Տղայի համար այս պահն ամենակարևորներից է կյանքում. Գյումրիում մեկնարկել է ամառային զորակոչը (լուսանկարներ)

01/07/2019 schedule22:15

Արցունքներ հուզմունքի, անորոշության, անհանգստության, նաեւ արցունքներ հպարտության եւ սպասումի: Ծնողները խոսել չեն ուզում, հայոց բանակի ապագա զինվորները շտապում են: Հրաժեշտ են տալիս հարազատ-բարեկամներին, ընկեր-ընկերուհիներին, հիշեցնում տարբեր պայմանավորվածություններ եւ կիսատ մնացած գործերն ավարտին հասցնելու հանձնարարականներ են տալիս Գյումրիում մնացողներին:Այս խառը իրավիճակը «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում էր: Հուլիսի 1-ին Գյումրիում մեկնարկեց 2019 թվականի ամառային առաջին զորակոչը։ «Մայր Հայաստան» հուշահամալիրից պարտադիր զինվորական ծառայության մեկնեց 56 նորակոչիկ:Ապագա զինվորներին անփորձանք ծառայություն եւ բարի վերադարձ մաղթեցին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, ծնողներն ու հարազատները:«Սիրելի նորակոչիկներ, այսօր իսկապես հուզումնալից օր է բոլորիս համար, յուրաքանչյուր տղայի համար այս պահն ամենակարևորներից է կյանքում, դուք դառնում եք մեր խաղաղության ու անվտանգության երաշխավորը: Իմ միակ մաղթանքը բոլորիս խաղաղությունն է, իսկ Ձեզ բարի ծառայություն ու բարի վերադարձ: Ծառայությանը մեծ պատասխանատվությամբ մոտեցեք եւ պատվով կրեք հայ զինվորի կոչումը»,-ասաց Շիրակի մարզպետը:«Մենք ունենք անկախ երկիր, մարտունակ բանակ, և այսօր մեր որդիներին ուղարկում ենք մեր երկրի սահմանները պաշտպանելու: Մեզ համար չկա ավելի վեհ բան, քան անկախություն ունենալը, Հայաստանի Հանրապետություն ունենալն ու դրա սահմանները պաշտպանելն է: Մենք պետք է կարողանանք պահպանել մեր անկախությունը՝ պաշտպանելով մեր սահմանները: Թող երբեք չլինի պատերազմ, թող միշտ լինի խաղաղություն և մեր տղաներին ուրախությամբ դիմավորենք ծառայությունից վերադառնալիս»,-ավելացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:Ըստ պատասխանատուների, Գյումրիում ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքներն ընթացել են բնականոն հունով, խնդիրներ չեն եղել:

Տպել
2716 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)