Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են 3 դատավորներ, Գրիգորյանը միայն կարդացել է այն. պլանավորել էին կասեցնել գործը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսք է եղել, ըստ որի՝ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ Դատարանի երեք դատավորներ՝ Վազգեն Ռշտունի ՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, Արշակ Վարդանյան՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Մխիթար Պապոյան՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովի նախագահ․ դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել դատական փորձագետ Արտակ Գալստյանը․

«Այս նյութը գրում եմ հատուկ բոլոր այն կառույցների համար, ովքեր փորձում են Վարչապետի կոչը նույնականացնել սահմանադրական կարգի տապալման հետ եւ որակել որպես ճնշում արդարադատության նկատմամբ: Նախորդ նյութում նշել էի,որ իր կոչով վարչապետը, ընդհակառակը, վերականգնում է սահմանադրական կարգը,հանցավոր ռեժիմի մնացուկ դատավորներից դատական իշխանությունը ազատագրելով եւ ժողովրդին վերադարձնելով: Հիմա ներկայացնեմ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսքը․ ըստ աղբյուրի՝ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ Դատարանի երեք դատավորներ՝ Վազգեն Ռշտունի ՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, Արշակ Վարդանյան՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Մխիթար Պապոյան՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովի նախագահ․ դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն»,-գրել է Գալստյանը՝ հավելելով, որ աղբյուրը մեկ այլ ուշագրավ լուր էլ է հայտնել․

«Վերոնշյալ անձիք սկզբում որոշել են կասեցնել Քոչարյանի գործի քննությունը եւ գործը ուղարկել Սահմանադրական դատարան, որպեսզի Սահմանադրական դատարանը որոշի, թե արդյոք Քոչարյանի գործողությունների արդյունքում Սահմանադրական կարգը տապալվե՞լ է, թե՞ ոչ: Եթե դա նրանց հաջողվեր, ապա Քոչարյանը կասեցված գործի պարագայում չէր կարող մնալ կալանքի տակ: Վերաքննիչ դատարանը՝ Վազգեն Ռշտունու գլխավորությամբ, այն հիմքով, որ գործը կասեցված է եւ գտնվում է Սահմանադրական դատարանում, մերժելու էր Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ գլխավոր դատախազի բողոքը»:

Դատական փորձագետը գրել է, որ Սահմանադրական դատարանը ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի գլխավորությամբ մեկ տարի գործը պետք է քններ եւ որոշում կայացներ, որ Քոչարյանի արարքների հետեւանքով Սահմանադրական կարգը չի տապալվել, եւ Ռոբերտ Քոչարյանը հանգիստ ազատվում էր իր հիմնական մեղադրանքից՝ Սահմանադրական կարգի տապալումից․

«Նույն աղբյուրը նաեւ նշել է, որ Քոչարյանը եւ պաշտպանական կողմը նախօրոք տեղյակ են եղել կայացվելիք որոշումից, ավելին՝ այն քննարկվել է իրենց հետ: Նրանց խաղաքարտերը խառնվել են երբ ԱԺ Պատգամավոր Հայկ Սարգսյանը ահազանգել է դավադրության մասին եւ կոչ արել ժողովրդին հավաքել Նոր Նորքի դատարանի մոտ: Ստիպված Քոչարյանին դատարան չեն բերել՝ մտավախություն ունենալով, որ ժողովուրդը չի թողնի նրան հեռանալ դատարանից:
Այն մասին, որ Քոչարյանը մինչեւ որոշման հրապարակումը տեղյակ է եղել իր ազատ արձակման մասին, վկայում է նաեւ այն հանգամանքը, որ, ըստ նույն աղբյուրի, Ռ․ Քոչարյանը Նոր Նորքի դատարանում որոշման հրապարակումից գրեթե 1 րոպե հետո, առանց որոշումը ՔԿՀ ներկայացնելու հեռացել է այնտեղից՝ նախօրոք այնտեղ պատրաստի կանգնած իր ավտոմեքենայով: Այստեղ արդեն հարցեր են առաջանում նաեւ Արդարադատության նախարար Զեյնալյանին: 
Կարծում եմ,այս պարագայում խոսել արդարադատությանը միջամտելու կամ, ընդհանրապես, դատական համակարգի մասին, ավելորդ է․ այն ոչ միայն չկա Հայաստանում, այլ պետք է ազատագրվի եւ նոր ստեղծվի: Այնպես որ, խորհուրդս վարչապետի գործողություններում անօրինականությունների հիմքեր փնտրողներին՝ եթե վերը նկարագրվածի 10%-ը ճիշտ է, ապա մենք գործ ունենք ՀՀ պետության եւ ժողովրդի դեմ պլանավորված դավադրության հետ, այլ ոչ թե արդարադատության հետ, եւ վարչապետը պարտավոր է կանխել եւ վնասազերծել, իսկ հարուցված քրեական գործով պետք է պարզվի դավադիրների ողջ շրջանակը: Այնպես որ հանգիստ նստեք տեղներդ եւ սպասեք զարգացումներին»,- գրել է դատական փորձագետ Արտակ Գալստյանը:

Տպել
23485 դիտում

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում Շառլ Ազնավուրին նվիրված հուշադրամ

Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը

Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված դի

Մետրոպոլիտենում վճարման նոր համակարգեր կգործեն. մանրամասներ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ոստան գյուղի գերեզմանատան տարածքում 1 անձի սպանության, ևս մեկի՝ վիրավորման մեղավորը փորձել է լքել երկիրը. մանրամասներ

Ինչո՞ւ այս տարի ասֆալտի հետ կապված ունենք աննախադեպ ծավալի խնդիրներ. Ավինյան

Իրանի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մի մասի մարմինները դժվար է նույնականացնել

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ․ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

Մինչև սպարապետի ուրացո՞ւմ, երբ ինքդ վազում ես թիվ 1 ուրացողի Էրեբունի պլազայի 6-րդ հա՞րկ. Սաֆարյանը՝ Գալստանյանին

Իրանի կառավարության արտահերթ նիստում նախագահի աթոռը դատարկ է. ինչ է այժմ սպասվում, և ում կանցնի երկրի ղեկավարումը

Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից

Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը. ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին

Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկունություն. վարչապետ

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի բոլոր մյուս ուղևորները զոհվել են

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ