Մասսայական հոսանքազրկում. պաշտպանվա՞ծ է արդյոք Հայաստանի էներգետիկ անվտանգությունը

Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգում երկու օր առաջ առաջացած լրջագույն խնդիրները, որոնց հետեւանքով հանրապետության մեծ մասում տեղի ունեցան հոսանքազրկումներ, շատերն անվանեցին «բլեքաութ»: Հայաստանը վերջին յոթ տարում երկրորդ անգամ է բախվում մասսայական հոսանքազրկման խնդրին: Առաջինը տեղի ունեցավ 2013 թ-ին: Կառավարության տարբեր օղակներ փորձում են հասկանալ խնդրի պատճառները, ստեղծվել է աշխատանքային խումբ: Ի՞նչ է իրականում կատարվում ՀՀ էներգետիկ համակարգում, ի՞նչու են նման խնդիրներ առաջանում, պատրա՞ստ է արդյոք պատերազմի մեջ գտնվող Հայաստանը էլեկտրաէներգետիկ համակարգում հնարավոր «ֆորսմաժորների»:

Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ Վահե Դավթյանը կարծում է, որ տեղի ունեցածին շատ մեծ նշանակություն տրվեց Հայաստանում: Հնչեցին չափազանցված գնահատականներ: Իրականում, նրա կարծիքով, այն «բլեքաութ» անվանել չի կարելի: «Չկան լուրջ հիմքեր՝ հայտարարելու, որ տեղի ունեցածն իսկապես հանդիսանում է էներգետիկ համակարգում առկա լուրջ խնդիրների կամ առավել եւս ճգնաժամի հետեւանք», - մեր զրույցում նշեց Վահե Դավթյանը՝ հավելելով, որ ընդհակառակը՝ Հայաստանի էներգետիկ համակարգը ցուցաբերեց բավականին բարձր իմունիտետ: Պատճառն այն է, որ Հայաստանում կան էլեկտրաէներգիա արտադրող հավելյալ հզորություններ, հատկապես հիդրոկայանները: «Հենց դրանք մեղմեցին իրավիճակը՝ հանդիսանալով յուրօրինակ անվտանգության բարձիկներ: Այստեղ իր դերն ունեցավ նաեւ Իրանի ու Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերի սինքրոն աշխատանքը: Հատկապես էլեկտրաներգիայի փոխանակումների ժամանակաշրջանում, Իրանի կամ Հայաստանի էներգետիկ համակարգում ցանկացած վթար ազդում է երկու երկրների վրա: Սա ռիսկ է, որին բախվեցինք մենք 2013 թ-ին, երբ հայկական էներգետիկ համակարգը դուրս եկավ Իրանի համակարգի հետ սինքրոն աշխատանքի ռեժիմից ու մեկուսացվեց», - հիշեցրեց Վահե Դավթյանը՝ նշելով, որ սա լուրջ սպառնալիք է եւ այն ներառված է Հայաստանի Էներգետիկ անվտանգության ապահովման կոնցեպցիայում:

«Այս անգամ ՀՀ-ում մասսայական անջատումներ եղան նաեւ այն պատճառով, որ գործող կայանները չէին հասցնում ապահովել ներքին պահանջարկը, իսկ Ատոմակայանը մոդերնիզացիայի փուլում է: Ավանդաբար, ջերմակայանները ապահովում են ՀՀ-ի ներքին պահանջարկի շուրջ 40%-ը», - ասաց նա:

Այս ընթացքում որոշները քննադատեցին նաեւ կառավարության աշխատանքը՝ մատնանշելով օպերատիվ արձագանքի խնդիրների մասին: Մեր զրուցակիցն այլ կարծիքի է: Նա վստահ է՝ կառավարության արձագանքը շատ օպերատիվ էր ու պրոֆեսիոնալ, սակայն դա էլ ունի իր պատճառները. «Ինչպես նշեցի՝ ՀՀ-ում կան էլեկտրաէներգիա արտադրող հավելյալ հզորություններ: Մենք ունենք շուրջ 3,5 հազար մեգավատ հզորություն, որից օգտագործում ենք 2,3 հազարը: Հաջորդ ստրատեգիական ռեսուրսը, գոյություն ունեցող Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգետիկ կամուրջն է: Տավուշի ու Լոռու մարզերի էլեկտրաէներգիայի պահանջարկը հոսանքազրկումների ժամանակ, քանի որ դրանք հեռու են հիմնական էներգետիկ հանգույցներից, բավարարվեց Վրաստանից մատակարարումների կտրուկ ավելացման շնորհիվ: Այս համատեքստում ես շատ նեգատիվ եմ վերաբերում այս օրերին ԶԼՄ-ներում հայտնված որոշ մարդկանց ոչ կոմպետենտ կարծիքներին, որ եթե կան ռիսկեր, ապա Հայաստանը պետք է վերանայի Իրան-Հայաստան-Վրաստան էներգետիկ միջանցքի ձեւավորման գաղափարը: Ոչ, եւ եւս մեկ անգամ ոչ: Հակառակը պետք է անել՝ հզորացնելով էլեկտրաէներգիայի փոխադարձ մատակարարումները, իսկ ապագայում, հաշվի առնելով Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի ձեւավորման հեռանկարը, պետք է աշխատել, պայմանական ասած, հավաքական էներգետիկ անվտանգության համակարգի ստեղծման վրա: Որեւէ մեկուսացված էներգետիկ համակարգ չի կարող լինել կուռ եւ կայուն», - ասաց մեր զրուցակիցը:

Այս համատեքստում, գոնե այժմ, փորձագետի գնահատմամբ, Հայաստանի էներգետիկ համակարգը բավականին ամուր է, սակայն մարտահրավեր է այն, որ էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքների շուրջ 40%-ը ավելի քան 40 տարի չի արդիականացվել: Սա լուրջ մարտահրավեր է, ընդգծում է Դավթյանը՝ հավելելով, որ ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգի անվտանգության բարձրացման համար անհրաժեշտ է իրականացնել մի քանի քայլ:

Առաջին, համակարգում գեներացնող հզորությունների դիվերսիֆիկացիա: «Շատ կարեւոր է Երեւանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցումը եւ Մեծամորի ատոմակայանի արդիականացումը (որը կերկարացնի ատոմակայանի կյանքը եւս 10 տարի): Բայց խնդրն այն է, որ մենք կառավարության մակարդակով չունենք ատոմային էներգետիկայի վերաբերյալ հստակ տեսլական: Այն չկար նաեւ նախկին կառավարության ժամանակ: Ինչպիսի՞ էներգաբլոկ է կառուցվելու, ի՞նչ հզորության, ե՞րբ, եւ ո՞ր դոնորների հետ է աշխատանք տարվելու, այս հարցերի պատասխանը չկա: Մեկ ասվում էր, որ պետք է կառուցել նոր ատոմակայան 1200 մեգավատ հզորությամբ, այնուհետեւ այն նվազեցվեց մինչեւ 600 մեգավատ, հետո սկսեցին խոսել մոդուլային միջուկային հզորությունների մասին: Սա լուրջ հարց է եւ անհրաժեշտ է ազգային համաձայնություն: Այն պետք է լինի էներգետիկ անվտանգության հիմնաքարերից մեկը», - պարզաբանեց փորձագետը:

Երկրորդ քայլով, նրա կարծիքով, ՀՀ կառավարությունը պետք է լուրջ աշխատանքներ տանի Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի ձեւավորման, ինչպես նաեւ Արցախի հետ էներգետիկ համակարգերի սինքրոնիզացման ուղղությամբ: «Այսպես մի կողմից մենք կճեղքենք Ադրբեջանի ու Թուրքիայի՝ ՀՀ-ի դեմ ստեղծած էներգետիկ-տրանսպորտային բլոկադան՝ բարձրացնելով էներգետիկ անվտանգության մակարդակը, մյուս կողմից Արցախից կստանանք էժան էլեկտրաէներգիա, քանի որ այնտեղ էլեկտրաէներգիայի 90%-ը գեներացվում է հիդրոկայաններում: Հասկանալի է, որ Արցախը չճանաչված պետություն է եւ չի կարող ինքնուրույն արտահանել էլեկտրաէներգիա կամ այլ ապրանքներ արտերկիր: Ուստի, այն կարող է անել ՀՀ-ի էներգետիկ համակարգի միջոցով՝ միացնելով այն Հյուսիս-հարավ միջանցքին: Սա կարող է ունենալ ինչպես տնտեսական լուրջ էֆեկտ, այնպես էլ աշխարհաքաղաքական ընդգծված նշանակություն», - եզրափակեց նա:

Տպել
13414 դիտում

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել և զգուշացրել

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը պատվել են Հաղթանակի զբոսայգում գտնվող վետերաններին (տեսանյութ)