Երևան
12 °C
Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ:
Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, տեղի է ունեցել ձեռքսեղմում և արարողակարգային տեսալուսանկարահանում, որից հետո երկու երկրների առաջնորդները քննարկել են հայ-չինական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:
ՉԺՀ նախագահը նշել է, որ ուրախ է հյուրընկալել վարչապետ Փաշինյանին և շնորհակալություն հայտնել նրան «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար: Սի Ծինփինը նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը: ՉԺՀ նախագահը խոսել է հայ-չինական մշակութային և պատմական ամուր փոխհարաբերությունների մասին և հավելել, որ այն նաև «Մետաքսե ճանապարհ»-ի արդյունքն է:
«Մենք հայ ժողովրդին լավ ենք ճանաչում, մեզ հայտնի են Արամ Խաչատրյանի, Արտեմ Միկոյանի, Հովհաննես Թումանյանի անունները: Մեզ միավորում են քաղաքակրթությունների համագործակցության ընդհանուր նպատակները: Մենք քաջածանոթ ենք Հայաստանի պատմական նշանակալի իրադարձություններին: Համոզված ենք, որ ապագայում պետք է բացառվեն հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքերը»,- ասել է Սի Ծինփինը:
Նա ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է մասնակցել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման և այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը:
ՉԺՀ նախագահի խոսքով` հայկական որոշակի արտադրատեսակներ վերջին շրջանում հաջողությամբ մասնակցել են Չինաստանում անցկացված ցուցահանդեսներին և ներկայացված են շուկայում: Սի Ծինփինը վստահություն է հայտնել, որ երկկողմ համագործակցությունն առաջիկայում կզարգանա առևտրաշրջանառության, արդյունաբերության, տրանսպորտի, մշակույթի և հումանիտար ոլորտներում: ՉԺՀ նախագահը միաժամանակ հավելել է, որ իր երկիրը հետագայում ևս աջակցություն է ցուցաբերելու այնպիսի նախագծերին, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանն ու հայ ժողովրդի բարեկեցության բարձրացմանը:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սի Ծինփինին «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին հրավիրելու և այս հանդիպման հնարավորության համար, ինչը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ համագործակցության հեռանկարները: «ՉԺՀ-ի հետ հարաբերությունները Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում է: Մեր երկու ժողովուրդները ներկայացնում են հին քաղաքակրթություններ, հայկական ձեռագրերում դեռ հինգերորդ դարում նկարագրվում է երկու ժողովուրդների կապերի մասին:
Այդ կապերն ունեցել են առևտրային, հումանիտար և քաղաքական բնույթ: Մեզ համար շատ կարևոր է կառուցողական և արդյունավետ հարաբերությունները Չինաստանի հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի կառավարության ղեկավարը հավելել է, որ տպավորված է Չինաստանի զարգացման օրինակով և շնորհավորել Սի Ծինփինին ՉԺՀ-ի կազմավորման 70-ամյակի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում Չինաստանի հետ համատեղ նախագծերի իրականացմամբ և հավելել, որ հայկական կողմը դիտարկում է մասնակցությունն ավտոտրանսպորտային, երկաթուղային, տեղեկատվական ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմամբ:
Նիկոլ Փաշինյանը Սի Ծինփինին է ներկայացրել Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները և ընդգծել, որ այսօր մեր երկիրը դինամիկ զարգացող պետություն է` քաղաքական կայունությամբ և կանխատեսելիությամբ:
Երկու պետությունների ղեկավարները ջերմ, բարեկամական և փոխվստահության մթնոլորտում մտքեր են փոխանակել հայ-չինական հարաբերությունների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային քաղաքականության արդիական հարցերի վերաբերյալ։
Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցության զարգացումը գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, կրթության և այլ ոլորտներում:
Կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության քայլերը քննարկել գերատեսչությունների մակարդակով:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտությանը և նշել, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի երկխոսության ճանապարհով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԼուսանների գիշերային զբոսանքը Խոսրովի անտառում. տեսանյութ
ԱԺ-ի միջանցքներից մեկը կունենա յուրահատուկ եվրոպական ճեմուղու տեսք. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Վարչապետը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին. տեսանյութ
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 102 մլն եվրոյի առողջապահական վարկային համաձայնագրին
Իլհամ Ալիևը հայտարարում է, որ չի ենթարկվի ՄԻԵԴ-ի որոշումներին. սա ընդունելի՞ է. Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ նիստում
Ի՞նչ վիճակում են շտապօգնության վթարից տուժած բուժքույրն ու վարորդը. նոր մանրամասներ
Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացին. Էրդողանը՝ Ալիևին
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա. հայտնի է օրակարգը
Կոնվերս Բանկ. Անվտանգ և անհատականացված բանկինգի դարաշրջանը
Ստամբուլում հրդեհ է բռնկվել քիմիական նյութերի պահեստում. տեսանյութ
9:0. Մալխաս Ամոյանը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունը. տեսանյութ
Դադարեցվել է Արմավիրի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը
Հանդիպել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբինյանն ու Քըլըչը
Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների մեծ մասում անձրև, լեռներում նաև ձյուն կտեղա
Չինաստանի ամենահայտնի պետական հիմնադրամի` «Soong Ching Ling»-ի հետ համագործակցության հուշագիր է ստորագրվել
Վրաերթ՝ Աբովյանում. 20-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Բնակարան կամ շքեղ ավտոմեքենա ունեցող ԼՂ ընտանիքը չի կարող օգտվել աջակցության լրացուցիչ ծրագրից․ Հարությունյան
Ինքս ինձ ուրիշ կողմից եմ բացահայտել. Բրյունետը երկրպագուներին է ներկայացրել Love Reversed երգն ու տեսահոլովակը
ԼՂ ընտանիքների որոշ խմբերին ապրիլի 1-ից 40-հազարական դրամ կտրվի․ ովքե՞ր կարող են դիմել․ մանրամասներ
Անթալիայում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը
Ավտովարկի նոր պայմաններ Ամիօ բանկի կողմից
Բրատիսլավայում ապրիլի 11-ին մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշները. Եվրոպայի առաջնություն
Սարիկ Մինասյանը Գյումրիում ամենաբարձր տոկոս հավաքած թեկնածուն է․ Տիգրան Ավինյան
Դատախազը դատարան է հանձնել պաշտոնեական անփութության մեջ մեղադրվող դատավորի վերաբերյալ քրեական վարույթը
Անթալիայում կհանդիպեն Էրդողանն ու Սիրիայի ղեկավարը
Ինձ հետ կապված որևէ իրավական գործընթաց չկա և չի կարող լինել․ Ավինյան
Գալյանն ԱՄՆ-ում Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանը հանդես է եկել ելույթով
Պատերին՝ բորբոսներ, կոռոզիայի հետքեր. պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Պետգույքի կառավարման կոմիտեն օտարման է ներկայացրել Երևանում և մարզերում գտնվող մի շարք անշարժ գույքեր
Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ․ Բաղդասարյան
Ուրուգվայի խորհրդարանը միաձայն ընդունել է հայտարարություն՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատել հայ գերիներին
Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի երթևեկության համար
Արայիկ Հարությունյանին մեկօրյա արձակուրդ է տրամադրվել
ՌԴ ԱԳՆ-ն նշել է Կիևի հետ բանակցությունների համար անհրաժեշտ պայմանները
Վահե Հովհաննիսյանն Իվա Պետրովայի հետ հանդիպմանը ներկայացրել է պահուստային ծրագրի կարևորությունը և մանրամասները
Աշխարհի գավաթ․ չորս հայ մարմնամարզիկ եզրափակիչ փուլում է
Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստը. Հայաստանը ներկայացնում է փոխնախարարը
Վրաստանը պատրաստ է հարթակ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության համար. Բոչորիշվիլի
ԱՄՆ-ում ուղղաթիռ է կործանվել. ներսում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են
Ադրբեջանի ՊՆ-ն չի դադարեցնում ապատեղեկատվությունների շարքը. հայկական կողմը հերքում է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT