Երևան
12 °C
Մայիսի 8-ին Երևանում կայացած ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության նիստի ավարտին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Հայաստանի կառավարությունը ստորագրեցին երկու փաստաթուղթ՝ երկարացնելով 2013 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված օժանդակության համաձայնագրերի ժամկետները՝ հօգուտ Հայաստանում մասնավոր հատվածի և ժողովրդավարության զարգացման:
Ինչպես հայտնում են ԱՄՆ-ի դեսպանատանի մամուլի ծառայությունից, ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիսերը և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Ծովինար Սողոմոնյանը վավերացրեցին հանրային կառավարման ոլորտում ԱՄՆ-Հայաստան երկկողմ համաձայնագրի ժամկետի երկարացման փաստաթուղթը՝ ԱՄՆ օժանդակությունն ավելացնելով 8,5 միլիոն դոլարով։ 2013 թվականից ի վեր այս համաձայնագրի ներքո ԱՄՆ ՄԶԳ-ն ընդհանուր առմամբ 35,1 միլիոն դոլար աջակցություն է տրամադրել ի նպաստ Հայաստանի ժողովրդավարական զարգացման:
Ստորագրված փաստաթղթի համաձայն ԱՄՆ ՄԶԳ-ն կշարունակի աշխատել Հայաստանի կառավարության և տեղի շահագրգիռ կողմերի հետ՝ աջակցելու ազգային և տեղական մակարդակներում կառավարման ավելի մասնակցային, թափանցիկ և հաշվետու համակարգի կայացմանը, բարելավելու երկրի իրավական կարգավորման դաշտը, զարգացնելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և անկախ լրատվամիջոցների մասնագիտական կարողությունները, ինչպես նաև բարելավելու քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների սպասարկումը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ ստորագրված մեկ այլ փաստաթղթով Միացյալ Նահանգները 7,5 միլիոն ԱՄՆ դոլարով ավելացրեց տնտեսական աճի ոլորտում 2013 թվականին կնքված 80.7 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագրի ընդհանուր գումարը և կատարման ժամկետը։ Շարունակելով աջակցությունը Հայաստանում ավելի մրցունակ և դիվերսիֆիկացված մասնավոր հատվածի ուղղությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ ծրագրերը կխթանեն նորարարություն մի շարք ոլորտներում, կզարգացնեն համապատասխան աշխատուժի կարողությունները, ինչպես նաև կբարելավեն բիզնես միջավայրը: Ծրագրերը նաև կօգնեն բարելավել ձեռնարկությունների աճի և զարգացման համար կենսական նշանակություն ունեցող հիմնական ենթակառուցվածքների՝ այդ թվում էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման ծառայությունները:
ԱՄՆ ՄԶԳ-ն համագործակցում է Հայաստանի կառավարության հետ 1992 թվականից՝ Գործակալության հայաստանյան գրասենյակի հիմնադրումից ի վեր: Այսօր ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակն իրականացնում է շուրջ 30 ծրագիր` օգնելով բարձրացնել Հայաստանի տնտեսական աճն ու մրցունակությունը, խթանել քաղաքացիական մասնակցությունն ու մասնակցային կառավարումը, ընդլայնել որակյալ բուժսպասարկման մատչելիությունը, ինչպես նաև բարելավել խոցելի երեխաների բարեկեցությունն ու սոցիալական ներգրավվածությունը՝ միևնույն ժամանակ խթանելով ներառական կրթությունն ու համայնքային ծառայությունների մատչելիությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՔաթարի թագավորական ընտանիքը պատրաստվում է Թրամփին 400 մլն դոլար արժողությամբ ինքնաթիռ նվիրել
Իրար աչքերի մեջ շուտ-շուտ նայեք ու կտեսնեք ԼՂ-ի հանձնումը․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր, խողովակներ. քամու հետևանքով գրանցվել է 57 արտակարգ դեպք
Ի՞նչ է իրականում փորձել թաքցնել Մակրոնը Մերցի հետ հանդիպման ժամանակ. տեսանյութ
Կյանքից հեռացել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Գերմանիա
Մեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին ու գլորվել․ կան տուժածներ
9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Թուրքիա
«Ռենջ Ռովեր»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա հայտնվել մայթին՝ բախվելով երկաթե ճաղավանդակին
Աբովյան փողոցի «De France» սրճարանում տղամարդու մարմին է հայտնաբերվել
33-րդ հանդիպում. «Կրթվելը նորաձև է» շարժումը նոր մեկնարկ է՝ սովորելու, ինքնակրթվելու, մտածելու, բացահայտելու
Ճանապարհին մտանք Որոտնավանք՝ մոմ վառելու. Նիկոլ Փաշինյան
Ստեփանավան-Ալավերդի ճանապարհ. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ում ծվարած օլիգարխների գումարները օգտագործվելու են ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմում. ինչի՞ են ուզում հասնել
«Կրթվելը նորաձև է» շարժման 33-րդ հանդիպումը Քաջարանում էր, որտեղ ծնվեցին նոր կարգախոսներ. Հակոբյան
Քամու հետևանքով վնասների վերաբերյալ ահազանգեր են ստացվել մի շարք համայնքներից
Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում
Իտալիան ԵՄ ընդհանուր միջոցներից 2,5 միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ
Ադրբեջանը հայտնում է Իրանի 4 քաղաքացու՝ Խուդաֆերինի կամրջի վրայով ադրբեջանական տարածք մտնելու մասին
Վերահաստատվել է ԵՄ-ի հետ մերձենալու ՀՀ կառավարության հանձնառությունը․ ԱԳՆ
Նիգավանում հովիվը գետում տղամարդու մարմին է հայտնաբերել
Տեղեկատվություն՝ ի գիտություն Սալոնիկում կայանալիք Եվրոպայի շախմատի առաջնության մասնակիցների
Արարատի մարզում բախվել են «BMW»-ն և ՎԱԶ 2107-ը, վերջինը գլխիվայր շրջվել է. կա տուժած
Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին
2-ամյա Տիգրանից լուր չկա արդեն 1 շաբաթ. որոնումները շարունակվում են գետում, գյուղում ու կից տարածքներում
Ռոբերտ Թամարյանը` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ
Եղանակը կտրուկ կփոխվի, կցրտի 8-10 աստիճանով. սպասվում են անձրև, ամպրոպ և կարկուտ
Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների, բայց միայն զինադադարի հաստատումից հետո. Զելենսկի
Աղեկյանին ոստիկանության բաժնում խոշտանգելու, նվաստացնելու վերաբերյալ պնդումները կեղծ են. ՆԳՆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Արաղչին մեկնել է Օման. սպասվում է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կան տուժածներ
Թամանյան փողոցում ծառն ընկել է կայանված 3 մեքենայի վրա
Պոտենցիալ հիանալի օր կարող է լինել Ռուսաստանի և Ուկրաինայի համար. Թրամփը մեկնաբանել է Պուտինի առաջարկը
Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում ծառ է ընկել. երթևեկությունը դարձել է միակողմանի
ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունը
Մակրոնը Զելենսկու հետ ուղիղ բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը անբավարար է անվանել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT