Ողղակի հպարտ եմ. Բաչկովը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն դառնալու մասին

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (64 կգ) խոստովանում է, որ հպարտություն է զգում Եվրոպական 2-րդ խաղերից հետո: Այնտեղից նա վերադարձավ ոսկե մեդալով: Բռնցքամարտիկների համար Մինսկ 2019 նաեւ Եվրոպայի առաջնություն էր, հետեւաբար Բաչկովը ոչ միայն Եվրոպական խաղերի, այլեւ Եվրոպայի չեմպիոն է: Այսինք՝ նա պաշտպանեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Այսօր՝ հուլիսի 1-ին, Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նա կիսվեց զգացողություններով:

«Ողղակի հպարտ եմ դրանով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ձգտում է աշխարհի առաջնության ոսկե մեդալին:

Մինսկի եզրափակչում Բաչկովի մրցակիցը ֆրանսիացի Սոֆիան Ումիան էր: Նա առավելության հասավ 3-2 հաշվով: Հայ մարզիկն ընդգծում է, որ հակառակորդը բավական բարդ էր:

«Մենամարտում էի աշխարհի գործող չեմպիոնի, օլիմպիական արծաթեմեդալակրի հետ: Բավականին լուրջ բռնցքամարտիկ է: Զարգացած է տեխնիկապես: Նրան կարողացա հաղթել կամային որակների շնորհիվ»,- ասաց նա:

Սովորաբար բռնցքամարտի մրցումներին հետեւում են անարդար մրցավարության մասին խոսակցությունները: Մինսկում վիճելի մրցավարության մասին արձագանքներ եղան քառորդ եզրափակչում Անուշ Գրիգորյանի (51 կգ) եւ Գուրգեն Հովհաննիսյանի (+91) պարտություններից հետո: Ամեն դեպքում այս անգամ մրցավարներից դժգոհությունները սովորականից քիչ էին: Այդ մասին ասաց նաեւ Բաչկովը:

«Եղան մարզիկներ, որոնք տուժեցին մրցավարների պատճառով, բայց այդքան շատ չէ, որքան առաջ: Հիմա շատ է քչացել: Բռնցքամարտը չի կարող այնպես լինել, որ ամեն ինչ արդար լինի. օրինակ մի մրցավար սիրում է կռվի ոճը, մյուսը խաղակցական ոճը, դրա համար մի քիչ տատանումներ են լինում մրցավարների որոշումների մեջ»,- ասաց նա:

Բռնցքամարտիկները Եվրոպական խաղեր մեկնեցին սկանդալակին մթնոլորտում:  Հայաստան բռնցքամարտի ֆեդերացիայի (ՀԲՖ) շուրջ աղմուկ է շուրջ 1 տարի ու չի հանդարտվում: Ստեղծվել է նաեւ մեկ այլ ֆեդերացիա, որը ճանաչված չէ Բռնցքամարտի միջազգային միության՝ ԱԻԲԱ-ի կողմից: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի ներկայացրած կազմը փոխվեց, ու Մինսկի թիմում ընդգրկվեցին նորաստեղծ ֆեդերացիայի բռնցքամարտիկներ: Այս պատճառով ՀԲՖ մարզիկները նշում էին, որ պատրաստ են բոյկոտելու Մինսկի խաղերը, սակայն ի վերջո մասնակցեցին: Հարցին, թե սկանդալն ինչպես ազդեց բռնցքամարտիկների վրա, Բաչկովը հետեւյալ պատասխանը տվեց.

«Մենք մեր գործն ենք անում, մենք կռվում ենք Հայաստանի Հանրապետության դրոշի համար»,- ասաց նա:

Մինսկի բռնցքամարտի մրցաշարում ոսկե մեդալ նվաճեց ՀԲՖ եւս մեկ ներկայացուցիչ: Արթուր Հովհաննիսյանը լավագույնը դարձավ 49 կգ քաշային կարգում: 2 բրոնզ նվաճեցին մյուս ֆեդերացիան ներկայացնող Կարեն Տոնականյանը (60 կգ) եւ Գոռ Ներսեսյանը (81 կգ): Ընդհանուր առմամբ Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ 11 մեդալով՝ 5 ոսկի, 3-ական արծաթ ու բրոնզ: Բաչկովի խոսքով՝ հայրենակիցների նվաճումները ոգեւորիչ էին:

«Այդ մեդալները մեկը մեկին մոտիվացնում էին, որպեսզի լավագույնս հանդես գային»,- ասաց նա:

Մինսկ 2019 մեկնարկել էր հունիսի 21-ին: Ավարտվեց 30-ին: Մասնակցում էր 50 երկրի շուրջ 4000 մարզիկ: Մարզաձեւերը 15-ն էին: ռնցքամարտիկների ու ձյուդոիստների համար Եվրոպական խաղերը նաեւ Եվրոպայի 2019 թ. առաջնություն էին: ՀՀ-ն ուներ 37 մասնակից 9 մարզաձեւում: Մեդալներ նվաճեց 4 մարզաձեւում:

Հ.գ. Լուսանկարում Բաչկովը որդիների հետ է:

Տպել
1602 դիտում

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի նախագահի և նրան ուղեկցած պատվիրակության

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի, հետևել դիրքեր տանող ճանապարհների կառուցմանը

Կոտայքում հեղուկ գազալցակայանի գործունեություն է դադարեցվել

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը կարևոր է․ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Էլիսո Բոլքվաձեին

Հայաստանում Իրանի դեսպանությունում սգո մատյան կբացվի

Ինչի հետևանքով է կործանվել Ռաիսիի ուղղաթիռը․ Բելառուսում Իրանի դեսպանը մանրամասներ է հայտնել

Հայաստանի հետ հարաբերությունները զարգանալու և ամրապնդվելու են․ ԱԺ է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը

Խաղաղության օրակարգը խթանելու համար կան լավ և բարենպաստ հնարավորություններ․ Ալիևը՝ Լատվիայի Սեյմի նախագահին

Կիրանցում բողոքի ակցիայի վայրից 14 հոգի է բերման ենթարկվել

Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի գործընկերներին

Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է պահանջել

Կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում․ Նիկոլ Փաշինյան

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Սուտ է, նման բան չկա, Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի. Ղալումյան

Կիրանցում հավաքված Գալստանյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին

Վազգեն Գալստանյանի աջակիցները Կիրանցում թիրախավորել են Հանրայինի անձնակազմին

Ռուբինյանը Բունդեսթագի գործընկերներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին

Իրանում չեղարկվել են բոլոր մշակութային միջոցառումները, փակվել կինոթատրոնները, սահմանափակվել հաղորդումները

Իրանի նախագահի պաշտոնակատարը 6 հատուկ կոմիտե է ստեղծել երկիրը ժամանակավորապես կառավարելու համար

Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը

Հավերժ կպահեմ Իրանի նախագահ Ռաիսիի հետ կապված ամենավառ հիշողությունները․ Պուտին

Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարին

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. գարնանային մռայլ եղանակը կշարունակվի առաջիկա օրերին

Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա

Իրանի հայ պատգամավորները ցավակցել են Ռաիսիի և ուղղաթիռի մյուս անդամների զոհվելու կապակցությամբ

Սյունիքում տեղակայված Իրանի հյուպատոսարանում իջեցվել է երկրի դրոշը. քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում

Կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի հետ ողբերգական այս ցավը. Սիմոնյանը՝ Մեջլիսի նախագահին

Այս ծանր պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԽ քարտուղար

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. ԱՆ հակափաստարկները

Գալստանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին, փորձում ճեղքել ոստիկանական շղթան

Այս ամենին լուռ հետևող եպիսկոպոսաց դասը, եկեղեցականները ամբողջությամբ կիսում են բաշիբոզուկ կլոունի քայլերը. Բաբաջանյան

Մեկնարկել է Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը (տեսանյութ)

Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով կմեկնի Աբու Դաբի

Սքեմի տակ քողարկված Գալստանյանը երեսով է տալիս, որ ժամանակին իր աջը համբուրածները հիմա չեն կիսում քաղաքական հայացքները

Ես էլ ուրիշների նման քեզ չեմ ասում՝ «Կիրիլի վաստակ», միայն կասեմ՝ խաչդ հանի, դա քոնը չէ. Մեհրաբյանը՝ Գալստանյանին

48-ամյա տղամարդու սպանության վայրից «Օպել»-ով հեռացած անձանց հետապնդել են, կրակել մեքենային, նրանցից մեկին սպանել տեղում

Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտը. ՀՀ նախագահ

Մարիխուանա, հաշիշ, կոկաին. ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք, 6 անձ ձերբակալվել է