Բանակի հրամանատարությանը ուզում են տանել քավարան՝ ապրիլյան պատերազմի քննության անվան տակ. ՀՅԴ անդամ

23/05/2019 schedule20:45

Եթե Հայաստանում կոռուպցիա չկա, ինչո՞ւ առողջապահության փոխնախարարը ձերբակալվեց, ՊՎԾ պետի նկատմամբ ինչո՞ւ քրեական գործ հարուցվեց: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ՀՅԴ-ի «Զարգանալու ենք չզիջելով՝ Լրջացե՛ք» կարգախոսով հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը:

«Օլիգարխին խոշոր սեփականատեր փոխելով՝ դրանից էությունը չի փոխվում: Եթե կա կոռուպցիա, եթե կա օլիգարխիա, տնտեսությունը չի զարգանա: Բայց կոռուպցիայի եւ օլիգարխիայի վերացումը չի երաշխավորում տնտեսական զարգացումը: Դրա համար ակտիվ տնտեսական քաղաքականություն է պետք իրականացնել: Ասում են՝ աղքատությունը գլխիդ մեջ է, ուրեմն եթե մարդ անցյալ տարի աղքատ էր, իշխանություններն էիր մեղավոր, եթե մարդ այսօր է աղքատ, աղքատությունը գլխի մեջ է: Ազնի՞վ է դա:

Ասում են՝ Հայաստանում իրականացնում ենք բարձր աշխատավարձերի քաղաքականություն, Հայաստանը պետք է լինի հարուստների երկիր, Հայաստանը պետք է լինի բարձրագույն կրթություն ունեցող ու երեք լեզվով խոսողների երկիր: Իսկ բանվորնե՞րը, արհեստավորնե՞րը, գյուղացինե՞րը: Նրանք երկիր չպե՞տք է ունենան: Ի՞նչ է, հող մշակելը նվազ պատվաբեր գո՞րծ է, քան կայքում գրելը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ` Հայաստանը ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Սոցիալական պետությունն ապահովում է իր քաղաքացիների տնտեսական և սոցիալական բարեկեցությունը: Նրան է վերապահվում իր քաղաքացիների սոցիալ-տնտեսական բարեկեցության խթանման առանցքային դերը՝ հիմնված հնարավորությունների հավասարության, եկամուտների վերաբաշխման և բարեկեցիկ կյանքի նվազագույն պայմաններն ինքնուրույն ապահովել անկարող անձանց պետական աջակցության սկզբունքների վրա: Սոցիալական պետություն չեն կառուցում՝ լոկ մի խումբ շահառուների նպաստները բարձրացնելով: Սոցիալական պետությունը վարում է ներառական տնտեսական աճի քաղաքականություն, երբ ազգային արդյունքն արդար կերպով բաշխվում է հասարակության անդամների միջև: Ներառական տնտեսական աճը, մեր կառավարության պատկերացմամբ, եկամտահարկի սանդղակի հարթեցումն է, որն է՛լ ավելի կխորացնի հարուստների ու աղքատների միջև անդունդը»,- ասաց Խաչատրյանը:

Խաչատրյանից հետո դարձյալ ելույթ ունեցավ Գեղամ Մանուկյանը՝ նշելով՝ թշնամիներ մի փնտրեք մեր երկրում. «Եթե մենք թշնամի ունենք, ապա սահմանի այն կողմ է՝ արեւմուտք եւ արեւելք: Թշնամին այնտեղ է, որոնց ղեկավարին բավականին բարեկիրթ գնահատական էիք տվել: Թշնամության այս փնտրտուքի մեջ սահմաններն անցել են այլեւս: Թշնամին դավադիր է, թշնամին գործակալ է: Ամբողջ բանակի հրամանատարությանը ուզում են տանել քավարան՝ ապրիլյան պատերազմի քննության անվան տակ: Ապրիլյան պատերազմի հետաքննությունը շոու չէ, հրապարակների ելույթի բան չէ: Շոու մի արեք, ձեզ չեն ներելու: 1 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի մեկնած ձեռքը Դաշնակցությունը բռնեց, բայց Փաշինյանի մեկնած ձեռքը, ոչ թե նրա կողքի եղածների: Բռնեց՝ հույս ունենալով, որ վարչապետն իրեն կզգա Հայաստանի վարչապետ, հայ ժողովրդի վարչապետ: Ցավոք, 1 տարվա ընթացքում մենք ականատես ենք լինում՝ մեր երկրում թշնամիներ են փնտրում»:

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն իր ելույթում ասաց, որ ամենասարսափելին այն է, որ թշնամիներ ու դավադիրներ փնտրելու ագրեսիվ մոլուցքն ընդհուպ հասավ Արցախ. «Դաշնակցության քաղաքական ինքնությունը հստակ է` մերը երկիրն է ու պետությունը, մենք բարդույթներ չունենք, մենք պարտավոր ենք զգուշացնել, կասեցնել այն ընթացքն ու վարքագիծը, որը երկիրը տանում է ցնցումների, արկածախնդրության, կորուստների ճանապարհով։ Ձեզ ոչ ոք չի տվել այդ իրավունքը: Լրջացե'ք»:

ՀՅԴ ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը նշեց, որ չկա սեր եւ հանդուրժողականություն եւ կա բացահայտ ատելության մթնոլորտ. «Պետք է ասեմ, որ այդ արհեստական ստեղծված ատելության մթնոլորտը սերմանվում է իշխանությունների կողմից: Դա արվում է մտածված: Հայտարարում ենք, որ Դաշնակցությունն այլեւս ունի իր օրակարգը: Մեր օրակարգն է՝ լինել առանցքային ընդդիմություն, շտկել իշխանության սխալները, թույլ չտալ Ռուբիկոնը անցնելու: Այսօր մենք եկել ենք դեղին քարտերով, մենք այդ հնարավորությունը ունենք կասեցնելու: Դաշնակցությունը դավադիր չի նստում եւ սպասում, որ ձախողվի այս իշխանությունները, որովհետեւ այս իշխանությունների ձախողովումը մեր ժողովրդի, մեր պետության ձախողումն է»:

Տպել
3338 դիտում

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն