Վարչապետը գործարարներին կոչ արեց ՀՀ-ում ներդրումներ անելով հարստանալ եւ հարստացնել Հայաստանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ժամանակ ՀՀ քաղաքացիներին ու արտերկրում գործունեություն ծավալող գործարարներին կոչ արեց Հայաստանում ներդրումներ անելով հարստանալ ու հարստացնել երկիրը։ 

«Գործարարությունը առանձնահատուկ տաղանդ պահանջող գործունեության տեսակ է, եւ ես համոզված եմ, որ Հայաստանում ու Հայաստանից դուրս ունենք բազմաթիվ տաղանդավոր գործարարներ, որոնք հետաքրքրված են Հայաստանով, պատմական Հայաստանով ու հետաքրքրված են Նոր Հայաստանում, այն նոր հնարավորություններով, որոնք ստեղծվել են Նոր Հայաստանում։ Մեկ տարի է անցել արդեն, որ Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, եւ մեկ տարվա արդյունքներով մենք արձանագրում ենք, որ մեր մտքերի ընթացքը ճիշտ է, մենք ճիշտ ուղղությամբ ենք գործում, ճիշտ ուղղությամբ ենք քայլում, մտածում։ Եվ մեր մեծագույն խնդիրն է՝ գործարարներին քաջալերենք, որպեսզի նրանք գործունեություն ծավալեն Հայաստանում, հարստանան իրենք եւ հարստացնեն Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ մարզային այս համաժողովները կարեւոր են այն առումով, որ դրանց ընթացքում արձանագրվում է Հայաստանում ներդրումային միջավայրի ու տնտեսական հարաբերությունների փոփոխված որակն ու նոր մակարդակը։ 

«Մենք ուզում ենք հստակ արձանագրել, որ ՀՀ-ից իսկապես մենաշնորհային տրամաբանությունը վերացել է, կոռուպցիոն տրամաբանությունը վերացել է, եւ մենք կարող ենք բոլոր նախագծերը բաց, հրապարակային, թափանցիկ քննարկել։ Մենք ուզում ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում, եւ դա կառավարության համար առաջնահերթություն է, բոլոր տնտեսական խաղացողների համար պետք է ապահովվեն հավասար պայմաններ։ Ես հիմա չեմ ասում, որ արդեն իսկ ապահովվել են լիարժեք հավասար պայմաններ, որովհետեւ հասկանում եմ, որ մեկ տարվա ընթացքում մեր ձեռնարկած գործողությունները շատ բան փոխել են, բայց մենք նաեւ մեկ տարվա արդյունքում նորից պետք է հետազոտենք դաշտը, հասկանանք, թե որտեղ են, որ մնացել են անարդարության կամ մենաշնորհային կամ արտոնյալության որոշակի դրսեւորումներ, եւ մենք պետք է այդ դրսեւորումները վերացնենք ոչ թե ի հեճուկս ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի, այլ հանուն Հայաստանի տնտեսական զարգացման, հանուն Հայաստանի ներդրումային միջավայրի զարգացման։ Այս կարգի համաժողովները իսկապես կարեւոր են, որ մենք բարձրաձայն կարողանանք մտածել միասին, թե որտեղ ինչ հնարավորությունները կարող են լինել ներդրումային կամ տնտեսական զարգացման»,- նշեց վարչապետը։

Ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության եւ համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում եւ արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության եւ ՀՀ Գեղարքունիքի  մարզպետարանի  համատեղ նախաձեռնությամբ այսօր՝ մայիսի 11-ին՝  Գավառ քաղաքի Լեւոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի»  ներդրումային-գործարար  համաժողով եւ տեղական արտադրանքի  «EXPO»  ցուցահանդես։

Այս ներդրումային-գործարար համաժողովի նպատակն է մարզի տնտեսության եւ համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում եւ արտերկրում ձեռնարկատիրություն իրականացնող եւ բիզնես շահեր հետապնդող գործարարների: Մարզի  համար որպես զարգացման գերակա ուղղություն են ընտրվել գյուղատնտեսությունը, տուրիզմը եւ  վերականգնվող էներգետիկայի արտադրությունը:

Համաժողովին մասնակցում է 110 գործարար, որոնցից 72-ը արտերկրից են ժամանել Հայաստան։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2468 դիտում

Սեյրան Օհանյանի բանկա-բութուլկեքը փոխարինված են ամրոցներով. ինչ կրակոցներ են սահմանին. Քոչարյանը մանրամասնել է

Առաջիկա ժամերին կանխատեսվում է ուժեղ G3 գեոմագնիսական փոթորիկ

Ամփոփվել է «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը

Կիսակառույց շինությունում կնոջ դի է հայտնաբերվել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Մետրոպոլիտենի գործարկումից ավելի քան 40 տարի անց առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները. տեսանյութ

Վարդան Սարգսյանը հայր է դարձել. հաղորդավարը լուսանկար է հրապարակել նորածին որդու հետ

Մամուլ կա. է՛լ հայհոյանք, է՛լ զրպարտություն, է՛լ ափաշկարա սուտ. Աննա Հակոբյանը Թումանյանից մեջբերում է արել

Հենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին

Ինչ հարցեր են Բաքվում քննարկել Վրաստանի նախագահն ու Ադրբեջանի վարչապետը

Արմեն Գրիգորյանն ու Վիվիան Լունելան քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքը և զարգացման հեռանկարները

Երևան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել. «Chevrolet Volt»-ը կողաշրջվել է

Ռաֆայել Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա Գյումրիում, վերջին հրաժեշտը՝ Երևանում. հայտնի են օրերն ու վայրերը

Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը

Ձևավորված վստահելի գործընկերային հարաբերությունները լավ հիմք են նոր ծրագրերի համար. Սոկուլսկին՝ Փամբուխչյանին

Սլովենիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին. Փաշինյանն ընդունել է Տանյա Ֆայոնին

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու հնարավորություններին

Պատմության թանգարանում Լուվրի հետ համատեղ ցուցադրություն կբացվի. ներկայացվել է ԿԳՄՍՆ 2024-ի կատարողականը

Ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ. ուժեղացված ծառայությունը շարունակվում է

Ալեն Սիմոնյանը Սլովենիայի փոխվարչապետի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին

ՀՀ-ն կաջակցի Եգիպտոսի կողմից առաջադրված Խալեդ ալ Անանիի թեկնածությանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ. ի՞նչ է քննարկվել

Դպրոցի զինանոցում ոչ ուսումնական զենք-զինամթերք է հայտնաբերվել. տեսանյութ

Պախկվելով, ուրիշներին դեմ տալով` ստանում են ոչ թե ծանրակշիռ դերակատարում այլ ապագաղափարական Վարդանիկ. Ղազարյան

Սերժ Սարգսյանը փորձում է Քոչարյանի հետ բանավեճում միավորներ հավաքել․ թող իրեն հայելու մեջ նայի․ Ալեն Սիմոնյան

Չինարիում 55 և 49-ամյա ամուսինները տանը հանկարծամահ են եղել

Մայիսի 9-ի հաղթանակը մեր հաղթանակն էլ է․ Ալեն Սիմոնյանը՝ վարչապետի մոսկովյան այցի մասին. տեսանյութ

Ուրախ եմ, որ Ակադեմիական քաղաքի նախապատրաստական աշխատանքները բերել են հանրային խոսույթի փոփոխության. նախարար

«Մի դրամի ուժը» «ԴիջիԿոդ 2025-ի» գլխավոր գործընկեր

2026-ի ընտրությունը ցույց կտա, թե ժողովուրդն ինչ է մտածում ՔՊ-ի մասին, ինչպես 2021-ին ցույց տվեց. տեսանյութ

Սերժ Սարգսյանի անունը պետք է գտնվի ոչ թե քաղաքական օրակարգում, այլ քրեական գործի նյութերում. Արման Բաբաջանյան

Դոլարն ու եվրոն էժանացել են. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 15-ին

Մոսկվան մայիսի 9-ին ակնկալում է ավելի քան 20 պետության և կառավարության ղեկավարի այց. Պեսկով

ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են երկկողմ համագործակցությունը

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ը հայտարարում է Տաթև ՀԷԿ-ի համար 2 նոր ուժային տրանսֆորմատորի ձեռքբերման մրցույթ

Ձյան և անձրևի առատ տեղումները կշարունակվեն մի քանի օր, այնուհետև ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով

Վարդան Ղուկասյանի մասին իմ կարծիքը չի փոխվել. կարծում եմ՝ իր ճիշտ տեղը բանտն էր. Ալեն Սիմոնյան

ՊԵԿ-ի և Իրանի մաքսային ներկայացուցիչները քննարկել են Ագարակի անցակետի սահմանահատմանն առնչվող հարցեր

Դատախազությունը պահանջում է Ավշարի նախկին ղեկավարից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 մլն դրամ

Ապարանի տարածաշրջանում մառախուղ է