«Որտեղ քո սիրտը, այնտեղ էլ քո գանձը». երջանկության նախագիծ

10/06/2019 schedule15:02

Ուրիշի մտքերն արտահայտել չեմ սիրում, սակայն վերջերս երջանկության մասին մի մեջբերում կարդացի և շատ տպավորված էի: Ֆրեդերիկ Բեգբեդերը, որ ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ է, ասում է`«Երջանկությունը հաստատ գոյություն ունի, դա պարզից էլ պարզ է. այն ինչ-որ մեկի դեմքն է»: Շատ եմ մտածել այս մեկնաբանության մասին: Իրոք, երջանկությունը կարող է լինել ծնողներիդ, սիրածդ մարդու, երազանքիդ, ընտրածդ մասնագիտության, երեխայիդ դեմքը: Ի վերջո, կյանքը  ճանապարհ է, որն ապրելու ընթացքում այն ամենը, որտեղ երազանք ու անմանացորդ սեր ես ներդրել, դառնում են քո երջանկության դեմքերը: Կարճ ասած` որտեղ քո սիրտը, այնտեղ էլ  քո գանձը:

Անձնական երջանկություն.

Սովորել եմ Երևանի Կինոյի և թատրոնի ինստիտուտի կիռեժիսուրայի բաժնում, սիրահարվել թատրոնին և կինոյին` մտածելով, որ կինոն է երջանկությանս միակ դեմքը: Բայց մի օր մտածեցի, գուցե կա՞ մի բան էս աշխարհում, որ կարող է ինձ շատ-շատ ավելի մոտ լինել և երջանկացնել իր լինելիությամբ: Հանկարծ հիշեցի, որ փոքր ժամանակ ախր երգում էի ու որոշեցի նորից փորձել: Ընտրեցի իմ սիրած երգերից մեկը` Ժաք Բրելի «If you go away»-ը, ավելին` գնացի ձայնագրելու այդ երգն իմ մեկնաբանությամբ: Երբ երգեցի ու լսեցի ինքս ինձ, հենց այդ պահին հասկացա, որ ինձ երջանիկ եմ զգում: Վերջերս էլ թատրոնում բեմադրեցի լեգենդար Էդիթ Պիաֆի կյանքը «Ճնճղուկ Էդիթը» մոնոներկայացման տեսքով ու հիմա այնքան լավ եմ հասկանում Էդիթին, որ ասում էր` «Մենք  բոլորս այս աշխարհ ենք գալիս մի կարևոր առաքելությամբ, համենայնդեպս գոնե մեր կյանքում մի շատ կարևոր բան անելու համար»: Ես էլ` էդիթի պես հասկացա, որ երգը նույնպես իմ երջանկության դեմքն է: Ես երջանիկ եմ, որ  աշխարհում կա մի բան, որ չափազանց իմն է, որտեղ ես կարող եմ արտահայտվել, և' տալ, և' վերցնել: Ընդհանրապես, երջանկության համար շատ կարևոր է տալու և վերցնելու, սիրելու և սիրվելու գործոնը:

Մասնագիտական երջանկություն.

Ինձ երջանկացնում է տաղանդավոր մարդկանց հետ շփումը, ստեղծագործելը: Անգամ զրույցները նրանց հետ ապրեցնող, ոգեշնչող է, արթնացնում և ի հայտ է բերում քո ներսի լավագույնը և ստիպում շարժվել առաջ նոր ստեղծագործական դրսևորումների համար:  Դա, իրականում, ամենաօրյա դժվար աշխատանք է պահանջում, բայց դու չես վախենում բարդություններից, դու գնում ես դրանց ընդառաջ, որ կարողանաս օգտագործել քո բոլոր հնարավորությունները, Աստծուց տրված քո բոլոր շանսերը:

Հանրային երջանկություն.

«Ես եմ» միջազգային կինոփառատոնին ներկայացրել էի իմ առաջին կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը` «Գնալու եմ», որն ուսանելու տարիներին էի մեծ դժվարություններով նկարահանել: Եկավ մրցանակաբաշխության օրը: Պիտի գնամ: Գրպանումս գրոշներ են: Գեղեցիկ հագնվեցի ու մի կերպ հասա մրցանակաբաշխությանը: Ճանապարհին մտքիս մեջ ասում եմ` «Տեր Աստված, չեմ կարծում, թե կհաղթեմ, բայց եթե գոնե մեկ ծաղիկ նվեր ստանամ, բավականին երջանիկ կլինեմ»: Շատ եմ սիրում ծաղիկներ: Շատ գեղեցիկ մրցանակաբաշխություն էր, հավաքվել էին հայտնի ռեժիսորներ, դերասաններ, ես` երիտասարդ աղջիկ, սկսնակ ռեժիսոր, հիացած, փայլող աչքերով շուրջ բոլորս եմ նայում: Բոլոր մրցանակները բաժանեցին, մնացել էր վերջինը` «Լավագույն ուսանողական խաղարկային ֆիլմ» մրցանակը: Ես, իհարկե, ոչ մի հույս չունեի, թե կարող էի արժանանալ այդ մրցանակին: Մեկ էլ քույրս հրմշտում է, թե` «Քո անունն են տալիս, վեր կաց»: Ես չեմ հավատում, կարծում եմ` կատակ է անում: Քույրս ավելի ուժեղ է ինձ հրում` «Վեր կաց, քեզ են կանչում»: Էդպես, ինձ հրելով բեմ բարձրացրին: Առաջինը, որ բեմում ինձ նվիրեցին, մեծ, աննման փունջ ծաղիկներ էին: Ես, իհարկե, հալվել էի` մոռանալով մրցնակի մասին, որը ոչ ավել, ոչ պակաս մի մեծ քարի կտոր էր`  շատ հատուկ ռեժիսորի անկոտրուն մասնագիտությանը: Ուզում էի հեռանալ, սակայն  մի թանկագին ձայն՝ Ռուբեն Գևորգյանցը, ասաց. «Աննա ջան, իսկ քո 200 դոլարը չես ուզու՞մ վերցնել»: Դե, իհարկե ուզում էի  /ծիծաղում ենք- Մ.Բ./: Հավաքվեցինք, այդ փողով մի լավ քեֆ արեցինք ընկերներով: Երբեք չեմ մոռանա: Հիշելիս միշտ ժպտում եմ:

Տարիներ անց քննություն էի տալիս բարձրագույն կինոռեժիսորական կուրսեր` կինոռեժիսոր սիրելի Ռոման Բալայանի արվեստանոց ընդունվելու համար: Խնդրել էի Աստծուն, որ ինձ ուղղորդի իմ մասնագիտության ընրության մեջ, քանի որ երկմտում էի լինել-չլինելու մեջ: Ընդունող հանձնաժողովում աշխարհի տարբեր երկրների հայտնի ռեժիսորներ են, նրանց մեջ Ռոման Բալայանն էր: Տրտում գնացի քննության. վստահ էի , որ ինձ չեն ընտրելու:  Հանձնաժողովն արդեն դիտել էր քննությանը ներկայացրած իմ «Գնալու եմ» ֆիլմը: Երբ անվստահ քայլերով ներս մտա, Ռոման Բալայանն ինձ մոտ կանչեց, ճակատս համբուրեց և ասաց` «Դու ընդունված ես իմ կուրս»: Դա այնքան շոկային էր, որ կինոյի հետ կապված իմ բոլոր հարցերն ու հույզերը հօդս ցնդեցին: Տեր Աստված, Ռոման Բալայանը հավանել է իմ ֆիլմը, ուզում է լինել իմ ուսուցիչը: Պատկերացնու՞մ եք, թե ինչ երջանկություն է: Հետագայում Վարպետիս հետ շփվելով` հասկացա, որ արժե, արժե կինոարվեստում քո տեղն ունենալու համար  պայքարել և իմ քարե մրցանակի նման բնավորությունս կոփել: Հաստատ արժե:

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.

Երջանկությունն ապրում է այնտեղ, որտեղ բնությունն ու մարդը կարողանում են ներդաշնակ լինել: Ես չգիտեմ, թե աշխարհագրորեն դա որ տարածքն է: Բայց հաստատ գիտեմ, թե ինչ կա այնտեղ` լիքը սեր, ծաղիկներ, մաքուր օդ, առողջ միջավայր, ազատություն և աստվածային կատարյալ խաղաղություն:

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

Տպել
8813 դիտում

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը