ԿԲ-ն պահուստավորել է 131 մլն դոլար, մինչեւ ԿԲ նախագահը հասել է բանկ՝ թիվը հասել է 154 մլն-ի․ վարչապետը՝ տուրիզմի մասին

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե 2019 թվականին ինչ միջոցներ են ձեռնարկել զբոսաշրջությունը զարգացնելու համար, հատկապես որ կառավարությունը զբոսաշրջությունը զարգացման գերակա ուղղություն է հայտարարել․

«2018-ին մեր երկիր այցելել է 1,7 մլն զբոսաշրջիկ, մինչդեռ մեր հարեւան երկիր՝ 8,7 մլն, որոնցից 1,3 մլն-ը՝ մեր երկրից»,-նշեց պատգամավորը։

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ 2018-ին զբոսաշրջությունը 17 տոկոսով աճել է, իսկ այս տարի առաջին եռամսյակի տվյալներով արդեն 5,35 տոկոսով, թեպետ դեռ սեզոնի պիկը չէ:

«Զբոսաշրջային պիկը նոր է սկսվում, եւ հիմքեր կան ենթադրելու, որ ընթացիկ շրջանում մեծ ծավալներ կունենա զբոսաշրջությունը։ Այսօր ԱԺ դահլիճից ԿԲ նախագահը հայտարարել է, որ այս տարվա վեց ամիսներին ԿԲ-ն պահուստավորել է 131 մլն դոլար։ Մինչեւ ԿԲ նախագահը հասել է բանկ, դոլարի թիվը հասել է 154 մլն, սա նշանակում է, այդ ծավալի հավելյալ արտարժույթ է մտնում երկիր եւ սա աննախադեպ ցուցանիշ է»,- ասաց նա։

Ըստ վարչապետի՝ զբոսաշրջության զարգացման առաջին նախապայմանը երկրի պոզիտիվ իմիջն է, եւ, ըստ նրա՝ այս կառավարությունը շատ բան արել է այդ ուղղությամբ։

Վարչապետը հիշատակեց նաեւ ենթակառուցվածքների՝ ճանապարհների մասին․

«Հիմա զբոսաշրջիկի կոմֆորտն ապահովելու համար ծրագրեր են իրականացվում: Նաեւ վարկային ծրագիր կա Զբոսաշրջության կոմիտեի համար, որը ենթակառուցվածքների զարգացմանն է վերաբերում, եւ այդ հավերժական պրոբլեմով հիմա մենք լուրջ զբաղվում ենք»։

Պատգամավորը հետաքրքրվեց՝ այս ոլորտով զբաղվողներին հարկային դաշտի թեթեւացում կտրվի՞։ Փաշինյանը պատասխանեց․

«Երբ ասում եմ՝ 154 մլն դոլար, այսինքն, հավելյալ դոլար է հայտնվել շրջանառության մեջ։ Բանկային տոկոսադրույքներն էլ նվազում են։ Որեւէ ոլորտ զարգացնելու համար պետք չէ հարկային արտոնություն տալ։ Երեւանի ռեստորաններն այսօր լեփ-լեցուն են, եւ Հարկային օրենսգրքով նախատեսված էր, որ շատ ավելի բարձր լինի հարկը, մինչդեռ որոշվեց, որ հարկերը պահեն այն մակարդակի վրա, ինչ հիմա կա։ Դա էլ է արտոնություն, եւ այդ ոլորտում պրոբլեմ չկա։ Հիմա Հարկային օրենսգիրք ենք ընդունում, եւ դրանով շատ լուրջ թեթեւացում է նախատեսվում, դա նպաստելու է ոլորտի զարգացմանը, բայց կարեւոր է, որ հայտնվեն եւ շրջանառվեն գումարներ»,-ասաց նա։

Տպել
3753 դիտում

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»