որ պետք է ստանձնի օրվա իշխանությունը, պետք է լինի արտագաղթածների վերադարձն ապահովելը․
«Խոսքը հայրենադարձության մասին չէ, դա ռազմավարական խնդիր է, որն օբյեկտիվորեն ապագայի հարց է, քանի որ կա արտագաղթած հայաստանցիներին իրենց տուն վերադարձնելու խնդիր, բայց դա պետք է լինի նվազագույնը, որ պետք է կատարի իշխանությունը։ Իշխանության առաջիկա ամիսների, տարիների աշխատանքը պետք է չափվի հենց այս ուղղությամբ տարված աշխատանքով»,- ասաց Բաբաջանյանը։
Նա նաեւ նշեց, որ չենք կարող խոսել կյանքի որակական փոփոխությունների մասին, իսկ մարդիկ շարունակեն լքել երկիրը։ «Հայաստանը դատարկվել է ռազմավարական վտանգի աստիճան, հետեւաբար՝ միայն դեմոգրաֆիական պատկերի վերականգնումը հնարավորություն կտա դրական գնահատական տալ իշխանություններին»,- ասաց նա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎիետնամի ԱԺ խոսնակը շրջայց է կատարել Պատմության թանգարանի ցուցադրությունների սրահներում
Երկու երկրի միջև հարաբերությունները պատմական և բարեկամական են. Կիպրոսի դեսպանը՝ Խանդանյանին
Շնորհակալ ենք մեր հանդեպ Հայաստանի վստահության համար. ԵՄ առաքելություն
Քույրը դանակով հարվածել է տնակը հրկիզելու փորձ կատարած եղբորը
Հասարակությունը պետք է մերժի կանանց նկատմամբ ատելության խոսքը․ ՀԿ-ները՝ Վարդան Ղուկասյանի խոսքերի մասին
Մեքենան բախվել է եզրաքարին, հողաթմբին և գլխիվայր ընկել մայթին. վարորդն ու անչափահաս ուղևորը հիվանդանոցում են
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը
Ինձ համար պրոբլեմ չէ լինել պոպուլիստ, եթե դա միտված է խաղաղությանը, սարսափելի բառ չէ, չվախենանք. Խանդանյան
Ընդգծվել է ՀՀ-ի կողմից Եվրոպոլում կապի սպայի նշանակման կարևորությունը. Ղազարյանն ընդունել է Իլզե Յակոբսենին
Վիլեն Գաբրիելյանը դիմել է Ազգային ժողովի պատգամավորներին
Հանրապետության հրապարակից տեսանյութ տարածած թnւրք բլոգերի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
Մուտքի թույլտվություն, լեզվի թեստավորում, և ոչ միայն. փոփոխություններ ՌԴ միգրացիոն օրենսդրությունում
ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան
Մինչ օրս ԼՂ-ից բռնի տեղահանվածներից ընդամենը 8437 անձ է դիմել՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար
2024-ին քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 107 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս
Հարավային Կորեայում անտառային հրդեհների զոհերի թիվը գերազանցել է 30-ը. այրվում են նաև տներ ու տաճարներ
Հանրային քննարկման է ներկայացվել պետական դպրոց տնօրեն գործուղելու կարգը. նախագիծ
Հայտնի է՝ ով կիրականացնի արդարադատության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները
Օդի ջերմաստիճանը չի փոխվի. առանձին շրջաններում անձրև կտեղա
Ինչ խափանման միջոց է կիրառվել «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Խալաթյանի՝ «Չոոռնի Անո»-ի նկատմամբ
20 հազար 192 նոր ծառ՝ վերջին 3 տարում. շուտով կհայտարարենք մեծ ծառատունկի մասին. Տիգրան Ավինյան
Հաղթանակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել
Հանձնառու ենք աջակցել տարածաշրջանում խաղաղությանը. ՀՀ-ում ԵՄ առաքելությունը նշել է 5000-րդ պարեկությունը
«Քաղաքացիական պայմանագիր»-ը ԲԴԽ անդամի 3 թեկնածու է առաջադրել. հայտարարություն
Հավատում եմ, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի, մենք չպետք է բաց թողնենք այս պահը. Գերմանիայի նախագահ
Այսօր Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավական մոտ են. Ալիև
Հայաստանը կարող է կամուրջ լինել Վիետնամ-ԵԱՏՄ շրջանակում. Արշակյանն ու Չան Թան Մանը ելույթներ են ունեցել
Նման սուտասան ու ցինիկ գյումրեցի չէի տեսել. Պետրոս Ղազարյանը՝ Ռուբեն Մխիթարյանին
25 ժամ 4 րոպե. ԱՄՆ-ում դեմոկրատ սենատորն ամենաերկար ելույթի ռեկորդ է սահմանել
Նոր նշանակում. վարչապետը որոշում է ստորագրել
2024 թվականին մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 40.6%-ով ավելի քրեական վարույթ. դատախազություն
Մեքենաներ են բախվել, «Մերսեդես»-ը հարվածել է նաև սյանը. վարորդներից մեկը ՊՆ ծառայող է
Պետբյուջե չի վճարվել շուրջ 8.2 միլիարդ դրամի հարկ. ՊԵԿ-ը ստվերային շրջանառության նոր դեպք է բացահայտել
Մեկնարկել է Ադրբեջանի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
«Դեմ Առ Դեմ»՝ «Մի դրամի ուժի» հետ
Երևանի փողոցներից մեկում անվադողեր են այրվել
Թերևս անցյալի մուռն էր պատճառը, որ Մարտունը իրեն չզսպեց և Ղուկասյանին անվանեց իշխանության ...-ը. Սաֆարյան
Արալեզի գերեզմանատանը ավտոմեքենա է հրդեհվել
Խաչմերուկում վիճաբանել են. 26-ամյա աղջիկը նյութ է փչել տղայի աչքերին, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
Մյանմարի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվն անցել է 2800-ի սահմանը. կան հարյուրավոր անհետ կորածներ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT