Մենք այս պահին Եվրոպայի ամենաբարձր զարգացման տեմպ ունեցող պետությունն ենք. Գեւորգ Պապոյան

Հուլիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ 2019 թվականի առաջին կիսամյակում փաստացի հարկային եկամուտները կազմել են 713.4 մլրդ դրամ: ՊԵԿ նախագահը նշեց, որ կատարողականի առումով մենք ունենք շուրջ 63 մլրդ դրամ գերակատարում կամ 9.6 տոկոս:

«Մեր քաղաքացիներն իրենց գործողություններով այնպես են արել, որ պետական բյուջեում շատ հարկեր են ձեւավորվել, պետությունն էլ այդ ձեւավորված հարկերից մեր քաղաքացիների աշխատավարձերն ու կեսանթոշակներն է ավելացնում»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գեւորգ Պապոյանը:

- Պարոն Պապոյան, ինչի՞ արդյունքում են 2019-ի առաջին կիսամյակում հարկային եկամուտները գերակատարվել 9.6 տոկոսով:

- Եկեք դեռ գերակատարումից չխոսենք. ընդհանրապես, նախորդ կիսամյակի համեմատ, եթե նկատում ենք 24.7 տոկոսով ավելի շատ բյուջետային եկամուտներ են հավաքագրվել, մոտ 150 մլրդ դրամի մասին է խոսքը: Այստեղ մի շատ կարեւոր հանգամանք կա եւ ես ուզում եմ առաջին հերթին մենք դրան անդրադառնանք, քանի որ այսօր էլ կառավարությունը մի քանի կարեւոր որոշումներ ընդունեց եւ դրանք իրար հետ սերտորեն փոխկապակցված են:

Այստեղ 3 հիմնական բան կա. առաջինը մեր քաղաքացիներն են, որոնք պահանջել են ՀԴՄ կտրոններ, ինչի հետեւանքով, բնականաբար, ձեւավորվել են համապատասխան հարկեր, որոնք վճարվել են պետական բյուջե, եւ այդ ավելցուկն առաջացել է: Երկրորդը մեր գործարար քաղաքացիներն են, որոնք հեղափոխությունից հետո հավատացել են այս պետությանն ու իշխանությանը եւ հոժարակամ հարկեր են տալիս, քանի որ իրենք այլեւս գիտեն, որ այդ գումարները ծառայում են Հայաստանի Հանրապետությանն ու ՀՀ քաղաքացիներին: Երրորդը ՊԵԿ-ի կողմից արդյունավետ վարչարարության իրականացումն է, որի արդյունքում այդ գումարները ձեւավորվել են:

Մյուս կողմից՝ տեսեք. այսօր կառավարությունը որոշում կայացրեց, որ 560 հազար քաղաքացու կենսաթոշակ 2020 թվականի հունվարի 1-ից կավելանա 10 տոկոսով: Այսինքն, սա պատասխան արձագանքն է: Մեր քաղաքացիներն իրենց գործողություններով այնպես են արել, որ պետական բյուջեում շատ հարկեր են ձեւավորվել, պետությունն էլ այդ հարկերից մեր քաղաքացիների աշխատավարձերն ու կեսանթոշակներն է ավելացնում, բանակին ուղղվող միջոցներն է մեծացնում, սոցիալական ապահովության, առողջապահության, կրթության միջոցներն է ավելացնում: Օրինակ՝ ուսուցիչների աշխատավարձն է բարձրանում, որը գրեթե 1 տասնամյակ առաջ է վերջին անգամ բարձրացել ու այսպես շարունակ: Այսինքն, կարծում եմ սա պետություն-քաղաքացի արդյունավետ համագործակցության արդյունքն է, որին թե՛ պետությունը, թե՛ քաղաքացիները, եւ թե՛ մեր գործարարները շատ լավ արձագանքում են:

- ՊԵԿ նախագահը հայտարարեց, որ տարվա երկրորդ կիսամյակում նման արդյունք դժվար թե լինի: Սա ինչո՞վ է պայմանավորված: Քաղաքացիները նույն ակտիվությունը չե՞ն ցուցաբերի:

- Ոչ, բացատրեմ այստեղ ինչ խնդիր կա. արդեն անցած տարվա 2-րդ հատվածում աշխատել է այս իշխանությունը եւ մեր հասարակությունն արդեն իսկ սկսել էր ավելի շատ ՀԴՄ կտրոններ պահանջել, մեր գործարարների մի զգալի շրջանակ արդեն իսկ սկսել էին նախկինից շատ ՀԴՄ կտրոններ տրամադրել, արդեն իսկ այս վարչարարությունը սկսել էր ձեւավորվել: Այսինքն, բազայի խնդիր կա: Անցած տարվա առաջին կիսամյակում բազան շատ ցածր էր, 2-րդ կիսամյակում բազան բարձրացել էր եւ, բնականաբար, բարձր բազայի վրա շատ հարկային եկամուտներ հավաքագրելը դժվար է: Այսինքն, ոչ թե վարչարարությունն է փոխվելու կամ մեր քաղաքացիների վարքագիծն է փոփոխվելու, այլ արդեն իսկ անցած տարվա 2-րդ կիսամյակում մեր քաղաքացիների վարքագիծը փոխված էր, հետեւաբար փոխվածի վրա դժվար է լինելու: Օրինակ եկող տարի առաջին կիսամյակում այսպիսի աճ ապահովել ուղղակի անհնար է պատկերացնել:

Նախկինում գիտենք՝ ինչ է եղել: Ե՛ւ մեր քաղաքացիներն էին անտարբեր այդ պրոցեսին, ե՛ւ պետությունը, հարկային եւ մաքսային մարմինները կոռուպցիայի մեջ թաթախված էին, ու ոչ թե պետական բյուջե հարկեր էին հավաքագրում, այլ կոռուպցիոն մեխանիզմներով ինչ-որ գումարներ էին իրենց սեփական գրպանները լցնում: Ու այդ ժամանակ գործարարներն էլ ձգտում էին չտալ, որովհետեւ գիտեին, որ այդ գումարների մի զգալի մասը չի ծառայելու պետությանն ու քաղաքացիներին: Հիմա այդ 3 վատ բաները բացակայում են: Այսինքն՝ չկա կոռուպցիա, կա վստահություն պետության նկատմամբ գործարների կողմից եւ կա վստահություն պետության նկատմամբ քաղաքացիների կողմից: Բնականաբար, այս միջավայրում այդ բարձր հարկային հավաքագրումներն ապահովվում են:

- Այսինքն, ստացվում է, որ քաղաքացիներն իրենցից հասանելիքը՝ ՀԴՄ կտրոն պահանջելն իրականացնում են, իսկ պետությունը դրա փոխարեն համապատասխան բարեփոխումնե՞ր է իրականացնում աշխատավարձի, կենսաթոշակի եւ այլ միջոցներով:

- Ի՞նչ է տեղի ունեցել. մենք ՀՀ քաղաքացիներին խոստացել ենք, որ, եթե իրենք պահանջեն ՀԴՄ կտրոն դրանց ձեւավորված հարկերի արդյունքում մեր բյուջեն ավելանալու է եւ բնականաբար այն հատկացումները պետք է պետությանն ու քաղաքացուն ուղղվեին՝ մեծանալու է: Նույնը մենք բիզնեսին ենք խոստացել: Չէ՞ որ պետության համար կատարվող ծախսերը բոլորին են վերաբերվում, այդ թվում նաեւ՝ գործարարներին: Մեր քաղաքացիները ճիշտ են այդ մեսիջն ընկալել: Սկզբից նվազագույն կենսաթոշակն ու նպաստները 16 հազարից բարձրացան 25 հազար դրամ, այնուհետեւ հաջորդ քայլով արդեն պետությունն բոլոր կենսաթոշակները 10 տոկոսով կավելացնի՝ 2020 թվականի հունվարի 1-ից, դրան հետեւելու է 2020 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացումը՝ 23 տոկսով՝ 55 հազար դրամից դառնալով 68 հազար դրամ, ուսուցիչների աշխատավարձը սեպտեմբերի 1-ից կավելանա 10 տոկոսով, հունիսի 1-ից մինչեւ 30 տոկոսով տարբեր խմբերի համար զինծառայողների աշխատավարձն ավելացել է, պոլիկլինիկաներում աշխատողների աշխատավարձը 20 տոկոսով է ավելացել եւ այսպես շարունակ: Այսինքն, մենք այդ հավաքագրված գումարները նորից վերադարձնում ենք մեր քաղաքացիներին, ծառայեցնում ենք մեր պետությանը: Իսկ մեր քաղաքացիներն այդ գումարն ի՞նչ են անելու. այդ 55 հազար դրամ ստացողը, եթե 68 հազար դրամ ստանա այդ գումարն էլի գնալու է մեր գործարարի մոտ՝ առեւտուր է անելու, ծառայություններից է օգտվելու: Այսինքն բոլորը շահելու են, ե՛ւ պետությունն է շահում, ե՛ւ քաղաքացին, ե՛ւ գործարարները: Մուլտիպլիկատիվ էֆեկտով այսպես տնտեսությունը զարգանալու է:

Մի կարեւոր հանգամանք եմ ուզում նշել. ես այսօր նայում էի Եվրոստատի (Եվրամիության վիճակագրական ծառայություն) տվյալները, Եվրոպայի 40 երկրների մեջ Հայաստանն ունի ամենաբարձր տնտեսական աճը՝ առաջին 4 ամսվա կտրվածքով՝ 7.1 տոկոս: Երկրորդ տեղում Հունգարիան է՝ 5.2 տոկոսով: Իսկ Եվրոպայի տասնյակ երկրներ մինչեւ 1 տոկոս տնտեսական աճ ունեն: Այսինքն մենք այս պահին Եվրոպայի ամենաբարձր զարգացման տեմպ ունեցող պետությունն ենք, ընդ որում՝ երկրորդ տեղից զգալի առաջ ընկնելով: Սա շատ կարեւոր ցուցանիշ է եւ սրա մեջ շատ ուղղակի ազդեցություն ունի հեղափոխությունը: Առանց հեղափոխության, առանց քաղաքացիների հավատի դեպի պետություն այսպիսի ցուցանիշ երբեք չէր կարող լինել:

- Փաստորեն, հաջորդ տարի, ըստ էության, հարկային հավաքագրումների գերակատարումն այդքա՞ն էլ մեծ չի լինելու, քանի որ հիմնականը պայմանավորված էր նախորդ կիսամյակների ցածր հավաքագրումներով: 2020 թվականից հետո պետությունն ի՞նչ հավելյալ միջոցներով է որեւէ ոլորտում փոփոխություն կատարելու:

- Մեզ մոտ ՀՆԱ-ի ամեն մի տոկոս աճը 10-11 մլրդ դրամի կարգի է: Եթե մենք օրինակ 7 կամ 8 տոկոս տնտեսական աճ ենք ունենում դա նշանակում է, որ մինչեւ 80-85 մլրդ դրամի ՀՆԱ-ի աճի դա կարող է բերել: Նախ սա դեռ ամբողջական չէ: Դեռեւս ստվեր գոյություն ունի եւ մենք շարունակելու ենք բացահայտել այդ ստվերը: Մեր հիմնական ուշադրությունը լինելու է տնտեսության զարգացումը եւ բնականաբար տնտեսության զարգացումը բերելու է ՀՆԱ-ի աճի, ՀՆԱ-ի աճը հանգեցնելու է հարկային եկամուտների աճի եւ այդպես շարունակ: Այս առումով, կարծում եմ, մեր հաջորդ տարվա բյուջեն ավելի մեծ է լինելու, քան այս տարվանը: Նույնիսկ բոլոր միջազգային կազմակերպությունները Հայաստանի համար լավ աճի տեմպ են կանխատեսում՝ հաջորդ տարիների համար մոտավորապես 5 տոկոսի շրջանակներում: Բայց փորձը ցույց է տալիս, որ մենք այդ կանխատեսումներից ավելի մեծ տնտեսական աճ ենք ունեցել: Հետեւաբար ես հավատում եմ, որ մեր տնտեսական աճը լինելու է շատ ավելի բարձր քան 5 տոկոսն է: Սա, բնականաբար, ՀՆԱ-ի աճի է բերելու, աշխատավարձերի աճի է բերելու: Մի կարեւոր հանգամանք էլ. երբ որ մենք նայում ենք մեր տնտեսական աճի կառուցվածքը շատ կարեւոր նշանակություն ունի այն, որ այստեղ մենք որակյալ աճ ունենք: Օրինակ՝ քոչարյանական ժամանակաշրջանի շինարարության նման աճ չէ: Այստեղ աճը պայմանավորված է զբոսաշրջության աճով, ծառայությունների աճով, արտահանման աճով: Հանքադրյունաբերության միջոցով չի մեր աճի զարգացումը, այստեղ ավելի շատ տեխնոլոգիաներ են, մշակով արդյունաբերությունը, տեքստիլ արդյունաբերությունը: Սրա արդյունքում մեր քաղաքացիներն իրենց մաշկի վրա զգալու են տնտեսական աճի հետեւանքները:

Տպել
15090 դիտում

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը