Երևան
12 °C
Երեւի նույնիսկ սխալ է ասել, որ ոչնչացվել է: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը՝ պատասխանելով ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: Բաբաջանյանը վարչապետից հետաքրքրվեց այսօր իր ասուլիսի ժամանակ հնչեցված այն մտքից, որ անցյալ տարի ԱԱԾ-ում կարեւոր փաստաթղթեր են ոչնչացվել: «Ե՞րբ եք պարզել, որ այդ նյութերը ոչնչացվել են: Ինչո՞ւ քրեական գործ հարուցված չէ: Եւ ինչո՞ւ Կուտոյանն օրինակ բանտում չէ»:
Ի պատասխան վարչապետն ասաց.
«Ամսաթվով չեմ կարող ասել, թե կոնկրետ, որ օրն ենք հայտնաբերել, բայց նախորդ տարի ենք հայտնաբերել՝ ամռանը: Սկսվել է ուսումնասիրության գործընթացը: Ճիշտն ասած՝ մտածում էինք, որ սա նուրբ հարց է՝ այդ թեմային հրապարակային պետք չէ անդրադառնալ: Բայց, քանի որ այս ընթացքում հարցադրումներ են հնչում կառավարության հասցեին, մասնավորապես թե ինչ է՝ ԱԱԾ-ն չգիտի՞, թե մարտի 1-ին ինչ է տեղի ունեցել եւ ինչպես է տեղի ունեցել: Մեկ, երկու, երեք, չորս, բայց իքս պահի հասկանում ես, որ ճիշտ են ասում մարդիկ, պետք է ինչ-որ մի ձեւով արձագանքել դրան եւ որոշեցինք այս թեման բարձրաձայնել, որպեսզի հանրությունը եւ դուք տեղեկացված լինեք, թե ինչ է կատարվում: Անկեղծ ասած՝ շատ դժվար էր հավատալ, որ նման բան հնարավոր է: Երեւի նույնիսկ սխալ է ասել, որ ոչնչացվել է: Ավելի ճիշտ կլինի ասել՝ տեղում չեն: Կարող է՝ վառվել են, կարող է՝ ոչնչացվել են, կարող է՝ ուրիշ տեղ պահվել են: Ինչ-որ բան տեղի է ունեցել եւ նախ պետք է համոզվել, որ մենք ճիշտ ենք հասկանում իրավիճակը: Դրա համար ծառայողական քննություն է իրականացվել ԱԱԾ-ում, նաեւ որոշակի քողարկված է ընթանում ինչ-որ շրջան: Բայց ինչ-որ մի պահ գալիս է, որ դա ասվում է ու հիմա հասել ենք այնտեղ, որ նույնիսկ հրապարակային պիտի ասենք: Ես հավանական եմ համարում, որ փաստի առիթով քրեական գործ կհարուցվի եւ տեղի կունենա համապարփակ քննություն: Իսկ ով բանտում կհայտնվի՝ չի հայտնի, այդ հարցերում իմ դիրքորոշումը գիտեք»:
Արձագանքելով վարչապետին՝ պատգամավորն ասաց. «Պարոն վարչապետ, դուք կասկածներ ունեք, որ նյութերը առնչվում են Մարտի 1-ի՞ն, թե ունեք տեղեկություններ, որ այդ փաստաթղթերը կարող են առնչություն ունենալ: Թե՞ այլ գործերին են վերաբերվում դրանք»:
Վարչապետն ասաց, որ դա լայնածավալ շրջանակի է առնչվում, դա ակնհայտ է: «Որոշ դեպքերում պատառիկներ են մնում եւ այդ պատառիկների հետեւից գնալով՝ արձանագրում ենք, որ բուն նյութը չկա: Ավելի մանրամասն չեմ կարող հաղորդել, բայց այդ երեւույթը, որ կա՝ առկա է ու դրա մասին ԱԱԾ տնօրենը դեռ անցյալ ամառ է ինձ զեկուցել, որ այսպիսի խնդիրներ են ծագում: Բնականաբար շատ բան հընթացս է ստացվում, աշխատանքի բերումով այդ ամեն ինչը բացվել է»,- ասաց վարչապետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԺնևում մեկնարկել են Չինաստան-ԱՄՆ բանակցությունները առևտրատնտեսական հարցերի շուրջ
Բախվել են «ԶԻԼ»-ն ու բեռնատար «Գազել»-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետ կնվազի 4-6 աստիճանով. սպասվում են անձրևներ, կարկուտ
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Հնդկաստանը հայտարարել է Պակիստանում ահաբեկիչների պատրաստման վայրերին հարվածներ հասցնելու մասին
Վարչապետը Կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի բացմանը. լուսանկարներ, տեսանյութ
Կապանում մասնակցեցի գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի արվեստանոց-թանգարանի բացմանը. վարչապետ. տեսանյութ
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ունի մի քանի ուղղություն, հետևում ենք ընթացքին, կան շփումներ. Բայրամով
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել, Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին
Հայաստանի առաջին եվրոպական մեդալը. Գոռ Ներսիսյանը` Կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության մեդալակիր
Եւ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան. վարչապետը տեսանյութ է հրապարկել
Փողոցում՝ քարերի և երկաթե խողովակների արանքում, 18-ամյա տղա է հայտնաբերվել. նա տեղափոխվել է հիվանդանոց
«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի երեխաները բացահայտեցին գեղանկարչության ժանրերը. «Իմ քայլը»
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում. կա փակ ավտոճանապարհ
Ֆրանսիայի նախագահը, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի վարչապետները և Գերմանիայի կանցլերը Կիևում են. տեսանյութ
Պակիստանը լայնամասշտաբ ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սյունիքի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, բնակելի տան տանիք է վնասվել. լուսանկարներ
ՀՀ-ն միշտ եղել է եվրոպական քաղաքակրթության մաս՝ կիսելով ընդհանուր պատմական ժառանգությունը և արժեքային հիմքերը
Արմավիրում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ. պարեկները կասկածներ ունեն, որ վարորդներից մեկին փոխել են
Հիբրիդային հարձակումներից եկավ հերթականը՝ մի անհայտ ռուսական ֆոնդից. Թորոսյանը՝ «London Times»-ի հոդվածի մասին
Էստոնիայում՝ Ռուսաստանի հետ սահմանին, Հիտլերի կերպարով Պուտինի պաստառն է փակցվել
Վանաձորում մեքենաներ են բախվել․ կա 11 վիրավոր
2020-ի նոյեմբերի 9-ին դժոխքում էի, ՌԴ-ում էի, ասում էի՝ գնամ ում ոտքերը ընկնեմ՝ կանգնեցվի պատերազմը. Սիմոնյան
London Times-ը հղում է անում մի հիմնադրամի, որի կայքի ուսումնասիրությամբ ՀՀ-ի մասին վերջին տարիների հոդված չկա
Ի՞նչ տեխնոլոգիա են մտածել Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերը և ինչո՞ւ. մանրամասնում է Մինասյանը. տեսանյութ
Հոդվածում հիշատակված տվյալները բացարձակապես մտացածին են. Ավանեսյանը՝ «London Times»-ի հրապարակման մասին
Պատրաստ էինք անցնելու ամբողջ ճանապարհը՝ առանց շեղվելու նպատակից. «Նոան»-ն՝ Հայաստանի չեմպիոն
«Վեստ Արմենիան» չի ներկայացել «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպմանը
Ղազարյանի և Մալյանի նամակը կարդացել եմ ու գցել աղբամանը, որովհետև իմպիչմենտի հիմք չկա. Պարսիլյան. տեսանյութ
The «London Times» կայքի ստահոդ հրապարակումը վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է իրավապահներին. Բաղդասարյան
Վանաձորում բեռնատար է հրդեհվել
Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների նոր փուլի անցկացմանը
Ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական մոտեցումները. թունավորման ախտանշաններ
Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան բախվել է քարերին և գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ
Վարդան Ղուկասյանի նախկին խոսնակ Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է
Կանխվել է հրդեհի տարածումը հարակից ավտոտնակներ
«ՍԱ Էջմիածինը» գալիք մրցաշրջանում կվերադառնա Սիրողական Ա լիգա
Եվրոպական միություն-Հայաստան հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. Վասիլիս Մարագոսի ուղերձը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT