Ոստիկանները քրեական հեղինակությունների են բերման ենթարկել. երկօրյա ուժեղացված ծառայության արդյունքը

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողները հունիսի 29-ին ու 30-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հասարակական կարգի պահպանության, երթևեկության անվտանգության բարձրացման, ինչպես և հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու և բացահայտելու նպատակով։ Բոլոր մարզերում ուժեղացված ծառայությանը ներգրավված են եղել ոչ միայն մարզային վարչությունների և տարածքային ստորաբաժանումների ծառայողները, այլև ճանապարհային ոստիկաններն ու պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցները։ 

«Սկսենք Արարատի մարզից։ Այստեղ օպերատիվ տվյալների հիման վրա համապատասխան ստուգումներ են իրականացվել հանցավոր հեղինակություն համարվող 62 անձի բնակության հասցեներում։ Տարբեր կասկածանքներով Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժիններ բերման է ենթարկվել 43 անձ, այդ թվում՝ նախկինում մի քանի անգամ դատապարտված անձինք։ Երկօրյա ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 288 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։ Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել մի քանի տասնյակ տրանսպորտային միջոց, որոնց վարորդները կոպիտ խախտումներ են թույլ տվել։ 

Արմավիրի ոստիկաններն էլ ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 61 խախտում։ Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխել 33 մեքենա, որոնցից 14-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Տարբեր կասկածանքներով, ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելու, ինչպես և հասարակության մեջ ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու համար ոստիկանության Արմավիրի մարզային վարչության տարածքային բաժիններ բերման է ենթարկվել ու բերվել 326 անձ։ 

Շիրակի ոստիկաններն էլ տարբեր կասկածանքներով Մուշի, Կումայրիի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ամասիայի և Ախուրյանի բաժիններ բերել ու բերման են ենթարկել ընդհանուր 180 անձի, որոնց թվում կան նախկինում դատապարտվածներ և 12 քրեական հեղինակություն։ Երկօրյա ուժեղացված ծառայությունը Շիրակում արդյունավետ էր նաև հանցագործությունների բացահայտման առումով։ Մուշի և Կումայրիի ոստիկանները բացահայտել են սառը զենք կրելու 1-ական դեպք, Ախուրյանի ոստիկանները՝ գողության, իսկ Աշոցքինը՝ ապօրինի թմրաշրջանառության, որոնց առանձին կանդրադառնանք։ Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև ճանապարհային երթևեկության կանոնների 165 խախտում, որոնց փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 24 մեքենա, որոնց վարորդներն իրենց գործողություններով վտանգել են երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։

Կոտայքի մարզում իրականացրած երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 45 դեպք, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 9 տրանսպորտային միջոց։ Հրազդանի, Կոտայքի, Չարենցավանի, Նաիրիի բաժիններ բերվել ու բերման է ենթարկվել 30 անձ, այդ թվում՝ 3 քրեական հեղինակություն։ Կոտայքի բաժնի ոստիկաններն ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտել են գողության դեպք։ 
Տավուշի ոստիկաններն էլ հունիսի 29-ին ու 30-ին Իջևանի, Դիլիջանի, Տավուշի և Նոյեմբերյանի բաժիններ տարբեր կասկածանքներով բերել ու բերման են ենթարկել մի քանի տասնյակ անձի։ Բերման ենթարկվածներից մի քանիսը չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Որոշ դեպքերով հարուցվել է վարչական վարույթ։ Ճանապարհային ոստիկանության ու բաժինների ծառայողների կողմից պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 18 տրանսպորտային միջոց, կազմվել են արձանագրություններ։ 

Սյունիքի ոստիկաններն էլ հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 65 խախտում, որոնց փաստերով կազմել են արձանագրություններ։ Պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացման նպատակով Կապանի, Գորիսի, Մեղրիի և Սիսիանի բաժիններ բերվել ու բերման է ենթարկվել 30 անձ, այդ թվում՝ 2 քրեական հեղինակություն։ Տարբեր կասկածանքներով և ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու համար բաժիններ բերման են ենթարկվել մի խումբ անձինք։ 
Տեղափոխվենք Գեղարքունիք։ Այստեղ ևս տարբեր հանցագործությունների կասկածանքով Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Սևանի և Ճամբարակի բաժիններ բերվել ու բերման են ենթարկվել մի խումբ անձինք։ Բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության դեպք։ Ուժեղացված ծառայության ընթցաքում Գեղարքունիքի ոստիկանները ստուգել են 540 տրանսպորտային միջոց, որոնց վարորդնները կասկած են հարուցել։ Հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 123 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։ Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել մի քանի տասնյակ մեքենա, այդ թվում՝ ապօրինի փայտանյութով բարձված մեկ բեռնատար։ Այս փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Դիլիջանի բաժին։ 

Աշտարակում, Ապարանում, Թալինում և Արագածոտնի մարզի այլ բնակավայրերում իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում մարզի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 44 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել մի քանի տասնյակ մեքենա։ Վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Բաժիններ են բերվել ու բերման ենթարկվել մի խումբ անձինք, այդ թվում՝ քրեական հեղինակություններ։ Ուժեղացված ծառայության ընթացքում Աշտարակի ոստիկանները անձնական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել, կասկածյալներին բերման են ենթարկել ու հայտնաբերել գողոնը։ 

Վայոց ձորի ոստիկանները ևս իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 17 խախտում, մի քանի մեքենա էլ տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Տարածքային բաժիններ են հրավիրվել նախկինում դատապարտված մի խումբ անձինք, որոնց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։ 

Տեսաշարը եզրափակենք՝ անդրադառնալով Լոռու ոստիկանների աշխատանքին։ Ուժեղացված ծառայության ընթացքում Բազումի, Տարոնի, Գուգարքի, Տաշիրի, Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի բաժիններ բերվել ու բերման է ենթարկվել 130 անձ, այդ թվում՝ նախկինում դատապարտվածներ և 6 քրեական հեղինակություն։ Բերման ենթարկվածների թվում կան անձինք, որոնք չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ։ Որոշ դեպքերով հարուցվել է վարչական վարույթ։ Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է 7 հանցագործություն, հայտնաբերվել՝ 2 հետախուզվող։ Ճանպարհային երթևեկության կանոնների տարբեր խախտումների փաստերով կազմվել է 143 արձանագրություն, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 18 մեքենա։ 

Ամփոփելով արձանագրենք, որ հունիսի 29-ին ու 30-ին մարզերում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքում ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների շուրջ 970 խախտում, բաժիններ է բերվել ու բերման ենթարկվել շուրջ 820 անձ։ Միայն ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է 20-ից ավելի հանցագործություն։ 

Հասարակական անվտանգությամբ մտահոգ՝ ոստիկանության ծառայողները, Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն, մշտապես իրականացնելու են ուժեղացված նմանօրինակ ծառայություններ՝ հսկողության տակ պահելով բոլոր օրինախախտներին»,-ասված է ոստիկանության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ։

Տպել
2154 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ