Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ եւ հաղթել է ժողովրդավարությունը, դա ամենակարեւորն է. վարչապետ

Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ եւ հաղթել է ժողովրդավարությունը, դա ամենակարեւորն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված ՔՊ կուսակցության թեկնածուի պարտությունը Աբովյան քաղաքում:

«Ինչ վերաբերվում է ՔՊ թեկնածուի պարտությանը. մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ՝ պարտվեն: Եթե հիշում եք՝ հեղափոխությունից առաջ երկար տարիներ ամենաառաջնային կարգախոսը Հանրապետական կուսակցության մենաշնորհի վերացման անհրաժեշտությունն էր, որի մասին խոսում էին բոլոր քաղաքական ուժերը: Այնպես որ ՀՀ-ն եւս մեկ անգամ այս ընտրություններով արձանագրեց, որ ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիները իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունները եւ իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում՝ իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար: ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանություն»,- ասաց վարչապետը:

Դիտարկմանը, թե Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ընտրությունների ժամանակ լծակներ է օգտագործել, ճնշում բանեցնելու նպատակով քրեական գործեր են հարուցվել, վարչապետը արձագանքեց. «Քրեական գործերի վերաբերյալ հաղորդագրություններ պիտի որ լինեն, պիտի քրեական գործերի բովանդակությունն իմանաք եւ համոզված լինեք, որ մեկը մյուսի հետ որեւէ կապ չունի»։

Հարցին, թե մարզպետն ասում էր, որ հեղափոխությունն Աբովյանում տեղի չի ունեցել, ի՞նչ տեսակետ ունի դրա վերաբերյալ, վարչապետը պատասխանեց. «Ինքը մի բան է նկատի ունեցել, այլ կոնտեքստում է, կարծում եմ, ասել»:

Հարցին, թե սա իր վարկանիշի խնդիրն է, Փաշինյանը պատասխանեց. «Տեսեք, օրինակ՝ ուղիղ 1 տարի առաջ, հեղափոխությունից 2 ամիս հետո, մեր թեկնածուն պարտվեց Կապանի քաղաքապետի ընտրություններում, ճի՞շտ է: Դրանից հետո տեղի ունեցան ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ եւ «Իմ քայլը» դաշինքը 70 տոկոս ձայն հավաքեց Սյունիքի մարզում: Այդ բանը ես նախկինում էլ ասել եմ, եկեք այսօրվա իրողությունները հին արշինով չչափենք, երբ որ ամեն ինչ արվում էր, որ սկսած ժեկի պետի թեկնածուից, մինչեւ որեւէ թեկնածու հանկարծ իշխանության կուսակցության ներկայացուցիչը հաղթի: Այս ընտրություններում, ՀՀ բոլոր ընտրություններում, անկախ նրանից՝ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն կհաղթի, թե չի հաղթի, հաղթում է հեղափոխությունը եւ հաղթում է ժողովուրդը»:

Ի սկզբանե լրագրողներին ասվել էր, որ վարչապետը 3 հարցի կպատասխանի, այդ հարցերին պատասխանելուց հետո վարչապետին դարձյալ հարցեր սկսեցին ուղղել, ի պատասխան նա կատակեց. «Այն անեկդոտը գիտե՞ք, որ մեկը ոսկե ձկնիկ է բռնում, ոսկե ձկնիկն ասում է՝ 3 ցանկություն ասեք, այս մարդն էլ ասում է՝ ուզում եմ Մերսեդես S դասի, բնակարան՝ քաղաքի կենտրոնում եւ 5 մլն դոլար, էս մեկ: Հիմա ձեր պատմությունն է, 3 հարցը տվեցիք, թողեք գնամ»:

Հիշեցնենք, որ երեկ Աբովյանում տեղի ունեցած ընտրություններում ԿԸՀ նախնական արդյունքներով՝ քաղաքապետ է ընտրվել Աբովյանի գործող ղեկավար Վահագն Գեւորգյանը, որը ստացել է 8453 ձայն, իսկ ՔՊ-ի թեկնածու Գրիգոր Գուլյանը ստացել է 8058 ձայն:

Տպել
17160 դիտում

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է