Գործարքը կայացել է 11 մլն դոլարով

03/09/2010 schedule12:48

Իշխանական շրջանակներում պնդում են, թե Երիցյանից այդ բիզնեսը գնել է ԼՂՀ նախկին նախագահ, Սերժ Սարգսյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանի նախկին կինը ոմն Սիլվայի հետ, որը Սերժ Սարգսյանի շրջապատից է: Երեկ մեզ հաջողվեց ճշտել գործարքի մանրամասները: Իրավաբանորեն Երիցյանի բիզնեսի նոր սեփականատերը Սիլվա Համբարձումյանն է (նկարում): Վերջինս մեր հանդիպման ընթացքում ասաց, որ Երիցյանի հացի գործարանները գնել է ՎՏԲ բանկից, որտեղ դրանք գրավ էին դրված: Բուն գործարանները, ըստ Համբարձումյանի, ՎՏԲ-ում գրավի են դրված եղել 3.5 միլիոն դոլարով: Բացի այդ, Երիցյանը իր գործարանների համար սարքավորումներ է պատվիրած եղել Չեխիայից 6 միլիոն 511 հազար եվրո արժողությամբ. այս պարտքը եւս փոխանցվել է Սիլվա Համբարձումյանին: Այսպիսով, գործարքը կայացել է 3.5 միլիոն դոլարով եւ 6.5 միլիոն եվրոյով, այսինքն, մոտ 11 միլիոն 800 հազար դոլարով: Սիլվա Համբարձումյանը, սակայն, երեկ մեզ հետ զրույցում պնդում էր, թե Ղուկասյանի կինը սույն գործարքի հետ որեւէ կապ չունի, ինքը Երիցյանի այս բիզնեսի միանձնյա սեփականատերն է եւ այն գնել է իր փողերով: Իսկ գործարանը, ըստ նրա, առաջարկել է գնել ՎՏԲ-ն, որի «վիպ» հաճախորդն է ինքը: «Վերջին ժամանակները Երիցյանը չի կարողացել մարել տոկոսը, մայր գումարը, եւ ՎՏԲ-ն վաճառեց ինձ: Իհարկե, Երիցյանին կանչել են, ես չեմ խլել, կանչել ենք, Մհեր Գրիգորյանն է եղել` ՎՏԲ-ի նախագահի տեղակալը, իր մոտ է եղել այս խոսակցությունը, ասել է` մենք վաճառում ենք, դուք վաճառո՞ւմ եք, Երիցյանն ասել է` հա, ինչ անեմ, վաճառեմ, որ գոնե ձեզ պրոբլեմներ չլինեն: Ու վաճառվել է»,- ասում էր Սիլվա Համբարձումյանը: Պարզվեց նաեւ, որ գրավի տակ է «Երիցյան եւ որդիներ» խանութը` «Բիբլոս» եւ «Պրոմեթեյ» բանկերում: Այս մասին երեկ մեզ հայտնեց Սիլվա Համբարձումյանը` դժվարանալով ասել, թե որքան գումարով է խանութը գրավ դրված: «Ես հարցրել եմ խանութի մասին, որովհետեւ մի կտոր կուզենայի գնել, բայց Երիցյանն ասաց` չենք վաճառում, վարձակալությամբ ենք հանձնել, փակում ենք պարտքերը»,- ասաց Համբարձումյանը: Փաստորեն, սրանով հաստատվում են այն տեղեկությունները, որ Երիցյանը մինչեւ կոկորդը թաղված պարտքերի մեջ: Ավելին, պարզվում է, այս ընթացքում Երիցյանին նաեւ խայտառակ նվաստացումների են ենթարկել: Նրա այլեւս նախկին բիզնեսի նոր սեփականատերը երեկ մեզ պատմում էր, որ հացի գործարանների համար Չեխիայից բերված սարքավորումները ամիսներով պահվել են մաքսատանը եւ չեն մաքսազերծվել: Դրանք կարողացել է մաքսազերծել Համբարձումյանը` բիզնեսի գործարքը կայանալուց հետո, եւ, ըստ ամենայնի, այսօր սույն սարքավորումները մաքսատնից դուրս կբերվեն: Ինքը` Երիցյանը, անգամ հայց է պատրաստել այս սարքավորումների համար, բայց դատարանում, ինչպես պատմում էր Համբարձումյանը, հրաժարվել են հայցն ընդունել: Ալբերտ Երիցյանի հետ երեկ մեզ չհաջողվեց զրուցել. նրա հեռախոսն անհասանելի էր. ըստ որոշ տեղեկությունների` նա գտնվում է Անթալիայում: Նշենք, որ Արաբկիրի նախկին թաղապետի որդին` Ռոբերտ Երիցյանը, որն աշխատում էր ՊԵԿ-ում, մեղադրվում է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ 2009-ի մայիսի 23-ին մահափորձ կատարելու մեջ եւ ավելի քան 1 տարի գտնվում է հետախուզման մեջ: Ենթադրվում է, որ հաջողակ գործարար համարվող ՀՀԿ-ական Երիցյանի բոլոր անհաջողությունները սկսվել են այստեղից: Հիշեցնենք, Ալբերտ Երիցյանը Արաբկիրի թաղապետ դարձավ 2008-ի սեպտեմբերի 14-ին. դրա համար, ինչպես նշվում էր այն ժամանակ մամուլում, նա ծախսեց մի քանի միլիոն դոլար: Արդեն 2009-ի մայիսի 30-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններից հետո Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Երիցյանին չնշանակեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար: Մի խոսքով, Երիցյանի հետ տեղի ունեցածը դասական օրինակ է, թե ինչպես գործող իշխանություններն անգամ իրենց մերձավորին կարող են կատարյալ «բոմժ» սարքել: Հիշեցնենք, որ այս ընթացքում Ալբերտ Երիցյանը հասցրել է վաճառել նաեւ իր «Աթենք» մսամթերքի կոմբինատը եւ այլ բիզնեսներ: Ինչ վերաբերվում է Երիցյանի հացի գործարանների նոր սեփականատիրոջը. նա ամուսնացած չէ, ապրում է մենակ, Ամիրյան 3 հասցեում եւ ինչպես երեկ էր պատմում, բիզնեսներ ունի Դուբայում, Բելգիայում եւ այլուր, մայրը Գավառից է, հայրը` Սյունիքից: Սիլվա Համբարձումյանը, որ մինչեւ 90 թվականն աշխատել է կոմունալ նախարարությունում, որպես ֆինվարչության պետ, 90-ից բիզնեսի մեջ է, մետաղի հանք ունի Սյունիքում, ժամանակին նրա «Սիլվի շաքար» ընկերությունը զբաղվել է շաքարավազի ներկրմամբ, հիմա կապ ունի շաքարի բիզնեսով զբաղվող բրազիլական խոշոր կազմակերպության հետ: Նշենք, որ Երիցյանից գնած հացի գործարանը նա անվանափոխել է «Կալաչ»: Արդեն երկուշաբթի օրվանից խանութներում «Երիցյան եւ որդիներ» անվանմամբ հաց չի մատակարարվի, փոխարենը կլինի «Կալաչ»: Համբարձումյանը մեզ տեղեկացրեց նաեւ, որ Երիցյանի նախկին տնօրեններն արդեն իր մոտ չեն աշխատում եւ ինքը բերելու է իր «թիմին»: Հիշեցնենք, Երիցյանի մի գործարանը Գրիբոյեդով փողոցի վրա էր, մյուսը` Փափազյան, մեկն էլ գտնվում է Ավանում` Աճառյան փողոցի վրա: Այս գործարանն այժմ վերանորոգվում է եւ այնտեղ, ինչպես նոր սեփականատերն ասաց, հետագայում կլինի մսամթերի բիզնես` կարտադրվեն կիսաֆաբրիկատներ` հնդկահավ, բուժինինա եւ այլն: Մեր նկատառմանը, որ Հայաստանում հնարավոր չէ նման խոշոր բիզնես ունենալ առանց «տանիքի», Համբարձումյանը պնդում էր. «Ես «տանիք» չունեմ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3854 դիտում

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի