Մենք նորից գալիս ենք ասելու՝ թույլ չենք տա, որ մեր երկրում լինի 1 կարծիք. Գեղամ Մանուկյան

23/05/2019 schedule20:05

Ազատության հրապարակում մեկնարկել է ՀՅԴ-ի «Զարգանալու ենք չզիջելով՝ Լրջացե՛ք» կարգախոսով հանրահավաքը: Հանրահավաքին մասնակցում են ՀՅԴ մի շարք ներկայացուցիչներ՝ Գեղամ Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը, Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը եւ այլք: Միջոցառմանը մասնակցում են նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը, ԱԺ վերջին ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածու Մենուա Հարությունյանը, «Ադեկվադ» նախաձեռնության անդամները, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Ռուբեն Սահակյանը... ընդհանուր՝ մի քանի հարյուր հոգի: 

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը իր ելույթում ասաց, որ գործող իշխանությունների ղեկավարման այս 1 տարվա ընթացքում ջրբաժաններ են եղել: Նա նշեց, որ թույլ չեն տա 100 տարի հետո ջրբաժան գծել երկրում. «Մենք նորից գալիս ենք ասելու՝ թույլ չենք տա, որ մեր երկրում լինի 1 կարծիք, 1 կարծիքը դիկտատուրա է եւ մեր երկրում բացառվում է: Եւ դրա համար եկել ենք ասելու՝ լրջացե՛ք: Մի քանի օր առաջ մենք լսեցինք, որ մայիսի հեղափոխության 2-րդ փուլը դատաիրավականն է, բայց մի քանի ամիս առաջ մեզ ասում էին՝ տնտեսականն է: Դեռ անցած ամառը մեր ժողովրդին համոզում էին՝ չգնա նախկին խորհրդարանը, մեր երկիրը չի զարգանա, թոշակներ չեն բարձրանա: Խորհրդարանը գնաց, եկավ 88 հոգանոց ֆրակցիա, էլ ի՞նչ եք ուզում, որ չկա այդ ներդրումը, որ չկա այդ զարգացումը: 2-3 արտադրամասի ժապավեն կտրելով տնտեսություն չեն զարգացնում: Առավոտվանից գիշեր ասֆալտին փռելու մասին խոսելով՝ ներդրում չեն ապահովում: Հիմա 1 տարի հետո կարող են չէ՞ բոլորը հարց տալ՝ օլիգարխը հիմա ո՞ւմն է: Ո՞ւր է այդ 8-900 միլիոն դոլարի ստվերի մասին խոսակցությունը»:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ իր ելույթում նշեց, որ այս 1 տարվա ընթացքում հասարակության սպասելիքներն ու ակնկալիքները չեն արդարացել. «ՀՀ իշխանությունները չունեն երկրի զարգացման ծրագիր, տեսլական: Իշխանությունները շարունակում են աշխատել, ապրել, արտաշնչել անցյալով, որովհետեւ անցյալի մասին խոսելը հեշտ է եւ անպատասխանատու, իսկ ապագայի մասին խոսելը դժվար է եւ պատասխանատու: Մենք եկել ենք ասել հետեւյալը՝ եթե այսպես եք քայլ անելու, ավելի լավ է կանգ առնեք, լրջանաք, հանգիստ նստեք տեղներդ եւ գործ անեք: Դուխովի ժամանակն անցել է, ժամանակն է գործել խելքով եւ մտքով»:

Տպել
5577 դիտում

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան