Գիտակցում ենք, որ սրանով փորձում եք վախ տարածել հանրության մեջ. Սամվել Բաբայանի գրասենյակի պատասխանը՝ Արցախի ԱԱԾ-ին

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ըստ էության անդրադարձել է երեկ Արցախի Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությանը:

Հաղորդագրությունում մասնավորապես ասված է.

«Կոչ ԱՀ ԱԱԾ-ին և Ոստիկանությանը

Արցախում մեկնարկած ստորագրահավաքը, որը ընթանում է սահմանադրական կարգի նորմերով՝ այսինքն ըստ օրենքի, սկսած պահից, դրանից առաջ և հընթացս անցնում է պարզ, թափանցիկ և իր մեջ չի կրում որևէ սադրիչ, էլ ուր մնաց սահմանադրական կարգը տապալող տարրեր, քանզի նախատեսված է հենց սահմանադրորեն։ Ստորագրահավաքը դեռևս չհասած իր վերջնակետին ու դեռ չհանձնված ԱԺ քննարկմանը, պատգամավորների մակարդակով հնչում են հստակ կողմնորոշումներ, որ հարյուր տոկոս էլ հատի չենք ընդունելու կամ իրենց հույսն են ու վստահությունն են հայտնում, որ Գերագույն դատարանը չի հաստատի այս նախագծի օրինականությունը ։ Մինչդեռ սահմանադրական փոփոխությունների այս նախագիծը ընդգրկում է այն երանելի փափագը իրականացնելու առաջին քայլը, որը ընդունվել է 1989թ․ դեկտեմբերի 1-ի որոշումով և սևով սպիտակի վրա գրվել՝ վերամիավորվել Մայր Հայրենիքի`Հայաստանի հետ, ինչպես նաև իրականացնելու Արցախի ժողովրդի անսասան կամքը՝ զարգացնելու և պաշտպանելու ինքնորոշման իրավունքի հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծված և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը ամրագրված է ԱՀ սահմնադրության նախաբանում։

Միանշանակ տարիներ շարունակ վերարտադրվող իշխանությունը այս կարևորագույն խնդիրը չի կարող ընդունել, քանի դեռ իշխանությունը փոխանցում է իր գաղափարական հետնորդներին, այսինքն չի ուզում կորցնել իշխանությունը Արցախում։ Ապա այս իշխանությունը, որը գրեթե 20 տարի է երկիրը պահում է ռազմական դրության մեջ, անընդհատ հիշեցնելով , որ ամեն րոպե կարող է պատերազմ սկսել, զարմանալի է, որ խոսում է ժողովրդավարությունից, երբ փաստացի երկրում դիկտատուրա է տիրում, որտեղ ոտնահարված է սահմնադրությունը և սահմանադրորեն նախատեսված քայլերը դիտվում են որպես սահմնադրական կարգի տապալում։ Իրականում այս իշխանությունները թքած ունեն սահմանադրության և նրա կարգի պահպանման վրա, որովհետև նույնիսկ անտեղյակ են սեփական ձեռքով գրված օրենքներից, որտեղ հստակ խոսվում է հանրահավաքներ անցկացնելու ձևի մասին, որ հանրահավաքները թույլ են տրվում ըստ սահմանադրության անցկացնել այն դեպքում երբ տանս օր շուտ տեղեկացվում է դրանց մասին պատկան մարմիններին։ Այսինքն ինչի համար են ԱԱԾ-ի և Ոստիկանության կոչերն սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ, եթե նույնիսկ դեռ սահմանադրորեն հաստատված հանրահավաքների անցկացման համար դիմում չեն ստացել։

Հղում տալով Սամվել Բաբայանի հարցազրույցին, մասնավորապես, երբ Սամվել Բաբայանը նշեց որ այդ մարդիկ, ովքեր ստորագրել են վաղ, թե ուշ գալու են իրենց ստորագրության հետևից՝ չնշելով որևէ ժամկետներ, կոչեր անելու փոխարեն ուղղակի մի աղավաղեք մարդկանց խոսքը՝ մեկնաբանելով այն այնպես, ինչպես ձեզ է հարմար, որովհետև այդ ամենը կարող է բերել լարվածության, որը դրդելու եք դուք ու դառնալու եք դրա միակ պատասխանատուն։ Ուստի չեղած բանը դարձնել քննարկման առարկա ու դեռ կոչեր ու հայտարարություններ անել նախօրոք անլուրջ է և հարիր չէ իրավապահ մարմիններին։ Իհարկե նաև գիտակցում ենք, որ սրանով փորձում եք վախ տարածել հանրության մեջ, որ ըստ ձեզ հանրահավաքներին խուսափեն մասնակցելուց։ Սա է ձեր գործելաոճը, պահել ժողովրդին առաջինը դիկտատուրայի պայմաններում՝ այսինքն մշտապես ռազմական դրության վախի մեջ, կամ վախեցնել ներքին ազդակներով այն է ոստիկանություն կամ ԱԱԾ։ Ստորագրահավաքը, ստորագրահավաքին հաջորդող բոլոր գործընթացները անցկացվելու են միայն սահմանադրությամբ հաստատված օրենքների շրջանակում, ուստի սահմանադրական կարգի տապալողներին կոչ ենք անում փնտրել այլ տեղ։ Եվ բավական է ԱԱԾ-ն և Ոստիկանությունը ծառայեցնել որպես սեփական վախերը փարատելու գործիք։ Կոչ ենք անում ԱԱԾ և ոստիկանության համակարգը սպասարկող աշխատակիցներին ծառայել միմիայն սեփական ժողովրդի շահերին, այլ ոչ թե իշխանական բուրգին։ Եվ մի մոռացեք, որ Ստորագրահավաքը նախաձեռնող խումբը ունի 218 անդամ, որոնց միացել է նաև Սամվել Բաբայանը, այն միայն Սամվել Բաբայանի անունը չի կրում»,- նշված է հայտարարության մեջ։

Նշենք, որ երեկ էլ Արցախի ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում քաղաքական ուժերին ու առանձին անձանց, ովքեր ներգրավված են քաղաքական գործընթացներում, կոչ է արել գործել բացառապես Արցախի Սահմանադրության ու օրենքների շրջանակներում:

Արցախի ԱԱԾ-ն զգուշացրել է, որ Սահմանադրական կարգի դեմ ցանկացած ոտնձգություն ստանալու է իրավական համապատասխան գնահատական, եւ դրա կանխման համար գործադրվելու են բոլոր միջոցները:

Տպել
4956 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)