Թատերական ինստիտուտի ռեկտորն այլեւս չի մտածում հրաժարականի մասին, ուսանողներն էլ Ռուբեն Բաբայանից ներողություն են խնդրել

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտում (ԵԹԿՊԻ) աշխատանքները շարունակվում են բնականոն հունով: Կրթության եւ գիտության նախարարի հետ հանդիպումից հետո ուսանողները կասեցրել էին բողոքի ցույցերը եւ սպասում են հաջորդ հանդիպումներին: Մեծ է հավանականությունը, որ բողոքի գործողություններն այլեւս չեն վերսկսվի:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին բուհում անցկացվող ռեկտորի ընտրությունն ուղեկցվում էր ուսանողների հավաքով: Նրանք պահանջում էին չընտրել միակ թեկնածու, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանին եւ հայտարարել թափուր պաշտոնի նոր մրցույթ, որի ժամանակ կապահովվի թեկնածուների ու բուհի զարգացման ծրագրերի բազմազանություն: Խորհուրդը, սակայն, մրցույթն անցկացրեց, եւ Արզումանյանն ընտրվեց ձայների մեծամասնությամբ: Դա առաջ բերեց ուսանողների զայրույթը, եւ նրանք փակեցին շենքի մուտքերն ու ելքերը՝ խորհրդի անդամներին պահելով ներսում: Տեղի ունեցողը վիրավորեց խորհրդի անդամ եւ նույն բուհի դասախոս Ռուբեն Բաբայանին: Նա հայտարարեց, որ աշխատանքից ազատման դիմում է գրելու:

Բուհի նորընտիր ռեկտոր Լիլիթ Արզումանյանը մեր զրույցում ասաց, որ Բաբայանի դիմումն, իհարկե, չի մակագրել. «Որովհետեւ անձամբ ես չեմ պատկերացնում բուհը առանց Ռուբեն Բաբայանի: Նա անչափ վիրավորված էր: Ես մարդկայնորեն իրեն հասկանում եմ, բայց երեկոյան, երբ որ մենք ուսանողների հետ զրուցում էինք, իրենք արդեն հասկացել էին՝ ինչ են արել: Կարծում եմ իրենք պետք է իրենց մեղքը քավեն: Չգիտեմ՝ ոնց: Թող մտածեն: Իրենք արդեն հասուն են, նեղացրել են մարդուն, թող մտածեն՝ ոնց են մեղքները քավում»:

Սկզբում իր ինքնաբացարկը, հետո արդեն հրաժարականը պահանջող ուսանողներին Լիլիթ Արզումանյանն ասում էր, որ դրա համար չի եղել կամ պետք է լինի նախարարի համաձայնությունը: Հետաքրրքվեցինք՝ բուհը չունի՞ բավարար ինքնավարություն՝ նմանօրինակ հարցերն առանց նախարարի լուծելու համար:

«Սկզբում ես ասացի՝ ինքնաբացարկ կհայտնեմ, բայց երբ նախարարը խնդիրը դրեց զուտ օրինականության դաշտում, ես արդեն ոչինչ անել չկարողացա: Ասաց՝ հիմքն եմ ուզում, ուզում եմ պատճառաբանեք՝ ինչու: Ասաց՝ ես պահել եմ վեց ամիս պաշտոնակատար, տվել եմ հայտարարություն՝ մեկ ամիս ժամանակով, դիմել են երեք թեկնածու, երկուսը չափանիշներին չեն հապատասխանել, եւ ուրեմն հիմա ես չեմ հասկանում, ուզում եմ հիմնավորեք: Ու մրցույթից հետո էլ, բնականաբար այդ ճնշումների տակ, ինչ վիճակում որ ես էի (ես մարդ եմ, չէ), այո, կարող է մտածեի, տատանվեի եւ այլն, բայց հետո ես էլ հասկացա, որ ես ուզում եմ, որ մենք դառնանք օրինական երկիր: Ես օրենքով ընտրված ռեկտոր եմ եւ ես ենթարկվում եմ այդ օրենքին»,- ասաց Լիլիթ Արզումանյանը՝ հաստատելով, որ ինքն այլեւս չի մտածում պաշտոնից հրաժարվելու մասին:

Թափուր պաշտոնի մրցույթի նախօրեին ուսանողների հետ հանդիպման ժամանակ Լիլիթ Արզումանյանը համոզվել է, որ նրանց բողոքն ուղղորդված է: Թե ով է ուղղորդողը, նա հրաժարվեց մանրամասնել: «Խոսքը Արամ Սուքիասյանի՞ մասին է»,- հետաքրքրվեցինք: «Դո՛ւք ասացիք, ես բան չունեմ ասելու»,- եղավ արձագանքը:

Արամ Սուքիասյանը դասավանդում է ԵԹԿՊԻ-ում ու Երեւանի նախկին փոխքաղաքապետն  է: Նրա անունը, որպես այլընտրանքային թեկնածուի, հնչում էր ուսանողների բողոքի ցույցի ժամանակ: Նա ինքն էլ հայտարարել է, որ նոր մրցույթ անցկացվելու դեպքում կառաջադրի իր թեկնածությունը: Բայց հարց է առաջանում՝ ինչն էր խանգարում դա անել նախորդիվ: «Անհրաժեշտ փաստաթղթերի պակասն է եղել պատճառը, որ ես չեմ դիմել սահմանված ժամկետում: Դոցենտի կոչում ես չունեի, օրերս եմ ստացել, հետեւաբար հնարավորություն չունեի այն ժամանակ հայտատու լինելու»,- ասաց Սուքիասյանը:

Իրեն ուղղված մեղադրանքին նա անդրադարձել էր ավելի վաղ ու նշել. «Այդքան հեշտ չէ թատերական ինստիտուտի ուսանողներին ինչ-որ բան կազմակերպել, նրանք ճիշտ կարծիք չունեն բուհի ուսանողության մասին: Ավելին, եթե ես հանկարծ ու ձեռամուխ լինեի կազմակերպելու, կարծում եմ, որ արդյունքները գուցե այլ լինեին»:

«Շատ շատերը-ուզում են, որ ռեկտոր դառնա Արամ Սուքիասյանը: Ես իմ մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ նախարարի հետ հանդիպումից հետո ես կհասկանամ՝ ինձ համար որն է ավելի ճիշտ: Բայց ուղղորդվածություն, որպես այդպիսին ասելը, շատ կոպիտ է հնչում, շատ սխալ է, ըստ իս, քանի որ այս բողոքի ակցիան եղել է ուսանողների մեծամասնության շնորհիվ, մեծամասնության պահանջով: Այսինքն՝ ուսանողության մեծամասնությունը իր կամքով ցանկացել է, որ այս ամեն ինչը լինի, ոչ մեկը չի ստիպել, ոչ մեկը չի ուղղորդել, որ գնացեք այսպես արեք: Փառք Աստծո այսօրվա մեր ուսանողությունը մանավանդ այս ինստիտուտի բոլորս միմյանց ճանաչում ենք, բոլորս հասուն, խելացի, գրագետ մարդիկ ենք, հասկանում են՝ իրենք ինչի համար են անում, երբ անեն, ինչ անեն, որ ավելի ճիշտ լինի: Մեկը ինձ ոչ ոք չի ուղղորդել: Ես արել եմ այնպես, ոնց որ այդ պահին ավելի հարմար եւ ավելի ճիշտ եմ գտել: Իսկ նախարարի հետ հանդիպումից հետո, երբ որ կհասկանանք՝ ինչն է ավելի ճիշտ, ինչը ավելի լավ կլինի մեզ համար, այդ ժամանակ արդեն կորոշենք ինչ անել»,- ասաց ուսանողներից մեկը՝ անունը նշել չցանկանալով:  

Ի դեպ, Ռուբեն Բաբայանից տեղեկացանք, որ ուսանողական խորհրդի անդամներն այցելել են իրեն, ներողություն խնդրել, ասել, որ նաեւ մամուլի ասուլիս կհրավիրեն կամ հանդես կգան հայտարարությամբ: «Մենք շատ լավ իրար հասկացանք: Կարծում եմ իրենք հասկացան, որ անհամաձայնություն հայտնելու բազմաթիվ ձեւեր կան, որովհետեւ պրոբլեմը համաձայնության-անհամաձայնության մեջ չէր, պրոբլեմը ձեւի մեջ էր, որը իրականում վիրավորական էր համենայնդեպս ինձ համար: Ես ուրիշ ձեւով չէի կարող վարվել, հակառակ դեպքում կստացվեր, որ ես ինքս ինձ դավաճանում եմ, մի բան եմ ասում մարդկանց արժանապատվության մասին, ուրիշի իրավունքները հարգելու մասին, իսկ ինքս չեմ հետեւում սեփական խոսքերին: Մենք որոշեցինք, որ ճիշտը կլինի դա, որ ինչպես գործողությունները, այնպես էլ ներողությունը լինեն հրապարակային: Ես հիշաչար մարդ չեմ: Անտարբեր չեմ ուսանողների ճակատագրի հանդեպ: Իմ ուժերի չափով պետք է փորձեմ յուրաքանչյուրին օգնել՝ տիրապետել իր մասնագիտությանը: Սա է իմ ֆունկցիան: Իրենք անկեղծորեն էին զղջում եւ դա ինձ համար ամենակարեւորն էր: Սա նշանակում է, որ մենք գտնվում ենք նույն արժեքային դաշտում եւ կարող ենք շարունակել շատ լավ աշխատել իրար հետ»,- ասաց Ռուբեն Բաբայանը:

Հ.Գ. Ըստ նախապես հայտարարվածի՝ մայիսի 24-ին, պետք է կայանար ԿԳ նախարարի եւ ԵԹԿՊԻ նորընտիր ռեկտորի հանդիպումը՝ ուսանողների բողոքը քննարկելու համար: Այդ ժամանակ էլ որոշվելու էր ընդլայնված կազմով հանդիպման օրը, որին նաեւ ուսանողներն էին մասնակցելու: Մինչեւ ուշ երեկո, սակայն, նախարարությունից պատասխան չստացանք, թե նախարարն ու ռեկտորը հանդիպե՞լ են: Ենթադրվում է, որ հանդիպումը հետաձգվել է: 

Տպել
4849 դիտում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)