Սադրանքը չի հաջողվել, որովհետեւ տխմար ձեւով են աշխատել

Այն, որ Հայաստանում ներքաղաքական պայքարն առավելապես ընթանում է լրատվական-քարոզչական դաշտում՝ հասկանալի է։ Հեղափոխությունից հետո լրատվամիջոցների դերն էապես մեծացել է։ Բանն այն է, որ ժողովրդավարական երկրներում, որպես կանոն, իշխանությունները ձեւավորվում են հանրային կարծիքի հիման վրա, իսկ հանրային կարծիքն իր հերթին առավելապես հենց լրատվամիջոցներն են ձեւավորում, այսինքն՝ մեծ հաշվով, լրատվամիջոցներն են իշխանություններ ձեւավորում։ Իսկ հեղափոխությունից առաջ այդպես չէր․ հանրային կարծիքը որեւէ կապ չուներ ընտրությունների պաշտոնական արդյունքների հետ։ Գործում էին այլ մեխանիզմներ՝ ընտրակաշառք, կեղծիքներ, տարատեսակ ճնշումներ, թվային մանիպուլյացիաներ եւ այլն, ու բոլոր այս գործոնների մեջ լրատվամիջոցների ձեւավորած հանրային կարծիքը վերջին տեղերից մեկն էր զբաղեցնում։ Իշխանություններն էլ, համապատասխանաբար, թքած ունեին հանրային կարծիքի վրա եւ շատ ավելի մեծ կարեւորություն էին տալիս մյուս գործոններին ու «կառույցներին»։ Ու քանի որ հիմա այդ գործոնները չկան, եւ ամենակարեւորը հանրային կարծիքն է, պայքարի սրությունն էլ տեղափոխվել է լրատվական դաշտ։ Բնականաբար՝ լրատվական դաշտ են տեղափոխվել նաեւ կեղծիքը, կաշառքը, մանիպուլյացիաները եւ այլն։

Որ քաղաքական ուժերի միջեւ հիմնական ճակատամարտերն ընթանում են հանուն հանրային դրական կարծիքի՝ դա նորմալ է։ Աննորմալն այն է, որ խաղի կանոններ չկան։ Ավելին՝ պայքարն այնքան կատաղի է, որ «ճակատամարտող կողմերը» չեն էլ նկատում, թե ինչպես են միմյանց հարվածելու փոխարեն հարվածում պետությանը։ Միայն մի օրինակ բերենք։

Մի քանի օր առաջ համացանցում հայտնվեց իբր վարչապետ Փաշինյանի ստորագրությամբ մի նամակ, որտեղ նա խոստանում էր մեկ տարվա ընթացքում ինչ-որ տարածքներ հանձնել։ Կեղծիքն, իհարկե, անմիջապես բացահայտվեց (կեղծարարները շատ կոպիտ ու անգրագետ էին աշխատել), շատ արագ բացահայտվեց նաեւ «ադրբեջանական հետքը», ու դա այնքան ակնհայտ էր, որ անգամ իշխանությունների վրա ցեխ շպրտելու առիթ փնտրողներն ընդունեցին դա։ Բայց նաեւ մոտավորապես այսպիսի ձեւակերպումներ եղան՝ «դե իհարկե կեղծիք է, բայց դա չի նշանակում, թե Փաշինյանն այդպիսի մտադրություններ չունի․․․»։ Այլ կերպ ասած՝ ամեն ինչ արեցին, որ ինչպես հրեական հայտնի անեկդոտում է ասվում՝ նստվածքը մնա։ Բայց սա դեռ մի կողմ թողնենք։

Փաստորեն ի՞նչ է տեղի ունեցել։ Ադրբեջանական քարոզչամեքենան (միայնակ կամ այլ երկրի հետ համատեղ) կեղծ լուր է տարածել, որի նպատակը ՀՀ իշխանությունների նկատմամբ Հայաստանի եւ Արցախի ժողովրդի մեջ անվստահություն սերմանելն ու հասարակությունը պառակտելն է։ Սադրանքը չի հաջողվել, որովհետեւ տխմար ձեւով են աշխատել։ Բայց տարօրինակն այն է, որ Հայաստանի ներսում էլ նախկիններն են ամիսներ շարունակ լրատվամիջոցներով առաջ մղում այն «միտքը», թե վարչապետ Փաշինյանը խոստացել է տարածքային զիջումներ անել ու հենց այդ ճանապարհով էլ գնում է՝ նախապես ասպարեզից հեռացնելով պոտենցիալ խանգարողներին։ Իհարկե՝ բացարձակապես որեւէ հիմք չկա կարծելու, թե Հայաստանի նախկին իշխանություններն ու ադրբեջանական քարոզչամեքենան համաձայնեցված են գործում, բայց փաստը մնում է փաստ, որ քարոզչական թեզերն իրարից գրեթե չեն տարբերվում։

Ու սա պիտի մտահոգի նախկին իշխանություններին ու նրանց քարոզչամիջոցներին։ Նրանք պիտի փորձեն իրենք իրենց համար պարզել՝ ինչպե՞ս է պատահում, որ իրենց «թեզերը» մեկին մեկ համընկնում են դրսից Հայաստանը պառակտելուն ուղղված քարոզչական դիվերսիաներին։ Պատվիրատունե՞րն են նույնը, շահե՞րն են համընկնում, թե՞ պարզապես զուգադիպություն է։ Ու խնդիրը միայն «տարածքային զիջումները» չեն։ Ընդհանրապես՝ ինչպե՞ս է պատահում, որ Հայաստանի թշնամիներն էլ են իրենց հույսը կապում վարչապետ Փաշինյանի նկատմամբ հասարակության մեջ անվստահություն սերմանելու հետ, իրենք իրենց որպես քաղաքական ընդդիմություն ներկայացնող նախկիններն էլ։

Սրանք լուրջ հարցադրումներ են, որոնք, սակայն, սովորաբար հասարակության ուշադրությունից դուրս են մնում։ Փոխարենը՝ մնում է քարոզչական կեղծիքների նստվածքը։

Տպել
22479 դիտում

Արարատ Միրզոյանը մասնակցում է ԵԽ Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին

«Դիվանագետների համահայկական միություն» կոչվող խմբի և նախկին ՄԻՊ-ի կողմից հայտարարությունները մանիպուլյացիա են. Ծառուկյան

Քաղաքակրթական վանդալիզմ. Ադրբեջանի կրթության նախարարը հայտարարել է «Արցախի պետհամալսարան»-ում ընդունելության մասին

Կիրանցի հատվածը բաց է երթևեկության համար. Երևանում և մարզերում փակ փողոցներ ու ճանապարհներ չկան

Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված ավելի քան 32,5 միլիոն դրամի վնասը վերականգնվել է

Ժաննա Անդրեասյանը եռօրյա այցով մեկնել է Թուրքմենստան

3 մարզի լեռնային շրջաններում սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ, մինչև -3 աստիճան ցուրտ

Լիլիթ Մակունցը սենատոր Մարկ Գրինի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը

«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը

Այս տարի 8000 անձի ավանդները կփոխհատուցվեն. ովքեր կարող են դրանք ստանալ

Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան հոսպիտալացվածներ

Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն

Երևանում ծառերն ու էլեկտրական սյունն ընկել են ավտոմեքենաների վրա (լուսանկարներ)

Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված

Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը և 4 ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ

«Մազդա»-ն բախվել է էլեկտրական սյանը. կան տուժածներ

Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է 6 տաղավար (լուսանկարներ, տեսանյութ)

Կրակոցներ Ոստան գյուղի գերեզմանատանը. կա զոհ ու վիրավոր, հայտնաբերվել են պարկուճներ, հրացան, մահակ

«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (տեսանյութ)

Սյունիքի մի մասում մառախուղ է

Ամենասկզբում հնարավոր էսկալացիայի գործընթաց է եղել, փոխարինվել է դիվանագիտական լուծմամբ․ Գրիգորյանը՝ սահմանազատման մասին

25 հեկտարի մասով որևէ բլեֆ չկա․ Գրիգորյանը մանրամասնել է՝ Կիրանցում ինչ 4 շինություն է դուրս մնում ՀՀ տարածքից

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Քո ենթակայության տակ լինելն ու քոնը լինելը տարբեր բաներ են, Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի հանձնվել․ ԱԽ քարտուղար

Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները ծանոթացել են Վեդիի ջրամբարի շինարարությանը

Չենք զարմանա՝ վաղն էլ հայտարարեն՝ Սահմանադրությունը փոխում ենք, որ Աստված իջնի երկնքից ու Հայաստանը կառավարի. Սուքիասյան

ԲՏԱ նախարարությունում Իսպանիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման, փորձի փոխանակման հնարավորությունները

Մտավոր սեփականության գրասենյակի և ՌԴ մտավոր սեփականության դաշնային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Ավտոմեքենաները բախվել և ձորն են ընկել․ կա վիրավոր

Արդյունավետ իրականացվող ծրագրերը նոր նախագծերի մեկնարկի լավ հիմք են․ Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահի հետ

Նորօրյա խաչակիրները կամ մեսիաները չեն հասկանում՝ միջնադարի խավարն անցել է, Աստծո անունով չի ստացվի մոլորեցնել․ Թորոսյան

Քիչ է մնում Զախարովան անձամբ գա Հայաստան ու Գալստանյանի հետ մասնակցի գործընթացներին. Առաքելյան

Գեղամ Նազարյանը միակը չի, ով ունի զգացողություն, որ ոմանց ցանկությունը Արցախ 2 սցենարի կյանքի կոչումն է․ Սաֆարյան

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողան

Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը․ Նելլի Քոչարյան

Վրաստանը հավատում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության կգան խաղաղության պայմանագրի շուրջ․ Կոբախիձե