Մեզ սպառնում են, որ մոտիկ չգնանք. Չիվայի գյուղապետն արոտավայրերը վաճառել է Կարեն Կարապետյանի նախկին խորհրդականին

Վայոց ձորի Չիվա գյուղի մի խումբ բնակիչներ արդեն մեկ տարուց ավելի է՝ պայքարում են սեփական գյուղում անասունների արոտավայրի համար:

Նախկին գյուղապետ Նաիրի Սարգսյանը, որը 14 տարի զբաղեցրել է գյուղապետի պաշտոնը, 2017 թվականին մոտ 90 հա հողատարածքը վաճառել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Մհեր Տերտերյանին: Գյուղացիների խոսքով՝ մեկ տարվա մեջ հանրապետական նախկին գյուղապետ Նաիրի Սարգսյանն իրականացրել է երկու կեղծ գործարք: Նախ, ձեւակերպել է այնպես, իբր հողերը գնել են մի քանի գյուղացիներ, որոնք հետագայում պարզվել է, անգամ այդ հողատարածքների տեղը չգիտեն: Այնուհետեւ վաճառել են Մհեր Տերտերյանին:

Գյուղացիները վստահեցնում են, որ այդ բոլոր գործողությունները կազմակերպել է նախկին գյուղապետ Նաիրի Սարգսյանը: Այժմ այդ տարածքները պատկանում են Տերտերյանին, որը բազմաթիվ հսկիչներ է կարգել եւ թեժ աշխատանքներ են իրականացվում: «Նրանք բազմաթիվ աշխատողներ են բերել այդտեղ, մեզ սպառնում են, որ մոտիկ չգնանք, խաղողի այգիներ են տնկել, իրենց չի էլ հետաքրքրում, որ հասարակ գյուղացու օրվա հացն են խլում՝ թույլ չտալով այդ մի քանի անասունը պահել»,- ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Չիվայի բնակիչ Ժիրայր Գրիգորյանը:

Նախկին գյուղապետի թեթեւ ձեռքով գյուղացիները զրկվել են իրենց բազմամյա արոտավայրերից, իսկ Տերտերյանը դարձել է հսկայական հողատարածքների տեր, որի իրական սահմանները շատերին մինչեւ հիմա անհայտ է:

«Հայկական ժամանակ» դիմած Չիվայի բնակիչները հայտնեցին, որ խնդրին տեղյակ են Վայոց Ձորի մարզի իրավական եւ վարչական մարմինները, բայց ոչինչ էլ չի ձեռնարկվել: 2018 թվականին, երբ գյուղացիները բողոքի ալիք են բարձրացրել՝ պահանջելով համայնքի սեփականություն հանդիսացող տարածքները՝ Տերտերյանը լռեցնելու համար խոստացել է մի քանի հա հողատարածք վերադարձնել, սակայն խոստումն այդպես էլ խոստում է մնացել:

«Տերտերյանը քարուքանդ արեց անասունների խմոցները, մեր իրավունքներն են ոտնահարվել: Երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետ մենք հույս ունեինք, որ նոր իշխանությունները ականջալուր կլինեն մեր խնդրին, սակայն ցավով պետք է հայտնենք, որ մեր մարզում ոչինչ չի փոխվել, այստեղ միայն մարզպետ ու համայնքապետ են փոխվել, բայց ներքեւում նույն մարդիկ են, էլ չենք խոսում Վայոց Ձորի հատուկ քննչականի մասին, որը չգիտենք, թե ինչով է զբաղված, որ չի նկատում կատարվածը»,-պատմեցին Չիվայի բնակիչները:

Գյուղացիների հավաստմամբ՝ օրենքով պետք է համայնքային ժողով լիներ, աճուրդ կայանար, սակայն ոչինչ էլ չի եղել, իրենք շատ պատահական են իմացել, որ անասուններին այդ տարածք մտցնելն արգելված է: «Նախկին գյուղապետն ասում է, որ նախորդ ավագանին է թույլատրել: Այդ նույն ավագանին հետո հայտարարաեց, որ չեն իմացել, թե ինչ տարածքների մասին է խոսքը»,-ասացին նրանք:

Գյուղացիները դժգոհություն հայտնեցին, որ հարցը բարձրացրել են բոլոր ատյաններում, խնդրից տեղյակ է նաեւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, սակայն երբ վերջինս զանգահարել է մարզպետ Տրդատ Սարգսյանին եւ ներքեւի մնացած օղակներում աշխատողները Պապիկյանին վստահեցրել են, որ ամեն ինչ նորմալ է:

Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը մեր զրույցում նշեց, որ չգիտի, թե գյուղացիները որքանով են օբյեկտիվ ներկայացրել կատարվածը, սակայն կարող է վստահեցնել, որ իրենց կողմից քայլեր միանշանակ արվում են. «Մյուս կողմից էլ պետք է հասկանալ, որ հենց նույն տարածքում արդեն մոտ 100 աշխատատեղ է բացվել, տասնյակ հեկտարներ խաղողի այգիներ են հիմնվում»,-ասաց համայնքի ղեկավարը՝ վստահեցնելով, որ Տերտերյանը հողատարածքը ձեռք է բերել Չիվայի բնակիչներից, այլ ոչ թե նախկին գյուղապետից:

Նախկին գյուղապետ Նաիրի Սարգսյանի խոսքով՝ հողատարածքն օրինական ճանապարհով է վաճառվել, նախ, աճուրդի է հանվել, ապա վաճառվել: Մեր դիտարկմանը, թե գյուղացիները հակառակն են պնդում, ասում, որ ինքը մի քանի յուրայինների համոզելով՝ ստորագրություններ է կորզել, ապա կեղծ փաստաթղթեր ձեւակերպելով՝ մասերի բաժանել 90 հա հողատարածքն ու վաճառել, նախկին գյուղապետն ասաց. «Դա իրենց ասելով չէ, գործը հիմա քննչականում է, թող իրենք էլ պարզեն՝ կեղծ է եղել, թե՝ օրինական»:

Չիվայի վարչական ղեկավար Սեդա Հարությունյանի խոսքով՝ խնդրիը ուշադրության կենտրոնում է: Երկու տեղ են ընտրել, որտեղ ջրախմոցներ են տեղադրել, բայց բնակիչները սեփականաշնորհված հողերի կողքով են անցկացնում: «Այն տարածքը, որտեղ երկրորդ ջրախմոցն ենք տեղադրել, մի փոքր հեռու է, հենց որ գետը մի փոքր բարակի, այն կողմն էլ կարող են տանել: Որտեղ արոտը վաճառվել է, դիմացի կողմում տարածք կա, ընտրել ենք, շուտով եւս մեկ ջրախմոց կտեղադրենք»,-ասաց Սեդա Հարությունյանը:

Չիվայի վարչական ղեկավարը նաեւ հայտնեց, որ փորձում են այս պահին չմշակվող, բայց սեփականաշնորհված հողատարածքներ ձեռք բերել, սակայն դա այդքան արագ կատարվող գործընթաց չէ: Սեդա Հարությունյանի խոսքով՝ գյուղում միշտ էլ արոտավայրերի խնդիր է եղել, քանի որ դրանք շատ հեռու են, հիմա էլ որոշ մասը կորցնելուց հետո գյուղացիները խուճապի մեջ են:

Տպել
5840 դիտում

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին