Գյուլբուդաղյանցը պարզաբանել է՝ արդյոք 3 ֆուտբոլիստներն անհարգալից են եղել հավաքականի նկատմամբ, թե՝ ոչ

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը բացատրել է 3 ֆուտբոլիստների՝ Նորբերտո Բրիասկո Բալեկյանի, Կալիզիրի ու Աարգիս Ադամյանի բացակայությունը: Նրանք թիմի հետ չեն ու չեն մասնակցելու վաղը՝ հունիսի 8-ին, Երեւանում կայանալիք Լիխտենշտեյնի ու հունիսի 11-ին կայանալիք Հունաստանի դեմ խաղերին: Այսօր տեղի ունեցած նախախաղյա մամուլի ասուլիսի ընթացքում մարզչը խոսեց նրանց եւ այլ հարցերի շուրջ:

- Թե Բալեկյանի, եւ թե Ադամյանի պատճառաբանություններն արդյո՞ք լիովին ընդունելի են Ձեզ համար, եւ արդո՞ք դա վատ վերաբերմունք չէ հավաքականի նկատմամբ: Նաեւ Անդրե Չալըշրի (Կալիզիրին) քայլն արդյո՞ք չեք համարում անհարգալից վերաբերմունք հավաքականի նկատմամբ:

- Ադամյանի դեպքում չեմ կարծում, որ անհարգալից վերաբերմունք է ցույց տվել, որովհետեւ նա վնասվածք ունի, պետք է բուժել: Եթե հիմա ավելի վնաս տանք, գնա այնտեղ, չխաղա, դա ավելի մեծ վնաս կլինի ֆուտբոլիստի եւ մեր ազգային հավաքականի համար: Ինչ վերաբերում է Կալիզիրին ու Բալեկյանին, այո՛, համաձայն եմ Ձեզ հետ: Սա փորձ կլինի մնացածի համար: Կալիզիրը 1 տարի առաջ ծրագրել էր ամուսնությունը, չկարողացավ հետաձգել: Մնացածի համար մեծ փորձ կլինի, որ նման սխալներ նորից թույլ չտան: Եթե Հայաստանում ֆուտբոլիստների միջեւ մրցակցություն լինի, ազատ կլինենք մեր որոշումներում: Չնայած դա նշանակություն չունի, կարգապահությունը պետք է մնա կարգապահություն:

Պարո՛ն Գյուլբուդաղյանց, կա՞ն ֆուտբոլիստներ, որոնք վնասվածքներ ունեն: Եվ ի՞նչ կասեք Արմեն Համբարձումյանի մասին:

–Համբարձումյանը նախորդ հավաքի ժամանակ էլ կար ընդլայնված ցանկում: Հետեւել ենք նրան: Նա մեծ առաջընթաց է գրանցել: Տեխնիկապես լավ պատրաստված, խելացի ֆուտբոլիստ է, դրա համար էլ հրավիրել ենք: Վնասվածք ունեցող ֆուտբոլիստներն արդեն հավաքականում չեն: Մի քանիսի դեպքում փոքր խնդիրներ կան, նրանք մինչեւ հանդիպումը պատրաստ կլինեն:

Լիխտենշտեյնի դեմ բարդ հանդիպումներ ենք անցկացրել: Նրանցից ի՞նչ խաղ եք ակնկալում:

 – Գիտենք, որ նրանց մոտ մարզիչ է փոխվել, խաղաոճն ու մարտավարությունն է փոխվել: Նայել ենք Իտալիայի ու Հունաստանի դեմ նրանց խաղերը: Լավ կազմակերպված թիմի տպավորություն են թողել: Պայքարում են մինչեւ վերջ:

 – Միշտ սպասում ենք, որ երիտասարդներին հնարավորություն կտաք: Այս խաղի մեկնարկային կազմում կտեսնե՞նք երիտասարդ ֆուտբոլիստներին:

– Էլի կրկնեմ, որ այո՛, եթե նայեք իմ անցած ճանապարհին, ես երիտասարդներին մեծ տեղ եմ տալիս, բայց միշտ ասել եմ, որ դա չպետք է արհեստական լինի: Հասունացել են 2-3 ֆուտբոլիստներ, որոնք արդեն կարող են ընդգրկվել հավաքականում: Կազմի հարցում կկողմնորոշվենք վաղը:

- Չե՞ք կարծում, որ հավաքականն այլեւս սխալվելու հնարավորություն չունի:

- Նախ պետք է չվախենալ: Եթե նման մտածելակերպով մտնես խաղադաշտ, որ սխալվելու իրավունք չունեմ, դու արդեն սխալվել ես: Ճիշտ է՝ ազատության հետ մեկտեղ պետք է լինի նաեւ պատասխանատվության զգացում, բայց պետք է ազատ լինես որոշումներիդ մեջ, որ կարողանաս հասնես դրական արդյունքի:

-  Ի՞նչ մարզավիճակում Արազ Օզբիլիսը. նա առանց ակումբի էր մնացել: Պատրա՞ստ է հավաքականի խաղին:

- Երբ նա մնաց առանց թիմի, այդ օրվանից անհատական ծրագրով մարզվում է եւ մեծ ցանկությամբ ու նվիրվածությամբ ուզում է օգնել ազգային հավաքականին: Մեր ֆիզպատրաստականության մարզիչը նույնիսկ մի քանի ավելի ծրագիր էր տվել նրան, որպեսզի լավ մարզավիճակում լինի, եւ հուսով եմ՝ նա օգտակար կլինի հավաքականին: Նշեմ, որ Օզբիլիսն այնխաղացողնեից է, որի կողքին պետք է մեր երիտասարդ ֆուտբոլիստները մարզվեն, որպեսզի նրանից շատ բան սովորեն:

- Առանց ակումբի են նաեւ Գեւորգ Ղազարյանը եւ Յուրա Մովսիսյանը, որն այս օրերին հավաքականի հետ չէ: Ի՞նչ տեղեկություններ ունեք, նորություններ կա՞ն նոր ակումբների մասին:

- Մովսիսյանը բուժվում էր Լեհաստանում: Նա հրավերներ ունի 2 տեղից: Ղազարյանը նույնպես մի քանի հրավերներ ունի, բայց ավելի շատ ուզում է խաղալ Պորտուգալիայում: Պետք է քննարկի:

- Մարկոս Պիզելին այս օրերին հավաքականի հետ է: Ե՞րբ նա պատրաստ կլինի:

- Նա Հայաստանում է իր ֆիզիոթերապեւտի հետ եւ օրը 2 մարզում է անցկացնում՝ վերականգնողական մարզումներ: Մեծ նվիրվածությամբ քրտնաջան աշխատանք է կատարում, որպեսզի շուտ բուժվի: Մոտավորապես հասկացանք, որ օգոստոս-սեպտեմբերի ամիսներին կվերադառնա ընդհանուր խումբ:

- Ինչո՞ւ են բացակայում Նորբերտո Բրիասկո Բալեկյանը եւ Սարգիս Ադամյանը:

-  Նորբերտոյի մասին անցյալ անգալ էլ ասացի, որ խնդիրներ ենք ունենում լատինաամերիկյան երկրների ֆուտբոլիստների հետ: Մայիսի 15-ին նա վերջին խաղը խաղաց: Մենք ամսի 24-ին հրավեր ուղարկեցինք ու կապ հաստատեցինք, ասացինք, որ այն ֆուտբոլիստները, որոնց առաջնությունները շուտ են վերջացնում, խնդրում ենք ավելի շուտ գալ Հայաստան: Հրավեր ուղարկեցինք, որ ամսի 25-ին այստեղ լինի, 27-ից մարզումներ սկսենք: Պատասխանեց, որ հունիսի 4-ից շուտ գալու հնարավորություն չունի: Առաջարկեցինք, որ մեր ֆիզպատրաստականության մարզիչը ծրագիրն ուղարկի, դրանով մարզվի գոնե մինչեւ ամսի 4-ը, նոր գա: Ասաց, որ հիմա այնպիսի տեղում եմ, որ հնարավորություն չունեմ մարզվելու: Հասկացանք, ինքն էլ ասաց, որ լավ մարզավիճակում չի լինի, եթե գա:  Հասկացանք, որ այս փուլում ավելի լավ է՝ չհրավիրենք:

Ինչ վերաբերում է Սարգիս Ադամյանին, շնորհավորում եմ բարձր նվաճման համար: Հույս ունեմ, որ այդտեղից (խմբ. «Հոֆենհայմից») ավելի բարձր ակումբ է գնալու: Գիտեք, որ վերջին խաղերը վնասվածքներով էր խաղում , եւ հիմա խնդրեցին, որ ավելի լավ է, որ ապաքինվի, որ նոր թիմում կարողանա ամբողջ ուժով մարզվել:

- Ուկրաինայում հանդես է գալիս ԱՐթուր Ավագիմյանը: Արդյո՞ք նա կա Ձեր տեսադաշտում:

-  Այո՛, կա հետեւում ենք, նայում ենք: Կարծեմ, 9 խաղոմ 2 գոլ է խփել: Ոչ միայն նրան, Բելառուսում հանդես եկող Աղեկյանին էլ ենք հետեւում: Մեզ հարձակվողներ, գոլահար հարձակվողներ շատ են պետք, մանավանդ երիտասրդներ:

- Քանի որ հարձակվողներից խոսք գնաց, ի՞նչն է խանգարում Գեղամ Հարությունյանին հավաքականից հրավերի արժանանալու:

-Նա նույնպես մեր ընդլայնված ցանկում կար: Վերձին խաղում էլ 4 գոլ խփեց, բայց այս անգամ որոշեցինք հրավիրել Միրանյան Արթուրին, որ, իմ կարծիքով, ավելի ստաբիլ է խաղում:

- Մի շարք ֆուտբոլիստներ կան, որ վերջին շրջանում հավաքական չեն հրավիրվում, բայց մինչեւ այդ հավաքականի ֆուտբոլիստներ էին համարվում:, օրինակ, Արթուր Սարկիսովը, Դավիթ Մանոյանը, Գեղամ Ղադիմյանը: Նրանց կարգավիճակի մասին ի՞նչ կասեք: Ալեւս չե՞ն հրավիրվելու:

- Բոլորին էլ մեր տեսադաշտում են, ուղղակի համարում ենք, որ այս ժամանակահատվածում այս ֆուտբոլիստներին պետք է հրավիրենք: Սարկիսովը վնասվածք է ստացել: Հրավեր ուղարկել էինք, ինչ-որ խնդիրներ կային, չեկավ:

- Էդգար Մանուչարյանը նույնպես վաղուց չի հրավիրվել: Այլեւս չի՞ հրավիրվի: Եթե ո՛չ, հնարավոր՞ր է՝ հրաժեշտի ծաղ կազմակերպվի:

- Այդպիսի ֆուտբոլիստ չկա, որ վերջ այլեւս չենք հրավիրելու: Ով կլինի լավ մարզավիճակում, կգտնենք կարող է մեծ օգուտ տալ հավաքականին, հրավիրվելու, նաեւ նույն Մանուչարյանը:

- Գիտեք, որ Լիխտենշտեյնի հավաքականի գլխավոր մարզիչը փոխվել է, եւ դա նոր շարժառիթ կլինի: Տեղյա՞կ եք ինչ փոփոխություններ կան թմում:

- Եթե նայենք մեր, Իտալիայի ու Հունաստանի դեմ հանդիպումները, հիմնական կազմից մոտավորապես 8 ֆուտբոլիստ չեն փոխվել: Ընդգծված առաջատարները խաղում են: Լավ ուսումնասիրել ենք: Նրանք ավելի շատ հակագրողներով են խաղում, կփորձենք թույլ չտալ վտանգավոր հակագրոհները:

Հ.գ. Ադամյանին վերաբերող հարցի պատասխանը լրացրեց ՀՖՖ մամուլի քարտուղարը. «Հրավերն Ադամյանին ուղարկվել էր, երբ նա դեռ հանդես էր գալիս «Յան Ռեգենսբուրգում», և հենց այդ ակումբից նամակ էր եկել ՀՖՖ, որտեղ մանրասմասն գրված էր, որ վնասվածք ունի և ինչ կուրսեր պետք է անցնի»,- ասաց նա:

Տպել
2429 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ