ԿԳ նախարար Արայիկ Հարությունյան. «ԴասA»-ն և դպրոցներում կյանքի կոչվող մշակութային այլ ծրագրերը լինելու են շարունակական

Արամ Խաչատրյան համերգասրահը «ԴասA» նախագծի շրջանակներում համախմբել էր Երևանի ավագ դպրոցների աշակերտներին։ «ԴասA»-ի ամփոփիչ գալա-համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրեց «Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը՝ կատարելով հանրահայտ ֆիլմերի մեղեդիները։

«ԴասA»-ի գալա-համերգին ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Նախարարը, ողջունելով աշակերտներին, նշեց, որ շատ ուրախ է համերգասրահում տեսնել այսքան աշակերտների, և «ԴասA»-ի գաղափարի արդյունքը, ըստ նրա, պետք է լիներ հենց դա։ «Կրթության և գիտության նախարարությունը «ԴասA»-ի հետ մի քանի այլ նախագծեր է իրականացնում, որոնց նպատակն է մշակույթը և բարձր արժեքները բերել դպրոց և ասել, որ  ՀՀ իրական քաղաքացին ձևավորվում է հենց այդպիսի արժեհամակարգի շրջանակներում։ «ԴասA»-ի գաղափարը ծնվել է 2018-ի ամռանը, երկար քննարկել ենք այն, և կարծում եմ՝ շատ լավ արդյունք ունենք այն առումով, որ «ԴասA»-ի շրջանակներում մեր գործընկերներն այցելեցին Երևանի ավագ դպրոցներ և սովորեցրին սիրել ու լսել դասականը։ Մենք փորձեցինք այս նախագծի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջոցով կոտրել այն կարծրատիպը, թե դասական երաժշտությունը դժվար է լսել, և աշակերտներին, մեր ապագա սերունդներին բերել նման համերգասրահներ։ Դա մեզ մոտ ստացվեց, ստացվեց նաև նրա շնորհիվ, որ նախագիծն իրականացնելիս կիրառեցինք աշակերտների սիրած գործիքները՝ նորագույն տեխնոլոգիաները»,- ասաց նախարար Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև դիրիժոր Սերգեյ Սմբատյանին համագործակցության համար։ Նա նաև նշեց, որ «ԴասA»-ն և դպրոցներում կյանքի կոչվող մշակութային այլ ծրագրերը լինելու են շարունակական, քանի որ գիտեն, որ ճիշտ գործ են անում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ամփոփելով անցնող ուսումնական տարվա ընթացքում երևանյան ավագ դպրոցներ կատարած այցելություններն ու հանդիպումներն աշակերտների հետ, խոստովանեց, որ երեխաներից ստացած էմոցիաներն ու ինֆորմացիան անսպասելի էին։ «Մենք հանդիպեցինք երեխաների, որոնք ապրում էին երաժշտությամբ, շատ լավ գիտեն երաժշտությունը, և դա նրանց կենսակերպն է դարձել։ Ոգևորված եմ շատ՝ տեսնելով նման երեխաների»,- ասաց մաեստրո Սմբատյանը՝ ավելացնելով, որ ծրագրին մասնակցել են 35 ավագ դպրոցների  մոտ 13500 աշակերտներ։

Սոս Հովսեփյանի անվան թիվ 115 ավագ դպրոցի սան Դավիթ Պետրոսյանը նշում է, որ հանդիպումը Սերգեյ Սմբատյանի և նվագախմբի հետ կայացել է շատ անմիջական մթնոլորտում։ «Մեր օրերում, երբ անորակ երաժշտությունը բավականին տարածված է, ուրախալի է, որ կա մի նախագիծ, որ պատանիներին տանում է դեպի դասական երաժշտությունը»,- ասաց Դավիթ Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ «ԴասA»-ն կրթամշակութային նախաձեռնություն է, որի նպատակն է ժամանակակից ինտերակտիվ և ստեղծարար մեթոդներով ուղղորդել երիտասարդ սերնդին դեպի դասական արվեստը։ Նախագիծը կյանքի են կոչել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը։

Համերգին ներկա աշակերտներն իրենց տոմսերն ամրագրել էին «ԴասA» բջջային հավելվածի միջոցով։ Այս հավելվածը տեղեկատվական ինտերակտիվ հարթակ է, որը երեխաներին ներկայացնում է հետաքրքիր փաստեր դասական երաժշտության մասին։ 

Տեղեկացնենք, որ «ԴասA»-ի գալա-համերգին ներկա էին նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամավորական ծրագրի մասնակիցները՝ մոտ 25 տարեց կամավոր, որոնք հետագայում էլ ներգրավվելու են նվագախմբի համերգների և այլ ծրագրերի կազմակերպման գործընթացներին։

Տպել
1428 դիտում

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը