Մուլտիմիլիոնատերերը փորձում են փրկել ունեցվածքը. ինչից են վախենում

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, անցյալ տարի միայն բանկային համակարգի միջոցով Հայաստանից դուրս է բերվել մոտ 1,2 միլիարդ դոլար։ Սա իսկապես պատկառելի թիվ է, առավել եւս՝ որ կանխիկի տեսքով նույնպես լուրջ գումարներ են դուրս բերվում երկրից։ Ընդ որում՝ այս տվյալները ներկայացնող լրատվամիջոցները նաեւ եզրակացություններ են անում, թե տեսեք՝ հեղափոխությունից մեկ տարի անց էլ ոչինչ չի փոխվել, արտագաղթը շարունակվում է, իշխանությունների՝ նախկիններին պատժելու ձգտումն էլ շատերին ստիպում է կապիտալը դուրս բերել երկրից․․․ Մի խոսքով՝ իշխանություններն են մեղավոր։

Ի՞նչ է տեղի ունենում իրականում, ովքե՞ր եւ ինչո՞ւ են իրենց կապիտալի համար ավելի ապահով վայրեր փնտրում։ Սկսենք նրանից, որ առաջին հայացքից խիստ մտահոգիչ այդ թիվը՝ 1,2 միլիարդը, իրականում ոչինչ չասող ցուցանիշ է, որովհետեւ այդ գումարի մի մասը դուրս է բերվում ապրանքներ ներկրելու նպատակով, նույն բանկային համակարգով Հայաստան է մտնում հսկայական կապիտալ, եւ այլն։ Բայց ամեն դեպքում՝ երեւույթին արժե անդրադառնալ։

Նախ՝ իբր շարունակվող արտագաղթի մասին։ Եթե նման բան լիներ ու դրա արդյունքում կապիտալի արտահոսքն ավելանար (այսինքն՝ մարդիկ վաճառեին իրենց բնակարաններն ու հեռանային երկրից), անշարժ գույքի գները կնվազեին։ Մինչդեռ, պաշտոնական տվյալների համաձայն, անշարժ գույքը թանկացել է մոտ 10 տոկոսով։ Այսինքն՝ այս «փաստարկը» մեջտեղից դուրս է գալիս։ Անցնենք առաջ։ Հասկանալի է, որ հազիվ թե ամսական մի քանի հարյուր հազար դրամ վաստակողներն այդ գումարի մի մասը դուրս բերեն երկրից (ասենք՝ ուղարկեն դրսում ապրող իրենց ազգականներին, բիզնեսներ հիմնեն արտասահմանում կամ հաշիվներ բացեն շվեյցարական բանկերում)։ Այսինքն՝ կապիտալն «ապահով վայրեր» տեղափոխողները հիմնականում մուլտիմիլիոնատերերն են։ Իսկ ինչո՞ւ են այդպես վարվում, ինչի՞ց են վախենում։

Հիմնական պատճառները երկուսն են։ Առաջին՝ խոշոր կապիտալի սեփականատերերի մեծ մասը նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ ու այս կամ այն կերպ նրանց հետ փոխկապակցված անձինք են եւ իրենց հարստությունը կուտակել են, մեղմ ասած, կասկածելի ճանապարհներով։ Ու հիմա, երբ նախկին գործերը հերթով բացվում են, նրանք իրական վտանգ են զգում եւ փորձում են փրկել ունեցվածքը։ Երկրորդ՝ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ կան, ովքեր մուլտիմիլիոնատերեր են դարձել ոչ թե իրենց բիզնես-տաղանդի շնորհիվ, այլ մենաշնորհների ու հարկերը թաքցնելու արդյունքում։ Եվ քանի որ հիմա մենաշնորհները պահպանելը շատ դժվար է, հարկեր թաքցնելն՝ առավել եւս, քվոտաների համակարգը վերացված է, ու նորմալ մրցակցային դաշտ կա, այդ գործարարները պարզապես չեն կարող (կամ՝ «զահլա չունեն») դիմանալ մրցակցությանը։ Եվ բնականաբար՝ պիտի ձգտեն բիզնեսները դուրս բերել երկրից։

Զավեշտն այն է, որ այս իրավիճակի մեղավոր են հռչակվում այսօրվա իշխանությունները։ Այսինքն՝ այսօրվա իշխանություններն են մեղավոր, որ նախկինում մարդիկ ապօրինաբար հարստացել են, բիզնեսի ոլորտում էլ հակամրցակցային միջավայր է ձեւավորվել։

Բայց մեղավոր հռչակելը դեռ ոչինչ։ Կապիտալի արտահոսքի մեղքն այսօրվա իշխանությունների վրա բարդողների կարծիքով՝ ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկեն նրանք այդ երեւույթը կանխելու համար։ Տեսականորեն ընդամենը երեք ձեւ կա։ Առաջին՝ պիտի պաշտոնապես հայտարարեն, որ տարիներ շարունակ պետությունից ու ժողովրդից թալանած միլիարդներին ձեռք չեն տալու, «ով ինչ տարել է՝ տարել է»։ Հետաքրքիր է՝ հասարակությունը համաձայն կլինի՞այս տարբերակին։ Երկրորդ՝ պիտի վերականգնեն նախկին հակամրցակցային միջավայրը, որպեսզի «խեղճ» մուլտիմիլիոնատերերը կարողանան դիմանալ մրցակցությանն ու ստիպված չլինեն կապիտալը դուրս բերել երկրից։ Եվ երրորդ՝ պիտի առանց դատ ու դատաստանի խլեն բոլոր ապօրինի հարստացածների ունեցվածքը (որպեսզի չհասցնեն դուրս բերել երկրից)։

Ակնհայտ է, որ երեք տարբերակներն էլ անընդունելի են։ Բայց անընդունելի է նաեւ, որ նախկիններն իրենց թալանածը հանգիստ հանեն երկրից ու դեռ մի բան էլ կապիտալի արտահոսքի համար մեղադրեն ներկա իշխանություններին։ Ցինիզմն էլ պիտի չափ ու սահման ունենա։

Տպել
17644 դիտում

Մինչև սպարապետի ուրացո՞ւմ, երբ ինքդ վազում ես թիվ 1 ուրացողի Էրեբունի պլազայի 6-րդ հա՞րկ. Սաֆարյանը՝ Գալստանյանին

Իրանի կառավարության արտահերթ նիստում նախագահի աթոռը դատարկ է. ինչ է այժմ սպասվում և ում կանցնի երկրի ղեկավարումը

Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից

Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը. ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին

Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկոնություն. վարչապետ

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի բոլոր մյուս ուղևորները զոհվել են

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը