Խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի անվտանգ եւ ազատ ապրելու իրավունքի հարգման վրա. Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել Մոսկվայում` «Պառլամենտարիզմի զարգացում» երկրորդ միջազգային համաժողովի բացմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից: Ելույթը ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի Վյաչեսլավ Վիկտորի,

հարգելի պարոն Տոլստոյ, պարոն Լավրով,

հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք,

նախ եւ առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ համաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավերի համար, Կազմկոմիտեի նախագահ պարոն Տոլստոյին՝ ջերմ ընդունելության եւ միջոցառման հրաշալի կազմակերպման համար:

Համոզված եմ, որ նման հեղինակավոր միջազգային համաժողովում մեզ սպասվում է խորհրդարանական համագործակցության առանցքային հարցերի շուրջ մտքերի կառուցողական փոխանակում: Պառլամենտարիզմի ինստիտուտն առանձնահատուկ դեր է խաղում պետական կառավարման համակարգում: Հենց խորհրդարանականներն իրավասություն ունեն ներկայացնելու քաղաքացիների շահերը, պաշտպանելու մարդու իրավունքները:

Մեր փոփոխվող աշխարհում, բացի այդ դասական խնդիրներից, մեր առջեւ կանգնած են մարտահրավերներ, որոնք մենք՝ խորհրդարանականներս, կարող ենք լուծել մեր ռազմավարական գործընկերների եւ բարեկամների հետ միասին: Ուրախ եմ, որ այս համաժողովի շրջանակում քննարկվելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են խորհրդարանների դերը կայուն խաղաղության եւ կայունության հասնելու գործում, պայքարը աղքատության եւ անհավասարության, կեղծ տեղեկատվության դեմ եւ այլն:

Ժամանակակից աշխարհում պառլամենտարիզմի աճող դերը հատկապես վառ արտահայտվում է միջազգային հարաբերությունների բնագավառում, իշխանության եւ հասարակության միջեւ կայուն երկխոսություն հաստատելու ոլորտում: Անհնար է չհիշատակել պետական մարմիններում հաշվետվողականության ապահովման կարեւորագույն մեխանիզմի մասին, ինչպիսին է խորհրդարանական մոնիթորինգը եւ վերահսկողությունը: Սակայն, թույլ տվեք հակիրճ անդրադառնալ միջխորհրդարանական դիվանագիտության նշված սկզբունքներից առաջինին:

Միջազգային հարաբերությունների ժամանակակից համակարգում ակնհայտ է խորհրդարանական դիվանագիտության դերը: Աշխարհի երկրները միմյանց հետ սերտորեն կապված են բարդ, փոխկապակցված հարաբերություններով, որոնց արդյունքում դրանցից մեկում տեղի ունեցած որեւէ իրադարձություն կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել այլ երկրների վրա: Ընդհանուր առմամբ, միջխորհրդարանական հաղորդակցման մեխանիզմներն այժմ ավելի քան երբեւէ պահանջված են այնպիսի մարտահրավերների դեմ արդյունավետ հակազդելու համար, ինչպիսիք են ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, անհանդուրժողականությունը, անօրինական միգրացիան եւ կլիմայի փոփոխությունները:

Միջխորհրդարանական համագործակցության շրջանակում միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման նպատակով մեր ջանքերը պետք է ուղղված լինեն անվտանգության մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդող օրենսդրության ձեւավորմանը, խորհրդարանական համագործակցության ակտիվացմանը, տարածաշրջանային խորհրդարանական կառույցների ամրապնդմանը եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության ընդլայնմանը:

Այս համատեքստում կցանկանայի հատկապես ընդգծել Միջխորհրդարանական միության՝ հնագույն եւ ամենամեծ միջազգային հարթակի դերը, որի աշխատանքը հիմնված է իրավահավասար, բազմաճյուղ երկխոսության վրա: Միջազգային խորհրդարանական կազմակերպություններն ընդհանուր առմամբ միասնական օրակարգի առաջխաղացման եւ համատեղ որոշումների մշակման արդյունավետ հարթակներից մեկն են:

Օգտագործելով այս հնարավորությունը՝ բոլոր հայ խորհրդարանականների անունից ուրախությամբ ուզում եմ ընդգծել այն փաստը, որ ռուսական պատվիրակությունը վերսկսել է իր աշխատանքը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում: Վստահ եմ, որ մեր պատվիրակությունների արդյունավետ եւ լավ համակարգված աշխատանքը կտա իր պտուղները: 

Մենք դեմ ենք հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու փորձերին եւ ողջունում ենք այն նախաձեռնությունները, որոնք նպատակաուղղված են կայուն խաղաղության հաստատմանը: Այս կապակցությամբ ընդգծեմ, որ մենք շարունակում ենք հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական ջանքերի պարագայում` հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության վրա: Խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի անվտանգ եւ ազատ ապրելու անվիճելի իրավունքի հարգման վրա:

Ցավոք, ռազմատենչ հռետորությունը եւ ռազմական գործողությունները վերսկսելու վտանգը խարխլում են նաեւ տարածաշրջանի անվտանգության եւ կայունության հիմքերը, ինչը հակասում է խաղաղ կարգավորման գործընթացին՝ դարձնելով ժողովուրդների խաղաղ գոյակցության հեռանկարներն ավելի դժվար հասանելի: Եւ այստեղ մենք կոչված ենք առաջատար դեր կատարել միջխորհրդարանական դիվանագիտության ոլորտում` խոսելով քաղաքացիների անունից եւ նրանց շահերի մասին:

Համաժողովի հարգելի մասնակիցներ, կցանկանայի եւս մեկ անգամ արձանագրել, որ ամուր խաղաղության, անվտանգության եւ աշխարհի կայուն զարգացման հիմքը կարող է լինել միայն բաց եւ կառուցողական երկխոսությունը: Անհրաժեշտ են համատեղ ջանքեր միջպետական երկխոսության, փոխհամաձայնության եւ փոխզիջման մշակույթների համար: Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները բաց են իրենց գործընկերների հետ փորձի փոխանակման թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձեւաչափերով:

Շնորհակալություն ուշադրության համար»,-նշել է խորհրդարանի ղեկավարը:

Տպել
1742 դիտում

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն