Հայաստանյան ֆուտբոլասերների համար արձակուրդն ավարտվում է: Հաջորդ շաբաթվանից եվրագավաթներում իրենց ելույթները կսկսեն հայկական թիմերը: Ինչպես հայտնի է, Չեմպիոնների լիգայի 2019-20 մրցաշրջանի որակավորման առաջին փուլում Հայաստանը ներկայացնելու է չեմպիոն «Արարատ-Արմենիան», իսկ Եվրոպա լիգայում հանդես են գալու «Փյունիկը», «Բանանցը» եւ գավաթակիր «Ալաշկերտը»:

«Արարատ-Արմենիան» Հայաստանի չեմպիոն դարձավ Բարձրագույն խմբում իր առաջին տարում: Այժմ նորամուտն է նշում եվրագավաթներում: Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում մրցակիցը շվեդական ԱԻԿ-ն: Վերջին 6 խաղերում շվեդական թիմերն անպարտելի են հայկական թիմերի համար: Ունեն 5 հաղթանակ, 1 ոչ-ոքի:

Եվրոպա լիգայի 2015-16 մրցաշրջանի որակավորման 2-րդ փուլում ԱԻԿ-ը խաղացել է հայկական թիմի դեմ: Հանդիպել էր «Շիրակին»: 2 խաղերի արդյունքում հաղթեց 4:0 հաշվով ու շրջանցեց գյումրեցիներին: Դիմանակությունն աչքի ընկավ ոչ միայն սպորտային առումով: Առաջին՝ Շվեդիայում կայացած, հանդիպումից հետո ԱԻԿ-ը «Շիրակին» մեղադրեց ակումբի սրբիչների գողության մեջ: Պատասխան խաղում նրանց երկրպագուները Հայաստանում սրբիչներ էին թափահարում: Դրան ի պատասխան՝ «Շիրակը» մրցակցին սրբիչներ նվիրեց:

«Արարատ-Արմենիա»-ԱԻԿ հանդիպումը կայանալու է հաջորդ շաբաթ՝ հուլիսի 9-ին Երեւանի Ֆուտբոլի ակադեմիայում: Սկսվելու է 18:00-ին: Պատասխան խաղը տեղի է ունենալու հուլիսի 17-ին:

ՀՀ չեմպիոնը տնային հանդիպման հետ կապված անսովոր որոշում է կայացրել երկրպագուների համար: Մուտքն ազատ չէ: Տոմսերն արժեն 2 հազար դրամ: Դրանք հնարավոր է ձեռք բերել Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտի տոմսարկղից (գլխավոր մասնաշենքի մուտքի հարեւանությամբ), «Տաշիր» առեւտրի կենտրոնի առաջին հարկում տեղակայված «Արարատ-Արմենիայի» նորաստեղծ վաճառակետից կամ կարելի է պատվիրել առցանց այստեղ:

«Ալաշկերտի» մրցակիցը Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում մակեդոնական «Մակեդոնիան» է: «Ալաշկերտը» եվրագավաթներում մակեդոնական թիմերի չի հանդիպել: Մրցակիցը նույնպես հայկական մրցակիցներ չի ունեցել: Թիմերի առաջին հանդիպումը կայանալու է Երեւանի Ֆուտբոլի ակադեմիայում հուլիսի 11-ին: Կմեկնարկի 19:00-ին: Պատասխան խաղը տեղի կունենա 1 շաբաթ անց՝ հուլիսի 18-ին:

Անցած մրցաշրջանում «Ալաշկերտը» պատմական հաջողություն էր հասել: Դուրս էր եկել Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլ: Թիմը կրկնել էր նույն մրցաշրջանում՝ մի քանի օր առաջ «Փյունիկի» գրանցած պատմական հաջողությանը, որը նույնպես ԵԼ որակավորման 3-րդ փուլ էր դուրս եկել: Անցած մրցաշրջանում այս թիմերի շնորհիվ հայկական ակումբներն առաջին անգամ հայտնվեցին եվրագավաթների որակավորման 3-րդ փուլում:

«Փյունիկի» մրցակիցն այս տարի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում նույնպես մակեդոնական թիմ է՝ «Շկուպին»: Սա «Փյունիկի» 4 մակեդոնական մրցակիցն է եվրագավաթներում: 2004-05 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում խաղացել է «Պոբեդայի» դեմ: 2 խաղերի արդյունքում շրջանցել է ընդհանուր 4:2 հաշվով: 2013-14 մրցաշրջանում Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում մրցել է «Տետեքսի» դեմ, շրջանցել ընդհանուր 2:1 հաշվով: Անցած մրցաշրջանում պատմական հաջողությանը՝ Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլին, հասավ կրկին մակեդոնական թիմի դեմ պայքարում: «Վարդարն» էր, որին հաղթեց ընդհանուր 3:0 հաշվով:

«Փյունիկ»-«Շկուպի» առաջին խաղը կայանալու է հուլիսի 11-ին Գյումրիի քաղաքային մարզադաշտում: Սկսվելու է 17:30-ին: Բոլոր երկրպագուների համար, որոնք ցանկանում են հաճախել մարզադաշտ, «Փյունիկը» կազմակերպում է անվճար փոխադրում Գյումրի եւ հետ Երեւան: Տեղափոխության մարմանասներին կարելի է ծանոթանալ ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Այս թիմերի պատասխան հանդիպումը Մակեդոնիայում հուլիսի 18-ին:

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Բանանցի» մրցակիցը սերբական «Չուկարիչկին»: Եվրագավաթներում «Բանանցը» սերբական մրցակիցներ չի ունեցել: «Չուկարիչկին» էլ հայկական թիմերի դեմ չի խաղացել: Առաջին հանդիպումը կկայանա Սերբիայում հուլիսի 11-ին: Պատասխան խաղը Երեւանում տեղի կունենա «Բանանց» մարզադաշտում հուլիսի 16-ին: Կսկսվի 19:00-ին: Հայկական թիմերից «Բանանցը» միակն է, որը տնային հանդիպումն անց է կացնելու սեփական ենթակառուցվածքում:

«Ալաշկերտը», «Փյունիկը» եւ «Բանանցը» տոմսերն չեն վաճառում: Մուտքն ազատ է:

Տպել
2070 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է