Մրցակիցները զարմացել են մարմնամարզիկ Արթուր Դավթյանի ելույթից. նա պատմում է՝ ինչու

Եվրոպական 2-րդ խաղերում Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը զարամցրել է մրցակիցներին: Հենացատկի եզրափակչում նա վստահ հաղթանակ տարավ՝ վաստակելով 15.016 միավոր: Իր հետեւում թողեց 2-րդ տեղը զբաղեցրած ռուս Դմիտրի Լանկինին (14.733) ու բրոնզեմեդալակիր դարձած ուկրաինացի Իգոր Ռադիվիլովին: Այսօր՝ հուլիսի 1-ին, Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ բոլորը զարմացած էին իր կատարումից:

«Բոլորն էլ զարամցած էին, ես էլ էի զարամցած, մրցակիցներն էլ: Ուկրաինայի մարզիկի հետ խոսեցի, ասաց, որ շատ լավ ցատկեցիր, քեզնից հետո մի քիչ դժվար էր լավ տրամադրվել, որովհետեւ շատ լավ արեցիր»,- ասաց նա՝ ավելացնելով, որ չի հիշում, որ նախկինում իր մոտ այդպես ստացված լիներ:

Արթուր Դավթյանը մասնակցում էր նաեւ բազմամարտի եզրափակչին: Այնտեղ նա 83.632 միավորով ավարտեց 5-րդ տեղում: Պատճառներից մեկը հենց հենացատկում անհաջող ելույթն էր: Ընդգծում է, որ դա իրեն զայարցրել է հենացատկի եզրափակչից առաջ ու ինչ-որ տեղ նպաստել, որ հավաքվի:

«Բազմամարտում, այո՛, ես իմ ամենաուժեղ գործիքի վրա վատ մասնակցեցի, եթե այնպես ցատկեի, ինչպես հենացատկի եզրափակչում, ինձ թվում է՝ բազմամարտում 3-րդ տեղը կգրավեի: Ինչ-որ չափով դա էլ նպատսեց, որ երեւի զայրացա, որ առաջին օրն էլ, 2-րդօ րն էլ լավ չցատկեցի, 3-րդ օրն արդեն ինչպես պետք էր դիմավորել, բացվել, այդպես էլ արեցի»,- ասաց նա:

Արթուրը խոստովանում է, որ ոսկե մեդալն անսպասելի է եղել: Նշում է, որ ամեն գնով ցանկացել է մրցանակային տեղ զբաղեցնել, սակայն չի սպասել, որ դա կարող է ոսկի լինել: Շեշտում է, որ իր լավագույն ցատկն է կատարել եզրափակչում:

«Չեմպիոնության չէի սպասում: Ճիշտ է՝ մեդալի սպասում էի, բայց որ ոսկի պետք է լիներ անակնկալ էր մեզ համար: Այդպիսի ցատկ անել… ոչ մեկս երեւի չէինք տեսել, որ այդպես ցատկեի, շատ լավ ցատկեցի: Դրանից լավ չէի կարող: Առաջին տեղն էլ արդյունքն էր»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հաջողությունն իր ու թիմակից Վահագն Դավթյանի հետ էր:

Վահագն Դավթյանն իր հերթին Մինսկում արծաթե մեդալ է նվաճել օղակների վրա վարժությունում: Արթուրը նշում է, որ դա ոգեւորել է իրեն: Պատմում է, թե ինչպես է Վահագն քաջալերել իրեն:

«Որ Վահագնը տեղ գրավեց, ավելի շատ ոգեւորվեցի, ուրախացա, մտածեցի՝ գոնե մի մեդալ էլ ես պետք է նվաճեմ: Դա ինչ-որ դեր խաղաց: Վահագն էլ ասաց՝ մի հատ էլ դու մեդալ նվաճիր, որ լիարժեք գնանք Երեւան»,- ասաց նա:

Արթուր Դավթյանը մասնակցել էր նաեւ ազատ վարժության եզրափակչին: Այնտեղ գրավեց վերջին՝ 6-րդ տեղը:

Մինսկ 2019 մեկնարկել էր հունիսի 21-ին: Ավարտվեց 30-ին: Մասնակցում էր 50 երկրի շուրջ 4000 մարզիկ: Մարզաձեւերը 15-ն էին: ՀՀ-ն ուներ 37 մասնակից 9 մարզաձեւում: Մեդալներ նվաճեց 4 մարզաձեւում:

Հ.գ. Լուսանկարում Աթուր Դավթյանը կնոջ ու դստեր հետ է:

Տպել
3995 դիտում

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն հայտարարել է նոր բաց մրցույթ

Վազգեն Գալստանյանը հայտարարել է, որ շտապել են վարչապետի հրաժարականի պահանջի հարցում

Գազ չի լինի Լոռու մարզի և Երևանի մի շարք հասցեներում

«Ամիօ բանկ»-ը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍՆ-ի հետ

Նոր նշանակում՝ վարչապետի որոշմամբ

Շիրակի մարզում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Արարատ Միրզոյանը մասնակցում է ԵԽ Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին

«Դիվանագետների համահայկական միություն» կոչվող խմբի և նախկին ՄԻՊ-ի կողմից հայտարարությունները մանիպուլյացիա են. Ծառուկյան

Քաղաքակրթական վանդալիզմ. Ադրբեջանի կրթության նախարարը հայտարարել է «Արցախի պետհամալսարան»-ում ընդունելության մասին

Կիրանցի հատվածը բաց է երթևեկության համար. Երևանում և մարզերում փակ փողոցներ ու ճանապարհներ չկան

Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված ավելի քան 32,5 միլիոն դրամի վնասը վերականգնվել է

Ժաննա Անդրեասյանը եռօրյա այցով մեկնել է Թուրքմենստան

3 մարզի լեռնային շրջաններում սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ, մինչև -3 աստիճան ցուրտ

Լիլիթ Մակունցը սենատոր Մարկ Գրինի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը

«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը

Այս տարի 8000 անձի ավանդները կփոխհատուցվեն. ովքեր կարող են դրանք ստանալ

Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան հոսպիտալացվածներ

Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն

Երևանում ծառերն ու էլեկտրական սյունն ընկել են ավտոմեքենաների վրա (լուսանկարներ)

Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված

Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը և 4 ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ

«Մազդա»-ն բախվել է էլեկտրական սյանը. կան տուժածներ

Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է 6 տաղավար (լուսանկարներ, տեսանյութ)

Կրակոցներ Ոստան գյուղի գերեզմանատանը. կա զոհ ու վիրավոր, հայտնաբերվել են պարկուճներ, հրացան, մահակ

«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (տեսանյութ)

Սյունիքի մի մասում մառախուղ է

Ամենասկզբում հնարավոր էսկալացիայի գործընթաց է եղել, փոխարինվել է դիվանագիտական լուծմամբ․ Գրիգորյանը՝ սահմանազատման մասին

25 հեկտարի մասով որևէ բլեֆ չկա․ Գրիգորյանը մանրամասնել է՝ Կիրանցում ինչ 4 շինություն է դուրս մնում ՀՀ տարածքից

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Քո ենթակայության տակ լինելն ու քոնը լինելը տարբեր բաներ են, Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի հանձնվել․ ԱԽ քարտուղար

Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները ծանոթացել են Վեդիի ջրամբարի շինարարությանը

Չենք զարմանա՝ վաղն էլ հայտարարեն՝ Սահմանադրությունը փոխում ենք, որ Աստված իջնի երկնքից ու Հայաստանը կառավարի. Սուքիասյան

ԲՏԱ նախարարությունում Իսպանիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման, փորձի փոխանակման հնարավորությունները

Մտավոր սեփականության գրասենյակի և ՌԴ մտավոր սեփականության դաշնային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Ավտոմեքենաները բախվել և ձորն են ընկել․ կա վիրավոր

Արդյունավետ իրականացվող ծրագրերը նոր նախագծերի մեկնարկի լավ հիմք են․ Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահի հետ