«Փյունիկը» խիստ դժգոհ է մրցավարից. արձագանքել են հայտնի ֆուտբոլիստներ (տեսանյութ)

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը խիստ դժգոհ է ՀՀ Բարձրագույն խմբի 2018-19 մրցաշրջանի 34-րդ տուրի «Լոռիի» դեմ իրենց արտագնա խաղի մրցավարությունից: Այսօր՝ մայիսի 20-ին, Վանաձորում կայացած հանդիպումն ավարտվեց 2:2: Դրվագներից մեկում «Փյունիկի» խաղացողն ընկավ տուգանային հրապարակում, ու ըստ ակումբի՝ այդտեղ պետք է 11-մետրանոց նշանակվեր իրենց օգտին, սակայն գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանը չնշանակեց: Հադիպումից հետո այս մասին խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը:

«Ոչ-ոքին մրցավարն արեց։ Մաքուր 11 մետրանոց կար, ձեռքով խաղ չկար գոլի ժամանակ. մաքուր գոլը չհաշվեց։ Ամբողջ խաղը մրցավարն արեց։ Ավելացնելու բան չունեմ։ Ինչ վերաբերում է խաղին, ապա կարող եմ ասել, որ լավ խաղացինք եւ առավելություն ունեինք, գոլային պահեր ստեղծեցինք, բայց չկարողացանք իրացնել։ Դե նաեւ 2 ոչ պարտադիր գոլ բաց թողեցինք։ Կորցրեցինք կենտրոնացվածությունը եզրերից կատարած փոխանցումների ժամանակ։

Իսկ առաջին խաղակեսում ընդհանրապես 1 գոլանի ֆուտբոլ էինք խաղում`հնարավորություն չտալով մրցակցին։ Գոլեր խփեցինք, 11 մետրանոց չվաստակեցինք, քանի որ մրցավարը որոշեց, որ մենք արժանի չենք հաղթանակի։ Խաղից հետո տեղի ունեցածի վերաբերյալ կարող եմ ասել, որ դա մրցավարի մեղքն էր նաեւ։

Ինչպես խաղը վարեց, այնպես էլ խաղից հետո տեղի ունեցած միջադեպը։ Անվտանգության աշխաատկիցները քիչ են եւ անհրաժեշտ է լավ սպասարկել խաղը, որպեսզի միջադեպեր չլինեն։ Իմ կարիերայում եղել է դեպք, երբ մրցավարին ցմահ որակազրկել են։ Կարծում եմ, որ այս մրցավարը չպետք է խաղեր սպասարկի։ Ֆուտբոլում այնպես է, որ ով արժանի է, նա էլ պետք է հաղթի։ Մենք արժանի էինք այսօր հաղթանակի, բայց մրցավարը մեզնից միավորներ խլեց։ Մենք բողոք կներկայացնենք։ Նա չէր կարող չտեսնել 11 մետրանոցը, քանի որ մոտ էր կանգնած։ Նույն էլ չհաշվված գոլի ժամանակ։ Այնտեղ երեւում էր, որ ձեռքով խաղ չկա»,- ասել է նա հետխաղյա ասուլիսի ժամանակ:

Ակումբը նաեւ տեսանյութ է տարածել:

Տեղի ունեցածին արձագանքել են «Ալաշկերտի» հարձակվող Էդգար Մանչուարյանը եւ ՀՀ հավաքականի նախկին պաշտօան Ռոբերտ Արզումանյանը, որն աշխատում է «Փյունիկում»: Նրանք գրառումներ են կատարել:

«Հայաստանի առաջնության մրցավարների ելույթից պարզ է դառնում, որ ոչ մի բան էլ չի փոխվել ֆուտբոլում, մնացել է նույն, հին մարդկանց ձեռագիրը»,- գրել է Մանուչարյանը:

«Ի՞նչ է սա, եթե ոչ կանխակալ մրցավարություն!!! Գողություն ուղղակի!!!»,- գրել է Արզումանյանը:

Այս խաղից հետո 2 միավոր կորցնելով «Փյունիկը» դեռ գլխավորում է մրցաշարային աղյուսակը 57 միավորով, սակայն 1 հանդիպում ավելի է անցկացրել «Արարատ-Արմենիայից» ու կորցրած միավորներով զիջում է: Առաջնության ավարտից 2 տուր առաջ «Արարատ-Արմենիան» 55 միավորով 2-րդն է:

Տպել
2052 դիտում

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ