Չեմ բացառում, որ կընդունենք ՍԴ-ի շուրջ ստեղծված վիճակի լուծման՝ Վահե Գրիգորյանի առաջարկներից որեւէ մեկը․ Մակունց

Այսօր օրվա վերջում կամ վաղը արդեն հստակ կունենանք ԲԴԽ անդամի թեկնածու: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԲԴԽ թեկնածու առաջադրելու հարցին:

Նա նշեց, որ այս պահին անուն չի կարող ասել. «Մենք որեւէ մեկի հետ չենք բանակցում, նախկինում էլ այդպես չի եղել: Նույն սկզբունքով շարունակում ենք այսօր: Մեզ համար չափազանց կարեւոր է թե թեկնածուի պրոֆեսիոնալիզմը, թե մասնագիտական որակները, թե այն չափանիշները, որոնց մասին արդեն խոսել ենք»:

Հիշեցնենք, որ վերջին անգամ «Իմ քայլի» կողմից առաջադրված թեկնածու Աննա Մարգարյանը չհավաքեց բավարար թվով ձայներ եւ հետո հրաժարվել է նորից առաջադրվել: Ընտրվելու համար հարկավոր էր պատգամավորների 80 կողմ քվե, սակայն Մարգարյանի օգտին քվերակել էր 66 պատգամավոր։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին եւ Վահե Գրիգորյանի նամակին՝ Մակունցն ասաց, որ «Իմ քայլը» խմբակցությունը դեռ չունի որոշում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակի լուծման վերաբերյալ:

Նրա խոսքով, իրենք դեռ չեն որոշել, թե ինչ ճանապարհային քարտեզով են շարժվելու՝ գնալու են խորհրդարանական խմբակցությունների հետ կոնսուլտացիաների, թե այլ ճանապարհ են ընտրելու:

«Մենք ծանոթացել ենք Վահե Գրիգորյանի նամակին, բայց չենք շտապում լուծումներով կամ հանգուցալուծումներով հանդես գալ: Չեմ բացառում, որ կընդունենք Վահե Գրիգորյանի առաջարկը, չեմ բացառում նաեւ, որ ինքներս մեր լուծման տարբերակով հանդես գանք: Այս պահին «Իմ քայլը» խմբակցությունը չունի ձեւակերպված դիրքորոշում, թե ինչպես ենք շարժվելու առաջ:

Կարծում եմ՝ նման իրավիճակում շտապողականություն ցուցաբերելու իրավունք չունենք: Շտապել պետք է, բայց ոչ հապճեպ որոշումներ կայացնել»,-ասաց Մակունցը:

Նա նշեց, որ խմբակցությունը չունի հստակ դիրքորոշում նաեւ այն հարցում, թե արդյոք ՍԴ-ում ճգնաժամ կա, թե ոչ:

«Սա չափազանց կարեւոր հարց է, եւ պետք է հանգուցալուծումը փորձենք գտնել»,-ընդգծեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:

Տպել
5830 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ