«UPSHIFT Հայաստան». առաջին քայլը վստահ է արված

15/05/2019 schedule14:47

Աշխարհի տարբեր երկրներում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող UPSHIFT դեռահասների զարգացման և զորակցման ծրագիրը հաջող ընթացք ունի նաեւ Հայաստանում: Ծրագրի շրջանակներում կայացել է «BootCamp» համայնքային երիտասարդական ծրագրերի մրցույթը, որին 12-ից 18 տարեկան երիտասարդներից կազմված խմբերը 10 ծրագիր են ներկայացրել: Որպես պիլոտային մեր երկրում ներդրված միջազգային այս ծրագիրը իրականացվում է Շիրակի եւ Լոռու մարզերում: Նպատակն է՝ երիտասարդներին եւ դեռահասներին սովորեցնել, թե ինչպես կարելի է բացահայտել համայնքների խնդիրները, գտնել լուծման տարբերակներն՝  այդ գործում իրենց անմիջական ներգրավման միջոցով:

«BootCamp»-ում ներկայացված 10 ծրագրից լավագույն 5-ը ճանաչվել է հաղթող: Իրենց գաղափարը որպես ծրագիր կյանքի կոչելու համար UPSHIFT-ի շրջանակներում 150.000 դրամ կստանա 5 թիմ՝ «Smart map», «Ծառատունկ, թռչունների համար բներ եւ կերակրի ամաններ», «Էկոլոգիապես մաքուր տոպրակներ», «Gyumririver», «Համայնքը մեր ձեռքերով»:«Նախապես ներկայացված ծրագրերը 70-ից 80 տոկոս փոփոխություն են կրել: Բուն գաղափարի ներկայացման ժամանակ երիտասարդը բարձրաձայնում էր խնդիրը՝ չպատկերացնելով լուծման տարբերակներն ու դրա նորարարական մոտեցումները: Իսկ մեզ համար կարեւոր էր երիտասարդների մեջ բացի նախաձեռնողականությունից եւ համայնքի  խնդիրների բարձրաձայնումից եւ լուծելուց, դրանց նկատմամբ ձեւավորել նորարար մոտեցում: Ուստի, մենթորների հետ տարված աշխատանքն ավելի շատ ուղղված է եղել երիտասարդների, պատանիների կողմից խնդիրների լուծման ուղիներն ավելի իրատեսական եւ նորարար դարձնելուն: Մեր նպատակն է երիտասարդներին կրթել, երիտասարդներին զարգացնել, եւ վերջիններիս հնարավորություն տալ համայնքներում, իրենց միջավայրում խնդիրները բարձրաձայնել եւ լուծումներն առաջարկել, որոնք հնարավոր կլինի լուծել ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության միջոցով եւ իրենց ակտիվ մասնակցությամբ»,-ասում է ծրագիրը Հայաստանում իրականացնող ԵՆԿ հկ նախագահ Արթուր Նաջարյանը:Ստացված 43 գաղափարից 10-ի ընտրությունը հեշտ չի եղել: Արթուր Նաջարյանն ասում է՝ մի կողմից գաղափարն են ընտրել, մյուս կողմից ծրագրի ձեւաչափում դրա իրականացման իրատեսական լինելը: «Արդյունքում ստացվել է, որ մենք հիմնականում ունենք այն ծրագրային գաղափարները, որոնք տրված ֆինանսական աջակցությամբ հնարավոր է լուծել: Այս ամենով հանդերձ, մենք կարեւորում ենք նաեւ ՏԻՄ-ի, բիզնես սեկտորի հետ հնարավոր համագործակցությունը»:Ըստ Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրեյտընի, հայ երիտասարդների գաղափարները շատ քիչ են տարբերվում աշխարհի տարբեր երկրներում ապրող իրենց հասակակիցների մտքերից ու ձգտումներից: Առաջին տեղում բնապահպանական խնդիրներն են:«Աշխարհն առհասարակ քանի որ գլոբալ փոփոխությունների մեջ է, բնապահպանական կայունությունը խնդիր է բոլոր տեղերում: Մեկ կարեւոր հնագամանք կարող եմ նշել՝ այգիների, պուրակների բարեկարգումը եւ կանաչապատումը աշխարհի շատ երկրներում է հիմա արդիական: Հետաքրքրությունը նրանում է, որ չնայած գաղափարներն ու ծրագրային թեմաները նմանություններ ունեին, տարբերվում էին իրենց լուծման ուղիներով եւ առհասարակ գործիքակազմով: Ամենասկզբում, երբ հայտերը տեսանք, ճիշտն ասած՝ մտահոգվեցինք: Գաղափարները նման թվացին, բայց հետագայում, երբ որ արդեն 43 ծրագրերից ընտրեցինք 10 լավագույնը, մենթորների հետ սկսեցին աշխատել թիմերը, շատ արագ տեսանք, թե ինչպիսի զարգացում ապահովեցին երեխաները: Ծրագիրը դարձավ ավելի նորարար: Սկզբում երիտասարդները, խնդիրներն առաջարկելով, լուծումները չէին պատկերացնում: Բայց երբ այդ 10 թիմերի հետ տեղի ունեցավ ծրագրի նախագծումը, ամեն ինչ հունի մեջ ընկավ»,-ասում է Լիվ Էլին Ինդրեյտընը:

UPSHIFT դեռահասների զարգացման և զորակցման ծրագիրը Հայաստանում իրականացվում է Գյումրու YIC-ի միջոցով: Արդյո՞ք Յունիսեֆ-ը գոհ է այս համագործակցությունից եւ հկ-ի աշխատանքից: Լիվն ասում է՝ գոհ լինելուց բացի նաեւ ոգեւորված են:«Համագործակցությունն իրականում շատ հագեցած է եւ հաջողված: Միասին շատ բան ենք սովորում, որովհետեւ երկուսիս համար էլ նոր է ծրագիրը Հայաստանում իրականացնելը: Այս պահի դրությամբ փորձում ենք ադապտացնել UPSHIFT-ը, որովհետեւ, երբ միջազգային ծրագիրը փորձում ես ներդնել մի երկրում, պետք է հաշվի առնես նաեւ մշակութային մտածողությունը, իսկ մենք եւ YIC-ն այդ ամբողջ ճանապարհը հաջողությամբ ենք առաջ գնում»:

Որպես պիլոտային մեր երկրում ներդրված ծրագիրը 6 փուլով կիրականացվի եւս 2 տարի:

Տպել
1712 դիտում

«Քանդակին ես տվեցի իմ դեմքը, իսկ քանդակը ինձ տվեց իր ուժը». 82-ամյա «Մայր Հայաստանը» (տեսանյութ)

Կայծակի հարվածից հետո Wizz Air-ի օդանավը վերադարձել է Քութայիսի

Թալանել են պատգամավոր Արեն Մկրտչյանի մեքենան

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները հայտարարում եմ կայացած, «Վրացական երազանք»-ն առաջատարն է․ ԿԸՀ նախագահ

Հայտնի են Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրության առաջին արդյունքները

Վրաստանի խորհրդարանի ընտրության քվեարկությունն ավարտվել է

COP29-ի հնարավոր դրական դերակատարությունը գերագնահատում են և՛ Հայաստանը, և՛ արևմտյան գործընկերները. Արմինե Մարգարյան

Վրաստանի կառավարության շենքի բակում հատուկ ջոկատայիններ են մոբիլիզացվել

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմական հատվածի տանիքաշերտն ամբողջությամբ փոխարինվել է (լուսանկարներ)

Ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Ժամը 17:00-ի տվյալներով ընտրությանը մասնակցել է 1 մլն 768 հազար 816 ընտրող. Վրաստանի ԿԸՀ

Ես այստեղ եմ որպես մայր. Բեյոնսեն պաշտոնապես աջակցել է Քամալա Հարիսին և ելույթ ունեցել հանրահավաքի ժամանակ

Իրանում ահաբեկիչների հետ փոխհրաձգության հետևանքով 10 սահմանապահ է զոհվել

Հանդամասերից մեկում մեքենա է այրվել

Զուրաբիշվիլին չի կարողանում կապ հաստատել Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ. կառավարական հեռախոսակապը ևս չի գործում

Կայարանում բախվել են թիվ 97 երթուղին սպասարկող «Ժոնգ-Տոնգ»-ն ու «Նիսսան»-ը. կա վիրավոր

Ի՞նչ է նշանակում Հայաստան՝ սահմանազատված սահմաններով. վարչապետը մանրամասնել է (տեսանյութ)

Մանվել Խնձրցյանը հաղթել է թուրք մրցակցին. հայ ըմբիշը աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում է (տեսանյութ)

Ժամը 15:00-ի դրությամբ Վրաստանում ընտրության մասնակցության ցուցանիշը 41,62 տոկոս է

Մառնեուլիի Կղիզիլաջլո գյուղի 74-րդ ընտրատարածքում գազ կամ «պղպեղ սփրեյ» են օգտագործել (տեսանյութ)

Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիային Ազգային օրվա առթիվ

ԱԺ պատգամավորներն ու խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչները պատվաստվել են գրիպի դեմ (տեսանյութ)

Մառնեուլիի թիվ 69 ընտրատեղամասի քվեներն անվավեր են ճանաչվել

Թբիլիսիի ընտրատեղամասերից մեկում ընտրողներն ու դիտորդները իրար են ծեծել (տեսանյութ)

Ծեծկռտուք թիվ 60 ընտրատեղամասի մոտ. Վրաստանում ընտրական գործընթացը լարված մթնոլորտում է անցնում (տեսանյութ)

Ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Թբիլիսիի ընտրատեղամասերից մեկի մոտ (տեսանյութ)

Բաքվին ուղղված հերթական զսպող բանաձևը եվրոպական քաղաքական հարթակից. ինչը նպաստեց դիվանագիտական այդ ձեռքբերմանը

Ամոթալի է էթնիկ փոքրամասնության օգտագործումն ընտրակեղծիքների նպատակով. Վրաստանի նախագահ

«Միս Տիեզերք Արմենիայի» կազմակերպիչը և ռուս մոդելը փորձել են օգտագործել ՀՀ-ն. հայ գեղեցկուհիները կանխել են նրանց ծրագիրը

Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասը փակվել է. ով է լցոնումների հեղինակը

Փոթիի ընտրատեղամասում հանձնաժողովի անդամը մահացել է

Լցոնումներ Վրաստանի ընտրատեղամասերից մեկում. քրեական գործ է հարուցվել (տեսանյութ)

Իսրայելական հարձակման հետևանքով Իրանում զինվորներ են զոհվել

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում. տուժածը հոսպիտալացվել է

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ-ում առանց թույլտվության բնակվող և ռեադմիսիայի սպասող ՀՀ քաղաքացիների հետ

Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 6 աստիճանով. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել գծերի մոտ հայտնված հետիոտնին. կնոջ կյանքը փրկել չի հաջողվել

Կա՛մ պետք է քվեարկեն ժողովրդի ու երկրի մասին հոգացողների, կա՛մ դրսից առաջադրանք կատարող գործակալների օգտին. Իվանիշվիլի

Շենքի պատին արված 44-օրյայի հերոսների դիմանկարները ներկած կինը զղջացել է, խափանման ինչ միջոց է ընտրվել. մանրամասներ

Լիպեցկի գաղութից վեց բանտարկյալ է փախել. ովքեր են նրանք և ինչի համար են դատապարտված