Որ հայ մարզիկներն են 2-րդ անգամ մասնակցում Եվրոպական խաղերին. մեկնարկում է Մինսկ 2019

Մինսկ 2019 հայ մարզիկներից ոմանց համար Եվրոպական 2-րդ խաղերն են լինելու: Հայաստանը ներկայացնելու է 37 մարզիկ 9 մարզաձեւում: Այս կազմից 7 հոգի մասնակցել է նաեւ 2015 թ. Բաքվի Եվրոպական խաղերին: Նրանք են աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզեմեդալակիր բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (64 կգ), աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Եվրոպայի բրոնզեմդալակիր հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ), Եվրոպայի բրոնզեմեդալակիր ազատ ոճի ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Եվրոպայի բրոնզեմեդալակիր ազատ ոճի ըմբիշ Գարիկ Բարսեղյանը (57 կգ) եւ հրաձիգ Հրաչիկ Բաբայանը:

Բաքվում Հայաստանը ներկայացված էր 6 մարզաձեւում 25 մարզիկով: Վերադարձավ 1 մեդալով: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի պայքարում արծաթե մեդալը ստացավ Միհրան Հարությունյանը, որն այս խաղերին չի մասնակցում: Եզրափակչում նրա պարտության հարցում դեր ունեցավ մրցավարությունը:

Եվրոպական 2-րդ խաղերը Մինսկում մեկնարկում են այսօր՝ հունիսի 21-ին: Ավարտվելու են 30-ին: Այսօր պայքարի մեջ են մտնում բասկետբոլիստները, նետաձիգները եւ բռնցքամարտիկները: Այսօր երեկոյան նաեւ տեղի է ունենալու բացման հանդիսավոր արարողությունը: Հայկական պատվիրակության դրոշակակիրը լինեու է Բաչկովը:

Եվրոպական խաղերին մասնակցելու է 50 երկրի շուրջ 4 հազար մարզիկ 15 մարզաձեւում, որոնցից 8-ն օլիմպիական վարկանիշային են: Մարզաձեւրից 2-ը (ձյուդո, բռնցքամարտ) համարվելու են Եվրոպայի առաջնություն: Մարզիչների եւ պատվիրակությունների այլ անդամների ընդհանուր քանակը շուրջ 2 հազար է: Սպասվում է, որ ավելի քան 1000 ոչ բելառուս լրագրող տեղում լուսաբանելու է խաղերը:

Հայաստանը ներկայացնելու են հետեւյալ մարզիկները.

Ազատ ոճի ըմբշամարտ

Գարիկ Բարսեղյան 57 կգ

Վալոդյա Ֆրանգուլյան 65 կգ

Սարգիս Հովսեփյան 97 կգ   

 Անդրանիկ Գալստյան 125 կգ  

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ

 Արմեն Մելիքյան 60 կգ

Կարեն Ասլանյան 67 կգ

Կարապետ Չալյան 77 կգ

Մաքսիմ Մանուկյան 87 կգ

Արթուր Ալեքսանյան 97 կգ    

Սպորտային մարմնամարզություն

Վահագն Դավթյան օղակներ 

Արթուր Թովմասյան օղակներ

Արթուր Դավթյան բազմամարտ

Բադմինթոն

Լիլիթ Պողոսյան                                    

Հրաձգություն

Հրաչիկ Բաբայան 10 մ օդամղիչ հրացան, 50մ հրացան                             

Ալլա Պողոսյան 10մ օդամղիչ  հրացան

Ձյուդո

Ֆերդինանդ Կարապետյան 73 կգ 

Հեծանվասպորտ

Էդգար Ստեփանյան                                

Սամբո

Ասյա Լալազարյան 48 կգ          

Տիգրան Կիրակոսյան 52 կգ                                             

Մաքսիմ Մանուկյան 57 կգ

Արսեն Ղազարյան 74 կգ

Դավիթ Գրիգորյան 82 կգ

Գրիգոր Սահակյան 90 կգ

Թիավարություն

Արա Վիրաբյան                            

Դավիթ Մարաբյան                   

Վլադիմիր Ալավերդյան                     

Բռնցամարտ

Անուշ Գրիգորյան 51 կգ      

Արթուր Հովհաննիսյան 49 կգ                                                        

Բարեղամ Հարությունյան 52 կգ

Ժիրայր Սարգսյան 56 կգ

Կարեն Տոնականյան 60 կգ

Հովհաննես Բաչկով  64 կգ

Գուրգեն Մադոյան 69 կգ

Արման Դարչինյան 75 կգ

Գոռ Ներսեսյան 81 կգ

Հենրիկ Սարգսյան 91 կգ

Գուրգեն Հովհաննիսյան +91 կգ

 

Տպել
2339 դիտում

Պաշտպանության նախարարն այցելել է գումարտակներից մեկի նոր շահագործված մշտական տեղակայման վայր (լուսանկարներ)

Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն․ օրը հայտնի է

Ամեն ոք պատասխան է տալու Աստծո մոտ. երկար տարիներ եկեղեցում ծառայած Արթուր Մանուկյանին ապշեցնում է Գալստանյանի վարքագիծը

Իրանի նախագահի կործանված ուղղաթիռում գտնված իմամը աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել

Կիրանցից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահի, արտգործնախարարի և մյուս զոհերի հիշատակը

Ուժ եմ մաղթում այս դժվարին պահին․ Անահիտ Ավանեսյանը ցավակցել է Իրանի գործընկերոջը

Տրվում է վերջին նախազգուշացումը․ Շիրազի պատանեկության երկու թաքնված էջ է բացահայտվել, գտնվել՝ երկու կարևոր փաստաթուղթ

Կուտակային կենսաթոշակի մասնակիցը ֆոնդի գումարն օգտագործելուց հետո կրկին կկարողանա միանալ համակարգին․ ինչ պայմանով

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը․ ԱԳ նախարարի ելույթը Վիեննայում

Կրակել են հենց եկեղեցու բակում՝ հոգեհանգստի արարողության ժամանակ․ մանրամասներ Հրազդանի «վենդետայից»

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի նախագահի և նրան ուղեկցած պատվիրակության

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի, հետևել դիրքեր տանող ճանապարհների կառուցմանը

Կոտայքում հեղուկ գազալցակայանի գործունեություն է դադարեցվել

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը կարևոր է․ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Էլիսո Բոլքվաձեին

Հայաստանում Իրանի դեսպանությունում սգո մատյան կբացվի

Ինչի հետևանքով է կործանվել Ռաիսիի ուղղաթիռը․ Բելառուսում Իրանի դեսպանը մանրամասներ է հայտնել

Հայաստանի հետ հարաբերությունները զարգանալու և ամրապնդվելու են․ ԱԺ է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը

Խաղաղության օրակարգը խթանելու համար կան լավ և բարենպաստ հնարավորություններ․ Ալիևը՝ Լատվիայի Սեյմի նախագահին

Կիրանցում բողոքի ակցիայի վայրից 14 հոգի է բերման ենթարկվել

Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի գործընկերներին

Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է պահանջել

Կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում․ Նիկոլ Փաշինյան

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Սուտ է, նման բան չկա, Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի. Ղալումյան

Կիրանցում հավաքված Գալստանյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին

Վազգեն Գալստանյանի աջակիցները Կիրանցում թիրախավորել են Հանրայինի անձնակազմին

Ռուբինյանը Բունդեսթագի գործընկերներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին

Իրանում չեղարկվել են բոլոր մշակութային միջոցառումները, փակվել կինոթատրոնները, սահմանափակվել հաղորդումները

Իրանի նախագահի պաշտոնակատարը 6 հատուկ կոմիտե է ստեղծել երկիրը ժամանակավորապես կառավարելու համար

Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը

Հավերժ կպահեմ Իրանի նախագահ Ռաիսիի հետ կապված ամենավառ հիշողությունները․ Պուտին

Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարին

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. գարնանային մռայլ եղանակը կշարունակվի առաջիկա օրերին

Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա

Իրանի հայ պատգամավորները ցավակցել են Ռաիսիի և ուղղաթիռի մյուս անդամների զոհվելու կապակցությամբ

Սյունիքում տեղակայված Իրանի հյուպատոսարանում իջեցվել է երկրի դրոշը. քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում