Զբոսավարների ասոցիացիան մտահոգ է՝ զբոսաշրջիկներին թալանում են. ոստիկանությունը պարզաբանում է

Հունիսի 25-ին «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիա»-ն բաց նամակ է հղել ՀՀ ոստիկանությանը։ Նամակում մասնավորապես ասված է, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկները դառնում են գրպանահատության զոհ՝ իրավիճակը գնահատելով որպես «կազմակերպված հանցավորություն»։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ կազմակերպված հանցավորությունը նեղ իրավաբանական հասկացություն է, ինչը որևէ աղերս չունի նամակում բարձրաձայնված խնդրի հետ։

«Զբոսաշրջությամբ զբաղվողները, գոնե, պետք է տեղեկացված լինեին, որ աշխարհի բոլոր երկրներում էլ զբոսաշրջիկների հետ միջադեպեր պատահում են։ Ավաղ, մեր երկրում նույնպես նման դեպքեր արձանագրվում են, սակայն այլ երկրների հետ համեմատած՝ դրանց թիվը շատ չէ։

ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, ինչպես և գրպանահատության դեմ պայքարող հատուկ մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները ակնհայտ իրականացնում են ամենօրյա աշխատանք՝ գրպանահատության դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ Ասվածի լավագույն վկայությունը ամեն օր բացահայտվող գրպանահատության դեպքերն են։ Չենք հերքում, այո, պատահում են դեպքեր, երբ գրպանահատությունից տուժում են նաև զբոսաշրջիկները, սակայն դրանք կարճ ժամանակում բացահայտվում են։ Ասվածի ապացույցը վերջերս զբոսաշրջիկի նկատմամբ կատարված ծանր հանցագործության՝ ավազակային հարձակման դեպքի օպերատիվ բացահայտումն էր։ Զբոսաշրջիկը գոհունակությամբ լքեց մեր երկիրը՝ վստահ, որ այստեղ ոստիկանն իր տեղում է։ Նման օրինակները բազմաթիվ են, որոնց վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն է տրամադրվել։

ՀՀ ոստիկանությունը գնահատում է «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» մտահոգությունը, սակայն այն չի կիսում։ Խնդրով վաղուց մտահոգ ՀՀ ոստիկանությունն այդ ուղղությամբ մշտապես գործնական քայլեր է ձեռնարկել ու շարունակում է ձեռնարկել՝ արձանագրելով տեսանելի արդյունքներ։ Արդյունքներն ավելի տպավորիչ կլինեին, եթե հիշյալ ասոցիացիան և, առհասարակ, խնդրով մտահոգ անհատներն ու կազմակերպությունները գործնական քայլեր ձեռնարկեն՝ ՀՀ ոստիկանությանը աջակցելու և սատարելու առումով։ Վստահաբար, այդ համագործակցության շնորհիվ արդյունքներն առավել շոշափելի կլինեին»,-ասված է պարզաբանման մեջ։

Տպել
1801 դիտում

«Ամիօ ժամանակաշրջամ». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը