Գյումրիում 80 ընտանիք նոր եւ հարմարավետ բնակարան կունենա. արդեն հավաքվել է 1 միլիոն 437 հազար 408 դոլար

Հայաստան համահայկական հիմնադրամը Գյումրիում բնակարանաշինարարական ծրագիր է իրականացնում: Գյումրիի ավագանին արդեն որոշում է կայացրել Բուլվարային թաղամասում գտնվող նախկին ռադիոգործարանի հանրակացարանի երկու շենքը տրամադրել հիմնադրամին: Շենքերից մեկը պետական էր, մյուսը 15 մլն դրամով համայնքապետարանն էր ձեռք բերել, որը մոտ մեկ ամիս առաջ տրամադրվեց հիմնադրամին:

Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ բնակարանաշինարարական աշխատանքներն իրականացնելու համար 1 միլիոն 437 հազար 408 դոլար արդեն հավաքվել է:

«Մեզ տրամադրված երկու շենքերն էլ նույնատիպ են, իրար դեմ դիմաց, սկզբից մի շենքն էինք վերցրել եւ դրա վրա  էինք աշխատում, մոտ 1,5 միլիոն ԱՄՆ դոլար էր պետք, որովհետեւ պետք էր շենքն ամրացնել, կտուրը փոխել, ներսն ամբողջովին վերանորոգել»:

Գումարը հավաքվել է հուլիսի 14-ին, ժամը 18:00-ից մինչեւ 22:00-ն Լոս Անջելեսում ARTN հեռուստաընկերության եթերով կայացած «Մեր Գյումրի» նախագծին նվիրված դրամահավաքի ընթացքում, որի արդյունքում Գյումրու երկու կիսակառույց շենքեր կհիմնանորոգվեն։  

80 ընտանիք հնարավորություն կունենա ապրել, աշխատել եւ ստեղծագործել մեկ վայրում։ Շենքը կունենա մանկապարտեզ, որը կծառայի շրջակայքում ապրող բոլոր բնակիչներին, շուրջը կստեղծվեն փոքր բիզնեսներ, ուր կաշխատեն ծրագրի շահառուները: Հայկակ Արշամյանի խոսքով՝ շենքի հոսանքն ապահովվելու է արեւային վահանակների ու տաքացուցիչների միջոցով: Հայկակ Արշամյանը հայտնում է, որ պլանավորված է նաեւ շենքի հարակից տարածքում աշխատատեղերի ստեղծում, որպեսզի լուծվի նաեւ բնակիչների զբաղվածության հարցը:

Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նշեց, որ վերջին 3 տարիների ընթացքում 43 բնակարան է հատկացվել Գյումրիի կարիքավոր ընտանիքներին: Ընտրությունը կատարվել է հատկապես ծայրահեղ խոցելի խմբերի համար: Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը նկատեց, որ ընտրել են այն մարդկանց, որոնք երբեւէ բնակարան չեն ստացել, այլ ոչ թե այն մարդկանց, որոնք ստացել, սակայն որոշ ժամանակ հետո վաճառել են:

«Նախորդ տարվա դեկտեմբերից դրեցինք եւ մանրամասն հաշվեցինք, հասկացանք, թե ինչ հիմնական խնդրներ ու թերացումներ են եղել: Երբ մարդուն դոմիկից տանում ես կահավորված եւ ավելի լավ պայմաններով բնակարան, խոցելի խմբի մեջ մտնող մարդու համար դու նոր խնդիրներ ես ստեղծում: Նա սկսում է ավելի մեծ գումարներ վճարել, քանի որ բնակարանում պատշաճ ջեռուցում է միացրած, իսկ դոմիկում փայտ էր վառում, իսկ այստեղ ձմռանը 100-ից 150 դոլար ստիպված է լինում վճարել: Ստացվում է՝ դու մարդու համար  լավ պայմաններ ես ստեղծում, բայց դրանով ավելի ես աղքատացնում»,-ասաց նա:

Երկրոդ խնդիրը, որը մատնանշեց Արշամյանը, այն է, որ նախկինում հիմնադրամի կողմից գնված բնակարանները շատ դեպքերում ձեռք էին բերվում կարիքավոր մարդկանցից: Արդյունքում ստացվում էր, որ բնակարան էին վերցնում մի կարիքավորից, տալիս մեկ ուրիշին. «Նման ձեւով այդ մարդկանց արտագաղթն էինք խթանում, որովհետեւ որոշակի գումար ունենալով եւ տունը կորցնելով՝ հեռանում էին: Հաշվի առնելով նմանատիպ տարբեր նրբությունները՝ որոշեցինք ավելի կոմպլեքս, համապարփակ լուծում տալ եւ այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի բացի սոցիալական վիճակի բարելավումից՝ ինտեգրվեն հասարակության մեջ ու ավելի լավ ապրեն, փոխվի իրենց կյանքի որակը»:

Արշամյանը նշեց, որ շենքերի վերանորոգման հետ կապված աշխատանքները նոր են սկսվում, նախ իրականացվելու են  նախագծա-նախահաշվարկային աշխատանքներ, ապա մրցույթ է հայտարարվելու, իսկ շինարարություն սկսելու մասին խոսելն այս պահին մի փոքր վաղ է:

Տպել
8982 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)