Երևան
12 °C
Սակայն միայն վերջին 2-ում մեծ աժիոտաժ եղավ` այն պարզ պատճառով, որ այդտեղ առաջադրվել էին ընդդիմադիր թեկնածուներ։ Ու թեեւ մինչեւ ընտրությունները արդեն իսկ ակնհայտ էր, որ մարդիկ ավելի շատ հակված են ընտրել ընդդիմադիրներին, այնուամենայնիվ, խայտառակ ընտրությունների պաշտոնական արդյունքներով «ընտրվել» են իշխանական թեկնածուները։ Արաբկիր համայնք. իշխանական թեկնածուները իրար միս էին կրծում Այստեղ առաջադրվել էր 4 թեկնածու` գործող թաղապետ Հովհաննես Շահինյանը, գործարար Ալբերտ Երիցյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանն ու Հայաստանի առաջադիմական կուսակցության անդամ Աշոտ Մնացականյանը։ Այստեղ օրը սկսվել է դանակահարությամբ. Ա.Երիցյանի` Շտիրլեց Աբոյի կողմնակիցները դանակահարել էին Հ.Շահինյանի վստահված անձին։ Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9-ի սահմաններում` թիվ 4/02 ընտրատեղամասի հարեւանությամբ, որը գտնվում է Քանաքեռ Գես թաղամասի Թբիլիսյան խճուղի 7 հասցեի շենքի բակում։ Ըստ ականատեսների` մի քանի Ջիփ մեքենաներով այստեղ են եկել տասնյակ երիտասարդներ եւ վիճաբանություն են սկսել այնտեղ խմբված այլ երիտասարդների հետ։ Ըստ լուրերի` վիճաբանությունը սկսել է Հ.Շահինյանի հայրը։ Իսկ դա ավարտվել է ծեծկռտուքով, ինչի արդյունքում Երիցյանի թիմակիցներից մեկը, (ըստ որոշ լուրերի` Երիցյանի որդին` Ռոբերտը) դանակահարել է Շահինյանի վստահված անձ, 32-ամյա Մհեր Քերոբյանին։ Վերջինս ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բ/կ։ Երեկ մեզ հետ զրույցում «Էրեբունի» բ/կ-ի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը նշեց, որ Քերոբյանի վիճակը միջին ծանրության է` դեպի բավարար։ Իսկ ոստիկանությունը արդեն տարածել է հայտարարություն, թե դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։ Ավելի ուշ ոստիկանությունը մեկ այլ հայտարարություն է տարածել, թե երեկ մեղայականով ոստիկանության Արաբկիրի բաժին են ներկայացել 1977 թ. ծնված Ս. Սերոբյանն ու 1968 թ. ծնված Տ. Թադևոսյանը եւ հայտնել են, թե իբր իրենք են դանակահարել Քերոբյանին։ Նշենք, սակայն, որ ըստ լուրերի` նախօրեի ուշ երեկոյան Ա.Երիցյանի նախընտրական շտաբ են այցելել ԱԱԾ աշխատակիցները` Ռ. Երիցյանին ձերբակալելու։ Վերջինս, սակայն, արդեն փախուստի մեջ էր։ Իսկ դանակահարությունից հետո Շահինյանի եւ Երիցյանի կողմնակիցների հարաբերությունները այնքան էին սրվել, որ ողջ Արաբկիրը կիրակի օրը լցվել է հատուկ ջոկատայիններով։ Ավելին, ըստ ականատեսների, Արաբկիրում են եղել նաեւ փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանն ու Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը։ Բայց, չնայած դրան, տեղ-տեղ իրավիճակը, միեւնույն է, դուրս էր գալիս վերահսկողությունից։ Օրինակ` 4/39 տեղամաս էին եկել մի քանի սափրագլուխներ եւ դուրս հանելով ՏԸՀ նախագահին` հայհոյել ու ըսպառնացել էին վերջինիս։ Ուշագրավն այն է, որ վստահված անձինք այդպես էլ չեն կարողացել կողմնորոշվել, թե ովքեր էին դրանք` Շահինյանի՞, թե՞ Երիցյանի տղաները։ Միջադեպից հետո ՏԸՀ նախագահը հրաժարվել է արձանագրություն կազմել, իսկ տեղամաս այցելած «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներին ասել է, թե իրեն ոչ հայհոյել են, ոչ` սպառնացել։ Հանձնաժողովի անդամներից ոմանք, սակայն, շարունակել են պնդել, որ իրենք ականատես են եղել այդ ամենին, եւ միայն պատգամավորների այն հիշեցումից հետո, որ արձանագրությունը չգրանցելը քրեորեն պատժելի արարք է, վերջինս համաձայնել է արձանագրությունը գրանցել մատյանում։ Մեկ այլ` 4/45 տեղամասում, կեսօրն անց պարզվել է, որ 2 քվեաթերթիկ է անհետացել։ Նույն տեղամասում բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել նաեւ թիվ 4 ԸԸՀ անդամ Վահե Էլոյանը։ Վերջինս տեղամասում անընդհատ գոռգոռում էր, սպառնում դուրս հանել Զոյա Թադեւոսյանի վստահված անձին, խոչընդոտում էր լրագրողների աշխատանքին։ Իսկ երբ նրան խնդրեցինք մատնանշել օրենքի այն կետը, որով նա խոչընդոտում էր մեր աշխատանքը, նա ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց. «... ենք ընկե՞լ օրենքի ձեռը»։ Իրավիճակն ավելի խայտառակ էր տեղամասերից դուրս։ Այստեղ գծերից հանել էին մի քանի երթուղայիններ, որոնք ընտրողներ էին տեղափոխում տեղամասեր, ահազանգեր էին ստացվում, որ Երիցյանի կողմնակիցները համատարած փող են բաժանում, իսկ ողջ Արաբկիրով մեկ, բացի հատուկ ջոկատայիններից, մեքենաներով շրջում էին նաեւ բազմաթիվ քրեականներ, այդ թվում` Տէցի կռուգի «ռազբորկայի» մասնակիցներ։ Խայտառակ ձեւով է ընթացել նաեւ ձայների հաշվարկը, իսկ Երիցյանն էլ, ընտրությունների արդյունքները դեռ պաշտոնապես չհրապարակված, ուշ երեկոյան հրավառություն էր կազմակերպել։ Ըստ պաշտոնական նախնական տվյալների` Ա. Երիցյանը ստացել է 16591 քվե, Հ.Շահինյանը` 7172 քվե, Զ.Թադեւոսյանը` 5608 քվե, Ա. Մնացականյանը` 181 քվե։ Քանաքեռ-Զեյթուն. Արայիկ Քոթանջյանը Հակոբ Մեղապարտի դերում Այստեղ առաջադրվել էր 3 թեկնածո` գործող թաղապետ Արայիկ Քոթանջյանը, ԺՈւԿ համակարգող Մանուել Գասպարյանն ու անկուսակցական Վարուժան Մկրտչյանը։ Ընտրությունները սկսվեցին եւ ավարտվեցին խայտառակ կեղծիքներով։ Մեր տեղեկություններով` այդ օրը բազմաթիվ ոստիկաններ այցելել են քաղաքացիների տները եւ սպառնացել, թե «կգնաք ընտրությունների միայն մեր ասելուց հետո»։ Բայց, չնայած դրան, Քոթանջյանը կարողացավ «ընտրվել» միայն ակնհայտ կեղծիքներով։ 3/10 տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության քաղվածքի` վավեր քվեաթերթիկների թիվը նշված է եղել 595, իսկ քվեատուփում առկա սահմանված նմուշի ծրարների թիվը` 519։ Տարբերությունը` 76 թերթիկ, այնքան, որքան Գասպարյանի եւ Քոթանջյանի ձայների տարբերությունը։ 3/08 տեղամասում թաղապետի ընտրությունների քվեաթերթիկներից 107-ի հետեւի կողմի վրա 3-ի փոխարեն եղել է 2 ստորագրություն. դրանք համարվել են վավեր։ Երբ այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք թիվ 3 ԸԸՀ նախագահ Վանուշ Զեյնալյանից, ով, ի դեպ, տեղամասեր էր եկել խմած, նա հայտարարեց, թե իբր կատարվածը անօրինական չէ։ Իսկ երբ խնդրեցինք ցույց տալ օրենքի այդ կետը, նա մատնացույց արեց ԸՕ-ի 58-րդ հոդվածի 5-րդ կետը. «Քվեաթերթիկը համարվում է անվավեր, եթե այն ստորագրված չէ»։ Ըստ Զեյնալյանի` եթե քվեաթերթիկը ստորագրված է, ապա վավեր է։ Նշենք, սակայն, որ ԸՕ-ի 11-րդ գլխի 53-րդ հոդվածի 1-ին կետը հստակ ասում է. «Քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովն իր նիստում վիճակահանությամբ որոշում է քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի 3 անդամներին, որոնք պարտավոր են մինչեւ ժամը 24-ը ստորագրել բոլոր քվեաթերթիկները»։ Սա` ի գիտություն պարոն Զեյնալյանի։ Ի դեպ, վերջինս նաեւ փայլել է փողոցային բառերի իր իմացությամբ. նրա թույլտվությամբ հաշվարկի ժամանակ Մ. Գասպարյանի վստահված անձինք փորձել են փոխարինել իրար, բայց 3/21 ՏԸՀ-ի նախագահի բարձրացրած աղմուկից հետո Զեյնալյանը հայհոյել եւ քաշքշել է Գասպարյանի վստահված անձին։ 3/22 տեղամասում առավոտյան կնիքը արդեն թանաքոտված ու խոնավ է եղել, կնիքի պահարանի ճեղքի վրա դրված ստորագրությունը խախտված, դրսից եկած ինչ-որ անձնավորություններ հանձնաժողովի նախագահին ընտրողների ցուցակներ են ներկայացրել, ինչից հետո նախագահը հանձնարարություններ է տվել հանձնաժողովի անդամներին։ 3/24 տեղամասում նույն անձին մի քանի անգամ տեսել են քվեախցիկների մոտ։ Գասպարյանի վստահված անձը նրան փորձել է դուրս հրավիրել, սակայն վերջինս հայտարարել է, թե ինքը նախագահի թույլտվությամբ օգնում է քվեարկողներին։ Դրանից հետո վստահված անձը նրան տեսել է քվեաթերթիկները ձեռքին, իսկ ստուգելուց հետո պարզվել է, որ այդ անձնավորությունը դրանք ստացել է առանց գրանցվելու։ 3/21-ում քվեարկության արդյունքները ամփոփելուց առաջ հանձնաժողովի նախագահ Աստղիկ Խաչատրյանը հարվածել եւ շուռ է տվել քվեատուփը` գետնին թափելով քվեաթերթիկները։ Նա նաեւ արգելել է «ՀԺ», «ՉԻ», «Առավոտ» օրաթերթերթերի թղթակիցների մուտքը տեղամաս, եւ միայն ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագուլյանի զանգից հետո է հարցը հարթվել։ Ի դեպ, նույն Խաչատրյանի տեղամասում միայն անճշտությունների թիվը կազմել է 2709։ Քոթանջյանի մարդիկ խլել են «ՉԻ» եւ «Առավոտ» օրաթերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկը. վերադարձրել են առանց չիպի։ Ամենախայտառակ դեպքը կապված է քվեաթերթիկների հետ։ Դեռ շաբաթ առավոտյան, հանձնաժողովի անդամները նըկատել են, որ քվեաթերթիկների մի մասը գույնով եւ չափսով չեն համապատասխանում սահմանված նմուշի քվեաթերթիկներին։ Գասպարյանը այդ մասին ահազանգել է ԿԸՀ, սակայն` ապարդյուն։ Արդեն ձայները հաշվելիս մեծ թվով նման քվեաթերթիկներ են հայտնաբերվել 3/01, 3/27 եւ 3/28 տեղամասերում։ Ինչպես երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մ. Գասպարյանը, իր թիմակիցները զանգել են «Տիգրան Մեծ» տպարան, որտեղ սովորաբար տպագրվում են քվեաթերթիկները, այնտեղ, սակայն, բացառել են, որ քվեաթերթիկները կարող են ունենալ տարբեր երանգներ։ Իսկ ինչպես մեզ հետ զրույցում շեշտեցին մասնագետները, նման բան հնարավոր է միայն այն դեպքում, երբ այդ քվեաթերթիկները տպագրվեն այլ տպարանում։ Այդ դեպքում հնարավոր չի լինում ստանալ ներկի այն նույն խտությունը, արդյունքում ստացվում է երանգների տարբերություն։ Եւ ի դեպ, Զեյթունում շրջանառվում են լուրեր, որ Քոթանջյանը ընտրություններից առաջ քվեաթերթիկների համար նախատեսված «Օվսեթ» թուղթ է ձեռք բերել։ Հիշեցնենք, որ Քոթանջյանը սեփական տպարան ունի, եւ այդ պարագայում լրացուցիչ քվեաթերթիկներ տպագրելը բարդ գործ չէ։ Իսկ երբ թիվ 3 ԸԸՀ նախագահին խնդրեցինք պարզաբանել նաեւ այս հարցը, վերջինս հայտարարեց, թե ինքը «ժամանակ չունի պարզաբանում տալու համար, քանի որ առավոտվանից պարզաբանումներ է տալիս»։ Իսկ Մ. Գասպարյանը երեկ հայտարարեց նաեւ, որ ընտրություններում գործել է նաեւ կարուսելի մեխանիզմը, եղել են կրկնակի քվեարկության, ուրիշի փոխարեն քվեարկելու եւ կեղծ անձնագրերով քվեարկելու դեպքեր։ Գասպարյանը հայտարարեց նաեւ, որ ինքը երեկ դիմել է ԸԸՀ եւ դատախազություն։ ԸԸՀ-ից Գասպարյանը պահանջել է կատարել վերահաշվարկ, ինչպես նաեւ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Իսկ դատախազությանը Գասպարյանը ներկայացրել է կատարված խախտումները, կից` նաեւ դրանց տեսագրությունները։ Գասպարյանը խոստացել է մինչեւ վերջ պայքարել իր քվեների համար, նաեւ այնպես անել, որ Արայիկ Քոթանջյանը կատարած խախտումների համար ենթարկվի պատասխանատվության։ Ըստ պաշտոնական նախնական տվյալների` գործող թաղապետ Արայիկ Քոթանջյանը «ստացել է» 12040 քվե, Մանուել Գասպարյանը` 8046, Վարուժան Մկրտչյանը` 682 քվե։ Հ.Գ. Ըստ նախնական պաշտոնական տվյալների` Նուբարաշեն համայնքում վերընտրվել է գործող թաղապետ ԲՀԿ-ական Մհեր Հովհաննիսյանը, ով միակ թեկնածուն է եղել. վերջինս ստացել է 3290 կողմ եւ 42 դեմ քվե։ Էրեբունի համայնքում եւս ղեկավար է ընտրվել առաջադրված միակ թեկնածուն` ՀՀԿ-ական Արմեն Հարությունյանը, ստանալով` 21184 քվե։ Հարությունյանին դեմ է քվեարկել 1215 քաղաքացի։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով
Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ
Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան
Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին
Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք
Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն
Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև
Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը
Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի՛ կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Հանրային պահանջ կա, որ Քոչարյանը պատժվի. նրա միակ նպատակը մեր երկիրը մաս-մաս այլ երկրին տալն է. Մանավազյան
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT