Ընտրվելուց մեկ տարի հետո երդմնակալության արարողություն կազմակերպելը զարմանալի է․ ԱԺ պատգամավորը՝ Տավարացյանի մասին

Բարձրագույն դատական խորհուրդը, որն իրականացնելու է դատավորների վեթինգը, առաջին հերթին ինքը պետք է անցնի այդ գործընթացով՝ անկախ նրանից՝ թե ԲԴԽ անդամներն ում կողմից եւ երբ են առաջադրվել։ Սակայն երեկ տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ մասնագիտական շրջանակների տարակուսանքը մտահոգիչ է։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած Դատավորների ընդհանուր ժողովին, որտեղ ընտրվեցին ԲԴԽ երեք անդամներ՝ Նախշուն Տավարացյան (նա 9 ամիս առաջ էր ընտրվել, բայց երեկ որոշեց երդվել,-հեղ.), Մեսրոպ Մակյան եւ Ռուբեն Վարդազարյան։

Հիշեցնենք, որ մինչ ընտրությունը ժողովը թեժ էր անցել. պատճառը՝ 9 ամիս առաջ գրավոր դիմումով Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալուց հրաժարված Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանի երդումն էր: Բանն այն է, որ վերջինս 9 ամիս առաջ ԲԴԽ անդամ էր ընտրվել, ապա հրաժարական տվել: Թեեւ Տավարացյանի լիազորությունները դադարեցված չէին, բայց եւ նա չէր իրականացնում ԲԴԽ անդամի պարտականությունները, քանի որ չէր երդվել: Նրա ԲԴԽ անդամ լինելու,  երդվելու հարցը պետք է քննարկվեր դատավորների ընդհանուր ժողովի երեկվա նիստի ընթացքում:  Թե ինչ քննարկումներ են եղել դռնփակ նիստում, հայտնի չէր, բայց փաստն այն է, որ Տավարացյանը երդվել էր, որի ընթացքում մի քանի դատավորներ դուրս էին եկել դահլիճից:

Ազգային ժողովում լրագրողները պատգամավորներից հետաքրքրվեցին՝ նման ընտրությունից հետո ինչպես են պատրաստվում համագործակցել ԲԴԽ-ի հետ, եւ ի վերջո ով պետք է իրականացնի հենց այս կառույցի անդամների վեթինգը։

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ դատավորի բարեվարքության ստուգումը պերմանենտ պրոցես է, որը պետք է իրականացվի պետական ծառայության մեջ գտնվող բոլոր պաշտոնատար անձնաց նկատմամբ․

«Կա հնարավորություն, որ բարեվարքության ստուգման գործըթնացում հենց այդ մարմինը նախատեսի գործընթաց եւ շարունակի ընթանալ իքնամաքրման ճանապարհով։ ԻՆչ վերաբերում է ԲԴԽ-ի ձեւավորմանը, ընտրություններին՝ ԲԴԽ-ն այն եզակի մարմինն է, որը ձեւավորվում է երկու կառույցների կողմից։ Մենք կարծես թե ԱԺ-ում փորձել ենք այնպիսի թեկնածուներ ներկայանցել, որոնք վայելում են խորհրդարանական բոլոր խմբակցությունների աջակցությունը՝ դրանով բարձրացնելով ԲԴԽ-ի նկատմամբ վստահությունը»,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ օրենսդիրն իրավունք չունի ներխուժել Դատավորների ընդհանուր ժողովի հարցերի մեջ։ Նա չանդրադարձավ ընտրված դատավորներին, բայց զարմանալի համարեց Տավարացյանի՝ ընտրվելուց հետո մեկ տարի անց երդմնակալության արարողությունը կազմակերպելուն․

«Ընտրվելուց մեկ տարի հետո երդմնակալության արարողություն կազմակերպելը զարմանալի է՝ այն պարագայում, երբ հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Սա չի բարձրացնում ԲԴԽ-ի հեղինակությունը, եւ կառույցը պետք է հաշվի առնի, որ գործ ունենք իրավիճակի հետ, երբ բոլորը փորձում են հնարավորինս բարձրացնել դատական համակարգի հանդեպ վստահելիության շեմը»։

Լիլիթ Մակունցն էլ, անդրադառնալով Սահմանդրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամին ու Վահե Գրիգորյանի նամակին, ասաց, որ ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը խնդրահարույց է, եւ մասնագիտական տիրույթում միակարծիք վերաբերմունք չկա․

«Գործ ունենք խնդրի հետ, որին պետք է տրվի լուծում, լուծման տարբերակներ առաջարկել է պարոն Գրիգորյանը, բայց չեմ կարող պդնել, որ «Իմ քայլ»-ն  արդեն հանգուցալուծման հստակ դիրքորոշում ունի, հնարավոր է՝ հանդես գանք մեկ այլ առաջարկով։ Նաեւ այն հանգամանքը, որ սահմանադրական մարմինների կողմից կա լռություն, նշանակում է, որ բարդ իրավիճակում ենք»։

Վլադիմիր Վարդանյանն էլ հավելեց, որ Վահե Գրիգորյանի նամակը բոլորը ստացել են, սակայն, ինչպես հայտնի է, այն բավականին երկար է եւ ուսումնասիրման կարիք կա։ Դրանից հետո կանդրադառնան նամակին, բովանդակությանն ու հնարավոր ճգնաժամի լուծման ճանապարհին։

Տպել
9242 դիտում

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին