Երևան
12 °C
Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանը, որն անցյալ տարվա հուլիսին իր մանկավարժական հանրույթի հետ հայտնվել էր կոռուպցիոն սկանդալի մեջ, կվերադառնա աշխատանքի, նաեւ կստանա հարկադիր պարապուրդի իր գումարը:
Այսպիսի որոշում է հրապարակել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը:
Հիշեցնենք, որ վերջին մեկ տարում Գյումրու տարբեր դպրոցներ հայտնվեցին դատական ատյաններում՝ կապված տնօրենների կողմից իրականացված չարաշահումների, ապօրինությունների, կոռուպցիոն հանցագործությունների հետ: Դրանց թվում հատկապես առանձնացավ թիվ 19 դպրոցը, որի տնօրեն Նարինե Մեսրոպյանի նկատմամբ 2018 թվականի հուլիսի 31-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի թիվ 19 միջնակարգ դպրոցի համապատասխան փաստաթղթերում, աշակերտների ցուցակներում և դասամատյաններում՝ որպես տարբեր դասարանների աշակերտներ գրանցված են թվով 16 անձանց տվյալներ, ովքեր, սակայն, դպրոց չեն հաճախում և չեն մասնակցում դասապրոցեսներին: Դրա հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ Գյումրու 12 բնակիչներ՝ տարբեր ժամանակահատվածներում իրենց ծնողների դիմումների հիման վրա ընդունվել են նշված միջնակարգ դպրոց, սակայն ուսումնական տարիների ընթացքում տևական ժամանակ, որոշ դեպքերում՝ ամբողջ ուսումնական տարվա ընթացքում, բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, այսինքն որևէ դասապրոցեսի չեն մասնակցել: Մինչդեռ, դպրոցի տնօրենը, նշված փաստերն արձանագրելու ու օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան ընթացք տալու փոխարեն, ուսուցիչների միջոցով, ինչպես նաև անձամբ, դպրոցի պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ է մտցրել վերը թվարկված աշակերտների՝ դասապրոցեսներին մասնակցելու կամ ավելի քիչ դասաժամերին բացակայելու վերաբերյալ: Այդ գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, քանի որ նշված աշակերտների թվաքանակով դպրոցը ստացել է ֆինանսավորում: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակել են դպրոցի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հանցավոր արարքների հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի որոշմամբ նշված փաստերի առթիվ 1 տարի առաջ հարուցվել էր քրեական գործ:
Նույն այդ ժամանակահատվածում էլ տնօրենին աշխատանքը շարունակելու իրավունք չէր տվել: ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդել էր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին, որպեսզի վերջինս լուծեր թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանի հետ ունեցած աշխատանքային պայմանագիրը, քանի որ աշխատանքային օրենսգրքով եւս սահմանված է վստահությունը կորցնելու պարագայում պայմանագրի լուծումը: «Այդ հանցագործության մեջ տնօրենը ներգրավել է շուրջ 25 աշխատողի: Քրեական գործի ընթացքում սուբյեկտը վերականգնեց պետությանը պատճաված վնասը, տվեց ցուցմունք: Նույնաբովանդակ ցուցմունք տվեցին նաեւ դպրոցի 25 աշխատակիցներն ու փոխտնօրենը: Այդ պարագայում ես նպատակահարմար գտա քրեական գործով վարույթը կարճել՝ ոչ արդարացման հիմքով: Այսինքն, մենք փաստեցինք, որ տվյալ դպրոցի տնօրենը կատարել է հանցագործություն, բայց ես նպատակահարմար չգտա դատել, քանի որ ե՛ւ տնօրենին, ե՛ւ 25 ուսուցչին դատելը աննպատակահարմար է: Ո՞նց եք պատկերացնում՝ մի դպրոցից 25 ուսուցչի միանգամից դատի տայինք»,-ասել էր դատախազը:
Շիրակի մարզպետ Տիգարն Պետրոսյանն էլ զբաղեցրած պաշտոնից ազատել էր Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանին: Մեսրոպյանը, սակայն Շիրակի մարզպետի որոշումը բողոքարկել է ՇՄ առաջին ատյանի դատարանում: Եվ ստացել վճիռը: Դատարանը որոշել է ՀՀ Շիրակի մարզպետի 2019թ. փետրվարի 28-ի թիվ 32 որոշումն անվավեր ճանաչել, Նարիեն Մեսրոպյանին նախկին աշխատանքում վերականգնել, ինչպես նաեւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել միջին աշխատավարձը: Դատարանի որոշումն ուժի մեջ է մտնելու մեկ ամսից: ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, տեղի ունեցածը քաղաքացիաիրավական գործընթաց է, եւ դուրս է քննչական մարմնի տիրույթից, ուստի իր կարգավորման շրջանակում չէ: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ասաց այս պահին իրենց ձեռքի տակ պաշտոնապես չկա դատարանի վճիռը: Երբ ստանան, իրենց դիրքորոշումը կարտահայտեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄԱԿ-ը կողջունի ՌԴ-ԱՄՆ ցանկացած երկխոսություն
Չի ենթարկվել ոստիկաններին, մտել է բեռնատարի տակ. ինչ է պարզվել տեսագրությունների ուսումնասիրմամբ. տեսանյութ
ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա
Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելու համար տոմսային ինչպիսի փաթեթներ են առաջարկվում. մանրամասներ. տեսանյութ
ՀՖՖ ղեկավարության վերաբերյալ Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները ճանաչվել են որպես զրպարտանք
Հայաստան կայցելի Իրանի խորհրդարանական պատվիրակությունը
Վարչապետը նոր գրառում է արել
Հանրապետությունում խիտ մառախուղ է ձևավորվել
Շատ բարդ է լինելու, բոլոր միջոցները գործադրելու են. ինչ սպասել առաջիկայում ՌԴ-ից և Ադրբեջանից. տեսանյութ
Քրեական ոստիկանություն է տեղափոխվել Արթուր Վանեցյանին սպասարկող նախագահական համարանիշերով «Range Rover»-ը
ՏԿԵ նախարարը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Հնդկաստանում ՀՀ դեսպանը, ռազմական կցորդը AeroIndia 2025-ի նախապատրաստական աշխատանքների քննարկմանն են մասնակցել
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը. տեսանյութ
Պապիլոմա վիրուսը, 15 տարի մնում է կնոջ օրգանիզմում, հետո՝ վերածվում քաղցկեղի. հիվանդությունը երիտասարդացել է
Կալիֆոռնիայում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված ինքնաթիռը բախվել է ԱԹՍ-ին. հետաքննություն է սկսվել
Քարդաշյանները հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով են ապահովել հրշեջներին և կամավորներին
ՊԵԿ-ում Հնդկաստանի դեսպանի հետ քննարկվել է մաքսային և հարկային հարցերով տեղեկությունների փոխանակման գործընթացը
Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և մառախուղ է
Վարչապետը նոր նշանակում է արել. լուսանկար
Տեղյակ ենք Հայաստանի կառավարության որոշման մասին և կուսումնասիրենք այն. ԵՄ դեսպան
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել
ՔԿՀ խցում հայտնաբերվել է կալանավորված անձի դին՝ կախված վիճակում
Սրբուհի Գալյանը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին
Տոկիոյի համալսարաններից մեկի ուսանողուհին մուրճով հարձակվել է համակուրսեցիների վրա. վիրավորներ կան. տեսանյութ
Իրական Հայաստանի հայեցակարգը նաև խաղաղության կոնցեպտի մասին է. վարչապետ. տեսանյութ
Գյուղերից մեկի տնամերձ հողամասում տղամարդու դի է հայտնաբերվել, կողքին էլ՝ հրացան
ԱԽ քարտուղարը Գրոնոյին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը միտված ՀՀ կառավարության քայլերը
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. ինչ է հայտնել ՆԳՆ-ն
Ձերբակալվել է Արսեն Բաբայանը. հայտնի է՝ ինչ կասկածանքով
Եռաբլուրում շիրիմների ծաղիկների գողության դեպքով 3 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Հարկադիր պարտավորություն ունեցող անձանց վերաբերյալ սոցցանցերում ապատեղեկատվություն է տարածվում. ՀԿԱԾ
Բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. վերջինը կողաշրջվել է, մոպեդավարը հիվանդանոցում է
Կառավարության դրական եզրակացությունը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին
Իմ այրվող տունը նման էր Դրեզդենին. Գիբսոնի՝ Մալիբուի 14,5 մլն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
ԱՀԾ աշխատողները պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն կունենան. նախագիծ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար hակաբակտերիային դեղերի կիրառումը ցուցված չէ
Օդը աղտոտված է, դժվար է շնչել, բայց հասկանում եմ՝ հրաշքի արդյունքում եմ փրկվել. Հրաչ Մուրադյանն ԱՄՆ-ում է
Արթիկի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Եթե Ադրբեջանը վստահ է դիրքորոշումներում, ինչու է գաղափար առաջ քաշում դադարեցնել դատական պրոցեսները. Կիրակոսյան
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 10-ին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT