Ես տուրիստ էի եկել, էդ տանն էլ 3 եղբայր ենք ապրում ու 50 ախրանա, որ մեզ պահում ա. Դոն Պիպոն չգիտեր, որ իր ասուլիսն է

Այսօր «Արցախ» մամուլի ակումբում նախատեսված էր քրեական հեղինակություն Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ավելի ուշ, սակայն, պարզվեց, որ ինքը՝ Ասատրյանը, տեղյակ չի եղել ասուլիսի մասին:

Տարածված հայտարարության մեջ որեւէ նշում չկար, թե ինչ թեմայով է լինելու նրա հետ հանդիպումը: Շուտով պարզվեց, որ Արթուր Ասատրյանը եկել է մի խումբ գեղեցկուհիների հետ հանդիպման. նրա հիմնադրամը ֆինանսավորում է «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամին:

Մինչ նրա գալը «հրապարակ մտան» գեղեցկուհիները, նրանցից հետո ժամանեց Արթուր Ասատրյանը, ըստ էության, անակնկալի գալով լրագրողների ներկայությունից. «Ասի` գամ քեզ տենամ, երկու բառ խոսամ»,- դիմելով մրցույթի կազմակերպիչներից Գոհար Հարությունյանին՝ ասաց Արթուր Ասատրյանը: Վերջինս խոսեց մրցույթի, արդար ընտրությունների, առանց բարեկամական կապերի գեղեցկության մրցույթներում հաղթելու, բարեգործական հիմնադրամի կատարած աշխատանքների մասին: «Տարիներ շարունակ ինչ-որ շշուկներ են հասել, որ իրենց բարեկամներին, մտերիմներին սարքում են գեղեցկուհիներ: Գոհարիկին (խոսքը Գոհար Հարությունյանի մասին է,-հեղ.) ասացի՝ մի խնդրանք ունեմ, եթե դուք անեք, մենք կֆինանսավորենք, որ հաղթելու է ամենագեղեցիկն ու ամենաբանիմացը, որը իմ համար շատ կարեւոր է»,- ասաց Արթուր Ասատրյանը՝ հավելելով. «Չէի սպասում, որ էսօր էսքան մարդ ա լինելու, կյանքում էսքան չէի քրտնել»:

Մրցույթի մասին խոսելուց հետո լրագրողները սահուն անցում կատարեցին նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքին, Մանվել Գրիգորյանի հետ նրա հարաբերություններին: Ի պատասխան լրագրողների հարցին, Ասատրյանն ասաց, որ իր վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է:

Մեր հարցին՝ ձեր սպանությունը նախապատրաստելու գործով պատվիրատուի անունը ի վերջո հայտնի՞ է, թե՝ ոչ, Ասատրյանը պատասխանեց. «Ինձ որտեղից հայտնի լինի, ձեր ցավը տանեմ»: 2018 թվականի հունիսին, երբ նա ձերբակալվեց, ԱԱԾ-ն տեսանյութ տարածեց Դոն Պիպոյի կողմից ենթադրյալ առեւանգման դրվագի վերաբերյալ, որտեղ, ըստ ԱԱԾ-ի՝ նա իր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող անձանցից պահանջել էր հայտնել պատվիրատուի անունը: Մեր այս դիտարկմանն ի պատասխան Ասատրյանն ասաց. «Բայց ես տեսանյութի մեջ ի՞նչ կապ ունեմ, դուք ինձ տեսե՞լ եք էնտեղ: Ձայնը տվել են փորձաքննության, եկել է, որ դա ես չեմ, էրեխեք ջան, նենց չի, որ դա ես եմ եղել»,- ասաց Ասատրյանը: Նշենք, սակայն, որ ըստ այդ փորձաքննության եզրակացության՝ հնարավոր չի եղել պարզել՝ տեսանյութում հնչող ձայնը Արթուր Ասատրյանինն է, թե՝ ոչ:

Անդրադառնալով իր մեղադրանքին՝ Ասատրյանը նշեց, որ առնչություն չունի Էջմիածնում գտնվող իր առանձնատնից հայտնաբերված զենք-զինամթերքի հետ։ «Հիմա տեսեք՝ ես եկել եմ Գոհարիկին տեսնելու, էրեխեքին լավ բան անելու, դուք ձեր ժուռնալիստական հնարքները օգտագործում եք իմ դեմ... Ես ընդհանրապես կապ չունեմ, ես ստեղ տուրիստ եմ եկել. 10 օրով եկել եմ երկիր, դա հորս տունն է, որտեղ երեք եղբայր ենք ապրում, ու ապրում է 50 հատ ախռանա, որը պահում է մեզ, իրենք կպարզեն` դա ում զենքն է եղել, խնդրում եմ՝ դա մի վերագրեք մեզ»,– դժգոհելով լրագրողների հարցերից՝ ասաց Արթուր Ասատրյանը:

Ինչից հետո «Միսս Արմենիա» հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը փորձեց կանխել այս թեմայով լրագրողների հետագա հարցերը՝ նշելով, թե այս միջոցառումը կազմակերպվել էր՝ շնորհակալություն հայտնելու համար. «Այս գեղեցիկ տոնը եկեք այսպես ավարտենք»,- ասաց Հարությունյանը, ապա հղում կատարելով էթիկայի կանոններին՝ խնդրեց այսքանով սահմանափակել հանդիպումը: Ի պատասխան լրագրողները, սակայն, հիշեցրին, որ միջոցառման մեջ գեղեցկության մրցույթի վերաբերյալ որեւէ հիշատակում չի եղել, իրենք եկել են Արթուր Ասատրյանի ասուլիսին:

Լրագրողների հարցին ի պատասխան Արթուր Ասատրյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի հետ որեւէ թշնամական  հարաբերություն չունի. «Ո՞վ է ասել, որ մենք թշնամիներ ենք, ես լրագրողներից եմ դա լսել, իսկապես, մենք թշնամական հարաբերություններ չենք ունեցել։ Մարդու չարությունն ու բարությունը սահմաններ չունեն, մենք ընդդեմ Մանվել Գրիգորյանի ոչ մի թշնամություն չունենք, երեւի դուք նկատած կլինեք, որ նրա ընտանիքի անդամներին, նրա թոռներին չկա մեկը, որ վիրավորած լինի, չկա մեկը, որ վատ խոսք ասած լինի, մենք երկար աշխատանք ենք տարել, որ նրա ընտանիքի անդամներին ոչ մեկ չվիրավորի, որովհետեւ դա հարիր չէ, որ հայրը նստած է, իսկ նրա երեխաներին կամ թոռներին կարող են վիրավորել»,- ասաց Արթուր Ասատրյանը: Ճշտող հարցին՝ ի՞նքն է հանձնարարել, որ Էջմիածնում չնեղացնեն Մանվել Գրիգորյանի հարազատներին, Ասատրյանն ասաց. «Դա մեր հորդորն է եղել, լիքը մարդիկ են եղել վրդովված, ասել ենք՝ հանկարծ չվիրավորեք, որովհետեւ չի կարելի: Մանվել Գրիգորյանն, իր բոլոր սխալների հետ մեկտեղ, անցած ճանապարհ ունի: Ես կուզեի, որ Մանվել Գրիգորյանին մեկ օր շուտ ազատ արձակեին, որ հասներ իր երեխաներին, ես անձամբ կգնայի մի հատ Աստվածաշունչ կնվիրեի իրեն, որ ինքը Աստծու գիտությունը հասկանա, որ չկա մի մարդ, որը խախտում է Աստծո գիտությունը, գալու է ժամանակը պատասխան տալու: Ինձ թվում ա՝ ինքը արդեն պատասխան ա տվել, ես կուզեի, որ ինքը իր անցած ճանապարհի համար էսքանով ներվեր, հասներ իրա թոռներին»,- նշեց Ասատրյանը:

Նշենք, որ Արթուր Ասատրյանն ու Մանվել Գրիգորյանը ձերբակալվել են նույն օրը:

Մեր դիտարկմանը, որ նրա սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվողների պաշտպանները նշում են, որ ինքը ճնշում է գործադրել պաշտպանյալների նկատմամբ, Արթուր Ասատրյանը հարցին պատասխանելու փոխարեն որոշեց լրագրողներին «նվեր մատուցել»՝ թղթի վրա գրված հայ արքաների անունների տեսքով: Ենթադրվում է, որ այն պետք է բաժանվեր գեղեցկուհiներին, քանի որ Ասատրյանի համար լրագրողների ներկայությունն անսպասելի էր: Քրեական հեղինակության «նվերը», սակայն, լրագրողները չընդունեցին:

Արթուր Ասատրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերի (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը) եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասի (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը) հատկանիշներով: Նա կալանավորվել էր, սակայն 2018 թվականի սեպտեմբերի 20-ին 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Տպել
10244 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ