Հապճեպ որոշումների հակված չենք, հնարավոր է՝ ՍԴ ճգնաժամի այլընտրանքային լուծումներ գտնվեն. Լիլիթ Մակունց

Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Աննա Մարգարյանը երեկ չընտրվեց։ Նրա ընտրության համար անհրաժեշտ էր 79 կողմ քվե, սակայն, ի զարմանս շատերի, Մարգարյանը չընտրվեց, քանի որ ընտրությանը մասնակցած 85 պատգամավորից կողմ էր քվեարկել միայն 66-ը։ Մինչ քվեարկությունը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը հայտարարեց, որ ԼՀԿ-ն կողմ չի քվեարկելու, ԲՀԿ-ն էլ, ըստ էության, չեզոք դիրքից հանդես եկավ, սակայն միայն իշխանական մեծամասնության ձայները բավարար կլինեին թեկնածուի ընտրվելու համար․ ի վերջո «Իմ քայլը» խմբակցությունն ունի 88 պատգամավոր։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի համար եւս ընտրության այս ելքը անսպասելի էր։ Վերջինս մեր զրույցում ընդգծեց, որ պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ արդեն իսկ ակնհայտ էր, որ թեկնածուն բավականին դրական տպավորություն էր թողել։ Ըստ Մակունցի՝ խնդիրն այն էր, որ այս փուլում խմբակցությունից շատ գործուղումներ կային, այս հանգամանքն ու ընդդիմադիր խմբակցությունների կողմից աջակցություն չստանալն էլ հանգեցրին նրան, որ թեկնածուն չընտրվեց։

«Ժամանակային առումով մենք սահմանափակված ենք ընթացակարգերով, տասը օրվա մեջ պետք է սահմանված կարգով թեկնածու ներկայացնեինք, ընթացք պետք է տրվեր, այնպես ստացվեց, որ ընտրության օրը համընկավ գործուղումների հետ»,-պարզաբանեց խմբակցության ղեկավարը։

Ինչ վերաբերում է ԼՀԿ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի այն պնդմանը, թե ԲԴԽ անդամի պաշտոնում իրենց երկու թեկնածուները մերժվել են մեծամասնության կողմից՝ որոշ դեպքերում թեթեւակի, մյուս դեպքում՝ առանց մեկնաբանության, Լիլիթ Մակունցն արձագանքեց․

«Ի սկզբանե մեր ընդդիմադիր գործընկեր «Լուսավոր Հայաստանից» եղել է առաջարկ, որ եթե իրենք ներկայացնեն թեկնածու, որի շուրջ մենք ունենանք կոնսեսուս, մենք կաջացենք այդ թեկնածուին։ Ստացել ենք երկու առաջարկություն, առաջինի դեպքում կոնսեսուսի չենք եկել, երկրորդի դեպքում չի քննարկվել, քանի որ թեկնածուի աշխատանքային ստաժը բավարար չի եղել։ Տեխնիկական առումով անիմաստ է եղել, որ մենք խմբակցությունում քննարկենք այս հարցը, մենք եղել ենք բաց եւ գործընկերային, պատրաստակամ ենք եղել»,- մեր զրույցում ասաց Մակունցը՝ հավելելով, որ իր համար զարմանալի էր, որ ընդդիմադիր գործընկերները նշում էին՝ լավ կլիներ, որ Աննա Մարգարյանին, որը, ըստ Մակունցի, բավականին պրոֆեսիոնալ է, իրենք ներկայացնեին, բայց արդյունքում դեմ քվեարկեցին։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակին, որտեղ վերջինս Դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման երեք տարբերակ էր առաջարկել, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ սա այն հարցն է, որի լուծումով խորհրդարանն այս պահին հանդես գալ չի կարող․

«Ինքներդ հասկանում եք, որ այդտեղ շատ բաներ կան, որոնք պետք է հաշվի առնենք, որպեսզի դիրքորոշում ձեւավորենք եւ արտահայտենք այդ դիրքորոշումը։ Այս պահին այդ թեմայով քննարկում չենք իրականացրել»։

Մեր դիտարկմանը, որ ՍԴ անդամները եւ Դատարանի նախագահի լիազորությունները կատարող Հրայր Թովմասյանը դեռեւս իրենց դիրքերը չեն ուզում զիջել, արդյոք ե՞րբ տեղի կտան, քանի որ Վահե Գրիգորյանն իր նամակում նշել էր, որ հարցի լուծումը նաեւ մեծապես իրենցից է կախված, Մակունցն արձագանքեց, որ դեռեւս չի կարող ասել, թե վերջիններս ինչ դիրքորոշում կունենան․

«Ես կարծում եմ, որ մենք, որպես խմբակցություն, պետք է դիտարկենք այն տարբերակները, որոնք կարող ենք մեր լիազորությունների շրջանակում իրականացնել։ Ես կարծում եմ, որ մեր անելիքը պետք է սա լինի, սակայն հապճեպ որոշումներ չենք կարող կայացնել»։

Մեր հարցին՝ ԱԺ լիազորությունների տիրույթում այս պահին միայն իրավասու մարմինների կողմից առաջադրված թեկնածուներին ՍԴ դատավոր ընտրե՞լն է, Մակունցը պատասխանեց, որ դա այն տարբերակն է, որն առաջարկում է Վահե Գրիգորյանը, բայց հնարավոր է, որ խմբակցության քննարկումից հետո այլ առաջարկներ էլ ստանան, այլընտրանքային լուծումներ գտնեն։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ասաց, որ գործող Սահմանադրության մեջ, միանշանակ, կան դրույթներ, որոնք երկակի մեկնաբանությունների տեղիք են տալիս եւ ըստ այդմ՝ հստակեցման կարիք ունեն․

«Օրինակ, 213-րդ հոդվածը, որի շուրջ էլ այս իրավիճակն է, տարբեր կողմերից կարող ենք մեկնաբանել, բայց պետք է խմբակցության իրավաբանների հետ քննարկենք, միգուցե լուծումն այս դրույթի հստակեցումը լինի»։

Մեր դիտարկմանը՝ որոշ իրավաբաններ պնդում են, որ ԱԺ-ն պետք է նախաձեռնի այս դրույթի փոփոխությունը, սահմանադրական հանրաքվե հարկավոր չէ, Մակունցն արձագանքեց, որ այդ հարցը եւս պետք է համապարփակ քննարկման դրվի իրավաբանների հետ։

Մակունցը չբացառեց նաեւ, որ առաջիկայում խմբակցությունը գուցե հանդիպում ունենա Վահե Գրիգորյանի հետ, եթե լրացուցիչ պարզաբանումների կարիք լինի․

«Գուցե հանդիպենք, չեմ բացառում, եթե դա որեւէ կերպ միջամտություն չլինի դատական իշխանության գործերին, բայց, կրկնում եմ, հապճեպ որոշումների հակված չենք»։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն օրերս ծավալուն նամակ էր ուղղել ՀՀ կառավարությանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, Արմեն Սարգսյանին, Դատավորների ընդհանուր ժողովին եւ Սահմանադրական դատարանի անդամներին։ Նամակում Գրիգորյանը պարզաբանել էր առկա իրավիճակը եւ հարցի լուծման համար առաջարկել էր իր պատկերացրած երեք լուծումները․

Առաջին տարբերակում, ըստ Գրիգորյանի, Դատարանի անդամների եւ դատավորների, ինչպես նաեւ Դատարանի դատարանակազմական լիազորություններ ունեցող մյուս սահմանադրական մարմինների կոնսենսուալ որոշմամբ հաստատված կմնա այս իրավիճակը, եւ այս տարբերակն ընտրելու դեպքում սահմանադրական մարմիններն իրենց հստակ հայտարարություններով պետք է փաստեն, որ Դատարանն իր այս կազմով եւ դրա ձեւավորման ընթացքում մինչեւ 2018թ.-ի ապրիլի 9-ը նշանակված անդամների նշանակմամբ չի խախտում Դատարանի ձեւավորման համար Սահմանադրությամբ նախատեսված պահանջները, համապատասխանում է Դատարանի ձեւավորման համար Սահմանադրի նպատակներին՝ ներառյալ Դատարանի համար կարգավորումների ուժի մեջ մտնելու համար մինչեւ 2035թ.-ը սպասելը:

Լուծման երկրորդ տարբերակը այն է, որ իրավասու մարմինները պետք է Ազգային ժողովին առաջարկեն Դատարանի դատավորների 7 թափուր հաստիքների թեկնածուներ։

Երրորդ տարբերակում Գրիգորյանն ակնարկում է Սահմանադրական դատարանի անդամների հրաժարականների մասին, եւ առաջարկում, որ նրանց հրաժարականի դեպքում վաղ կենսաթոշակային սխեմա գործարկվի՝ այն նույն գումարի չափով, որն իրենք ստանում են որպես ՍԴ անդամ։

Տպել
6692 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ