Կառավարությունը փորձում է ամեն ինչ անել, որ որոշակի փոփոխություն լինի. Փամբուխչյանը՝ 2020-ից սպասվող փոփոխության մասին

Ինչպես գիտենք՝ 2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման գինը բարձրանալու է մի քանի անգամ: 2015 թվականի հունվարից Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը եւ քանի որ ԵԱՏՄ-ում ապրանքների մաքսային դրույքաչափերն էապես ավել էին Հայաստանում գործող դրույքաչափերից, Հայաստանն իր անդամակցության առաջին տարիների համար շուրջ 780 ապրանքատեսակների մասով ստացավ ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի ներդրման տարաժամկետում: Տարաժամկետումների զգալի մասը 5 տարով էր, եւ ԵԱՏՄ դրույքաչափերն ուժի մեջ կմտնեն 2020 թվականի հունվարից: Բարձրացումներից մեկը վերաբերում է թեթեւ մարդատար ավտոմեքենաների ներմուծման դրույքաչափին, որն էապես ավելանալու է: Ամենաշատը թանկանալու են 5 տարուց ավելի հին մեքենաները: 7 տարուց ավելի հին մեքենաների թանկացումն է՛լ ավելի մեծ է լինելու: Վերջերս հրապարակումներ եղան այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերին Հայաստան նախատեսված այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս հարցին նույնպես կանդրադառնա:

ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց հանձնաժողովում տեխնիկական կանոնակարգերի ընդունման հետ կապված քննարկումներ եղել են: «Քննարկումները պարբերաբար շարունակվում են, ուղղակի այստեղ մի հարց կա, քանի որ Հայաստանը նախապես ստանձնել է այդ պարտավորվածությունը եւ այս 5 տարիները եղել են արտոնյալ ժամանակահատված, հիմա այդ հարցը մենք բարձրացնում ենք, բայց կառավարությունների մակարդակով շատ իրատեսական չեմ համարում դա: Չնայած մեր կառավարությունը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի որոշակի փոփոխություն լինի: Ես դա քիչ հավանական եմ համարում՝ պայմանավորված նրանով, որ պարտավորվածություն կա ստորագրված, բայց ամեն դեպքում մենք խնդիրը գիտենք եւ բարձրացնում ենք այդ հարցը»:

Հարցին՝ 5 տարի առաջ այդ պարտավորվածությունները ստանձնելը արդյո՞ք ճիշտ էր, քանի որ դրանով ավտոներկրողները լուրջ խնդրի առաջ են կանգնելու, Փամբուխչյանը պատասխանեց. «ԵԱՏՄ-ի համագործակցության տրամաբանությունը հենց նրանում է կայանում, որ պետք է որոշ բաներ ընդհանուր լինեն՝ կանոնակարգեր, տեխնիկական կանոնակարգեր: Ու այդ տրամաբանության մեջ այստեղ հարցը ոչ թե ճիշտ եւ սխալն է, այլ մեր մասնակցությունը: Կարծում եմ, որ նախկին բանակցությունների ժամանակ պետք է այդ հարցերը բարձրացվեին: Մեր ղազախ գործընկերներն էլ շատ լավ տիրապետում են այս իրավիճակին եւ ասում են, որ այդ արտոնություններով փաստացի հայկական մեքենաներն ամբողջությամբ տեղափոխվում են Ղազախստան»:

Անդրադառնալով հարցին, թե Փաշինյան-Պուտին՝ հոկտեմբերին Հայաստանում սպասվող հանդիպման ժամանակ հնարավո՞ր է այս թեմային անդրադարձ կատարվի, Փամբուխչյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ դա այդ մակարդակի հարց է: Կարծում եմ, որ օրակարգում ավելի լուրջ հարցեր կլինեն, բայց նաեւ չեմ բացառում, որ միգուցե այդ մասով քննարկումներ տեղի ունենան»:

Հարցին՝ գների բարձրացումը հնարավո՞ր էր ավելի մեղմացնել, որպեսզի մի քանի անգամ չբարձրանար, Փամբուխչյանը պատասխանեց. «Անհնարին միայն այն կլիներ, եթե մենք ընդհանրապես չմիանայինք ԵԱՏՄ-ին: Մնացածը հարցերը քննարկելի են: Բայց հիմա մենք ունենք փաստ եւ չենք կարող չհամակերպվել այդ փաստի հետ»:

Տպել
9032 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ